Ժենելիա դե Սոուզա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 5, 1987 (35 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | St. Andrew's College, Mumbai? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ռիտեշ Դեշմուխ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժենելիա դե Սոուզա (մարաթհի՝ जेनेलिया डिसूज़ा, օգոստոսի 5, 1987, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել։ Նկարահանվել է հինդի, տելուգու, թամիլերեն, մալայալամ և կաննադա լեզուներով նկարահանված ֆիլմերում։ Ներկայումս, կապված երեխաների ծնունդի հետ, կարիերան կանգ է առել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մումբայում[1]՝ հնդիկ քրիստոնյա-կաթոլիկների ընտանիքում[2]։ Մեծացել է Մումբայի Բանդրե արվարձանում[3]։ 2003 թվականին իր դերասանական կարիերան սկսել է «Թուջե Մերի Քասամ» ֆիլմով։ Նույն թվականին նա նկատվել է «Տղաներ» ֆիլմում կատարած դերով, իսկ հետո իրեն դրսևորել է Տոլիվուդում՝ 2003-2005 թվականներին նկարահանվելով մի քանի տելուգու լեզվով ֆիլմերում։
2006 թվականին «Տիկնիկի տուն» տելուգու լեզվով նկարահանված ռոմանտիկ ֆիլմում կատարած իր դերի համար ստացել է իր առաջին (և առայժմ միակ) «Filmfare» մրցանակը[4]։
2011 թվականին առաջնաելույթ է ունեցել մալայալամ լեզվով կինոյում՝ «Ուրումի» ֆիլմում կատարելով ռազմատենչ արքայադստեր դերը։ Դրա համար նա սովորել է ձիավարություն, զենքի հետ վարվելու արվեստ և կալարիպայատու մարտարվեստ[5]։
Մի քանի տելուգու և թամիլերեն առևտրային հաջող ֆիլմերում նկարահանվելուց հետո Ժենելիայի մասին սկսել են խոսել որպես ժամանակակից հարավ-հնդկական կինոարտադրության առաջատար դերասանուհիներից մեկի մասին[6][7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաբլոիդները Ռիտեշ Դեշմուխի հետ Ժենելիայի սիրավեպը վերագրել են 2003 թվականին, երբ նրանք միասին առաջնաելույթ են ունեցել «Թուջե Մերի Քասամ»-ում[8]։ Նրանց հարաբերությունների մասին բոլոր հարցերին դե Սոուզան պատասխանել է, թե նրանք միայն ընկերներ են[9]։ Սակայն 2012 թվականի փետրվարի 3-ին կայացել է մարաթհիի ազգային հարսանեկան արարողությունը[10], իսկ հաջորդ օրը Ժենելիան և Ռիտեշը պսակադրվել են կաթոլիկ եկեղեցում[11]։ Ներկայումս զույգն ունի երկու որդի՝ Ռիանը և Ռահիլը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ֆ | Թուջե Մերի Քասամ | Tujhe Meri Kasam | Անժալի (Անժու) |
2003 | ֆ | Տղաներ | Boys | Հարինի |
2004 | ֆ | Ցրվել ամբողջովին | Masti | Բինդհիյա |
2004 | ֆ | Զանգ | Sye | Ինդու |
2005 | ֆ | Իմ փեսան | Naa Alludu | Գագանա |
2006 | ֆ | Ուրախ | Happy | Մադհումաթի |
2006 | ֆ | Տիկնիկի տուն | Bommarillu | Հասինի Ռաո |
2008 | ֆ | Սերը զարդարում է կյանքը | Santosh Subramaniam | Հասինի Գովինդան |
2008 | ֆ | Իմ հայրիկի հարսանիքը | Mere Baap Pehle Aap | Շիկհա Կապուր |
2008 | ֆ | Միշտ պատրաստ | Ready | Պուջա |
2008 | ֆ | Գիտե՞ս դու | Ja…ane Tu Ya Jaane Na | Ադիթի «Մյաու» Մահանթ |
2009 | ֆ | Շաշերիկհայի հարսանիքը | Sasirekha Parinayam | Շաշերիկհա |
2009 | ֆ | Կյանքի ուղեկից | Life Partner | Սանջանա Ջուրգան |
2009 | ֆ | Կաթա | Katha | Չիտրա Սինգխ |
2010 | ֆ | Պարիր հանուն հնարավորություն | Chance Pe Dance | Թինա Շարմա |
2010 | ֆ | Կատարյալ որդի | Uthamaputhiran | Պուջա |
2010 | ֆ | Նարնջագույն | Orange | Ջաանու |
2011 | ֆ | Ուրումի | Urumi | Արակալ Այեշա |
2011 | ֆ | Ֆորս | Force | Մայա |
2011 | ֆ | Ճակատագրի սուրհանդակ | Velayudham | լրագրողուհի Բհարաթհի |
2012 | ֆ | Իմ երազանքը | Naa Ishtam | Կրիշավենի |
2016 | ֆ | Ֆորս 2 | Force 2 | Մայա(կամեո) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pilai Sreedhar (2008-10-31)։ «Bollywood via Kollywood»։ The Times of India։ Վերցված է 2010-01-01
- ↑ «'I don't think my name is complicated'»։ Rediff Movies։ Rediff.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-09-ին։ Վերցված է 2008-08-04
- ↑ Rasquinha Reagan Gavin (2009-09-13)։ «She’s no Sandra from Bandra!»։ The Times of India։ Վերցված է 2010-01-01
- ↑ «54th Fair One Filmfare Awards 2006» (անգլերեն)։ Idlebrain.com։ 2007-08-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-08-ին
- ↑ Nagarajan Saraswathy (2011-03-30)։ «Princess of the marquee»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է 2011-04-14
- ↑ Mahmood Abdulla (2008-07-15)։ «Big-time girl: Genelia D'Souza»։ Gulf News։ Վերցված է 2008-08-23
- ↑ Shankar Settu (200–04–19)։ «Genelia D'Souza»։ Daijiworld Media։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-20-ին։ Վերցված է 2009-03-01
- ↑ Jha Subash K. (2009-05-30)։ «Still denying Ritesh, Genelia?»։ Mumbai Mirror (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 2010-01-01
- ↑ Jha Subhash K. (2008-09-29)։ «I'm single, Riteish is just a friend: Genelia»։ Hindustan Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-14-ին։ Վերցված է 2010-02-18
- ↑ «Riteish Deshmukh weds Genelia D'Souza»։ The Times of India (անգլերեն)։ 2012-02-03։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-09-ին։ Վերցված է 2012-02-03
- ↑ «PIX: Riteish and Genelia's church wedding» (անգլերեն)։ Rediff։ 2012-02-06։ Վերցված է 2012-03-03
|