Ռիտեշ Դեշմուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիտեշ Դեշմուխ
Ծնվել էդեկտեմբերի 17, 1978(1978-12-17) (44 տարեկան)
ԾննդավայրLatur, Sambhajinagar division, Մահարաշտրա, Հնդկաստան
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Vilasrao Deshmukh?
Ամուսին(ներ)Ժենելիա դե Սոուզա

Ռիտեշ Դեշմուխ (մարաթհի՝ रितेश देशमुख, անգլ.՝ Riteish Deshmukh, դեկտեմբերի 17, 1978(1978-12-17), Latur, Sambhajinagar division, Մահարաշտրա, Հնդկաստան), հնդիկ դերասան և պրոդյուսեր, որը նկարահանվել է Բոլիվուդում և մարաթհիում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտեշը ծնվել է Լատուրում քաղաքական գործչի՝ Վիլասրաո Դեշմուխի և նրա կնոջ՝ Վայշալի ընտանիքում։ Ունի երկու եղբայր․ ավագը՝ Ամիդը և փոքրը՝ Դհիրաջը՝ երկուսն էլ քաղաքական գործիչ[1][2]։ Սովորել է G D Somani Memorial School-ում և Kamla Raheja College of Architecture-ում ստացել ճարտարապետի աստիճան, ավարտելուց հետո փորձաշրջան է անցել արտասահմանյան ընկերությունում։

2003 թվականին մեկ այլ դեբյուտողի՝ Ժենելիա դե Սոյուզայի հետ դեբյուտ է ունեցել «Tujhe Meri Kasam» ֆիլմում[3][4]։

2004 թվականին նկարահանվել է «Ցրվել ամբողջությամբ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին սկսնակ դերասաններ Վիվեկ Օբերոյը և Աֆթաբ Շիվդասանը։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն, իսկ դերը բերել է նրան մի քանի մրցանակ։ Հաջորդ տարի Թուսշար Կապուրի հետ նկարահանվել է «Խոշոր ընկերություն» կատակերգությունում։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողության և արժանացել է քննադատների և հադիսատեսի գովեստին։

2006 թվականին լույս է տեսել «Մեր երազանքը փողն է» ֆիլմը, որտեղ նա խաղացել է խաբեբայի դերը, որը Գոայից է և վարպետորեն վերափոխվում է տարբեր մարդկանց։ Ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։

2009 թվականին լույս տեսել «Ալադին» ֆիլմը, որի սյուժեի հիմքում ժամանակակից իրողություններն են, ինչը, սակայն, նրան չի փրկել առևտրային ձախողումից[5]։

2012 թվականին Ռիտեշը Ժենելիեյի հետ (որի հետ մինչ այդ նա ամուսնացել էր), խաղացել է «Հիշողության հանգույց» ֆիլմում, որը, չնայած փոքր բյուջեին, ունեցել է առևտրային հաջողություն[6]։

Հաջորդ տարի նա առաջին անգամ հանդես է եկել որպես պրոդյուսեր՝ թողարկելով մարաթհիական «Balak Palak» ֆիլմը։ Ֆիլմի հաջողությունից հետո Ռիտեշը հայտարարել է, որ պատրաստվում ֆիլմի վերամշակումը հինդի լեզվով[7][8]։

2014 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է «Երկվորյակները» ֆիլմը, որը համարվում է կինոյի պատմության ամենավատ ֆիլմերից մեկը։ Նույն տարում մեկ այլ ֆիլմում՝ « Ek Villain »-ում, Ռիտեշն իր կարիերայում առաջին անգամ խաղացել է անտագոնիստի դեր։ Նույն թվականին հանդես է եկել մարաթհիալեզու «Lai Bhaari» ֆիլմում, որը ունեցել է առևտրային հաջողություն մարաթհալեզու ֆիլմերի մեջ[9]։

Հաջորդ տարում Ռիտեշի ֆիլմերը հաճախակի ձախողվել են վարձույթում՝ ներառյալ 2017 թվականի «Bank Chor», «Banjo» և «Bangistaan» ֆիլմերը։ Վերջին 2 տարիների ընթացքում միակ հաջողված ֆիլմը «Լիքը տուն 3»-ն է[10]։ Դերասանը նկարահանվել է նաև մարաթհիալեզու «Mauli» ֆիլմում[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ամուսնացել է Ժենելիա դե Սոուզայի հետ, որի հետ հանդիպել է երկար տարիներ։ Հարսանիքը տեղի է ունեցել նախ հնդկական ավանդույթներով, ապա` քրիստոնեական[12]։ 2014 թվականի նոյեմբերին ծնվել է զույգի որդին՝ Ռիան[13][14], իսկ 2016 թվականի հունիսին՝ Ռիհալը[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Հսկողությունից դուրս Out of Control Ջասվինդր
2004 ֆ Ցրվել ամբողջությամբ Masti Ամար
2004 ֆ Հանցագործ սուտ Bardaasht Անուջ Շրիվաստավ
2004 ֆ Պարի ոգեշնչումը Naach Վիր
2005 ֆ Խոշոր ընկերություն Kyaa Kool Hai Hum Կարան Պանդեյ
2005 ֆ Բլեֆի արքան Bluffmaster! Ադիտյա Շրիվաստավ (Դիտտու)
2006 ֆ Երջանիկ պատահար Malamaal Weekly Կանհայա
2006 ֆ Մի վախեցիր ոչնչից 2 Darna Zaroori Hai Ալտաֆ
2006 ֆ Մեր երազանքը փողն է Apna Sapna Money Money Կիշեն/ Սանիյա
2007 ֆ Հաջողության հետապնդում Cash Լաքի
2007 ֆ Բարև Լոնդուն Namastey London Բոբի Բեդի
2007 ֆ Երբ մի կյանքը քիչ է Om Shanti Om камео в песне «Deewangi Deewangi»
2007 ֆ Բարև փոքրիկ Heyy Babyy Տանմայ Ջոգլեկար Էդդի Թեդդի
2007 ֆ Հարյուր միլիոնի հետևից Dhamaal Ռոյ
2008 ֆ Չամկու Chamku Արջուն
2009 ֆ Չանհանգստացնել Do Knot Disturb Գավարդան
2009 ֆ Ալադին Aladin Ալադին Չատերջի
2010 ֆ Լիքը տուն Housefull Բաբու Ռաո (Բոբ)
2011 ֆ Կրկնակի զվարճալի Double Dhamaal Ռոյ / Լի / Տուկիյա / Խիրա
2012 ֆ Մեզ կապել է սերը / Հիշողության հանգույց Tere Naal Love Ho Gaya Վիրեն Չաուդխարի/ Չխոտու
2012 ֆ Լիքը տուն 2 Housefull 2 Ջվալա /Ջոլլի
2013 ֆ Խիզախը Himmatwala իրական Ռավի
2014 ֆ Մեծ շփոթմունք Entertainment Սարալ Մոնդալ
2014 ֆ Երկվորյակները Humshakals Կումար
2015 ֆ Բանգիստան Bangistan Հաֆիզ բին Ալի / Իշվարչանդ Շարմա
2016 ֆ Լիքը տուն 3 Housefull 3 Թեդի
2016 ֆ Տարանջատում ամբողջովին Great Grand Masti Ամար Սաքսենա
2016 ֆ Բանժո Banjo Տարաթ
2018 ֆ Mauli Mauli Մաուլին
2019 ֆ Լիքը տուն 4 Housefull 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sunday Lunch With The First Family Of Maharashtra» (անգլերեն)։ Uppercrust India։ Վերցված է 2017-10-29 
  2. Raghuvendra Singh (2012-07-31)։ «Riteish Deshmukh: Marry-Go-Round»։ Filmfare (անգլերեն)։ Վերցված է 2017-10-29 
  3. Sheetal Seth։ «The CM's son who wants to act» (անգլերեն)։ Rediff.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-06-ին 
  4. «Tujhe Meri Kasam is my love story: Ritesh»։ The Times of India (անգլերեն)։ 2003-01-07։ Վերցված է 2017-10-29 
  5. London Dreams, Aladin bomb at the BO | india | Hindustan Times
  6. Tere Naal Love Ho Gaya gets average reviews from film critics(չաշխատող հղում)
  7. «Riteish Deshmukh planning Hindi remake of Balak Palak»։ NDTV (անգլերեն)։ 2013-01-04։ Վերցված է 2017-03-05 
  8. «'Balak Palak': A Hindi remake of the film?»։ News18։ 2013-01-04։ Վերցված է 2017-03-05 
  9. Dibyojyoti Baksi (2014-09-23)։ «Bollywood goes local, eyes Marathi cinema»։ Hindustan Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-08 
  10. «Bank Chor trailer: Riteish Deshmukh plans to loot a bank, but will he succeed?»։ hindustantimes.com։ Վերցված է 2017-05-18 
  11. Riteish Deshmukh, Nishikant Kamat team up for Marathi film 'Mauli'
  12. «Riteish Deshmukh-Genelia D'Souza marry in church after Marathi-style wedding»։ The Times of India (անգլերեն)։ 2012-02-04։ Վերցված է 2017-10-29 
  13. «Riteish Deshmukh-Genelia blessed with son»։ The Times of India։ Վերցված է 2014-11-26 
  14. «Genelia D'Souza announces their son's name: Riaan Riteish Deshmukh»։ CNN-IBN։ դեկտեմբերի 6, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-07-ին։ Վերցված է 2014-12-18 
  15. «Riteish Deshmukh and Genelia D'Souza have revealed their second son's name on Twitter»։ India Today։ հունիսի 13, 2016։ Վերցված է 2016-06-12