Աամիր Խան
Աամիր Խան անգլ.՝ Aamir Khan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1965[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան[1] |
Կրթություն | Bombay Scottish School? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և հեռուստահաղորդավար |
Ծնողներ | հայր՝ Tahir Hussain? |
Ամուսին(ներ) | Kiran Rao? |
Երեխա(ներ) | Ira Khan?, Junaid Khan? և Azad Rao Khan? |
Պարգևներ և մրցանակներ | Պադմա Բհուշան, Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ, Տարվա հնդիկ և Ֆիլմֆեյր մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար |
aamirkhan.com | |
Աամիր Խան (ուրդու՝ عامر خان, հինդի՝ आमिर ख़ान, անգլ.՝ Aamir Hussain Khan, մարտի 14, 1965[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային հաղորդավար: Հիմնականում նկարահանվում է հինդի լեզվով ֆիլմերում: Համարվում է հնդկական կինոյի ամենահայտնի դերասաններից[2][3]: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Filmfare Awards» և «Հնդկաստանի ազգային կինոմրցանակի»: Արժանացել է 2003 թվականին հնդկական «Պադմա Շրի» իսկ 2010 թվականին «Պադմա Բհուշան» մրցանակների:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աամիր Խանը ծնվել է 1965 թվականի մարտի 14-ին հնդկական Բոմբեյ քաղաքում: Ծնվելուց անվանակոչեցին Մոհամմադ Աամիր Հուսսեյն Խան: Ներկայիս Աամիր Խան ձևը դերասանն է իր համար ընտրել որպես անուն, պատճառաբանելով, որ այդպես ավելի լավ է հնչում[4]: Նրա հայրը պրոդյուսեր և պոետ Թահիր Հուսսեյնն էր: Իսկ մայրը Զինատ Հուսսեյնը[5]: Աամիրը ընտանիքի ավագ որդին է. նա ունի եղբայր՝ Ֆայզալը և քույրեր՝ Նիհատն ու Ֆարհատը[6]:
Առաջին երկու դասարանները Աամիրը սովորել է «JB Petit School»-ում, որից հետո սովորել է «Սուրբ Աննայի դպրոց»-ում: Վերջին երկու դասարանները ավարտել է Բոմբեյի Շոտլանդական դպրոցում: Դպրոցական տարիներին Խանը ավելի շատ հետաքրքրվում էր սպորտով, քան դասերով: Թենիսով էր զբաղվում և նույնիսկ մասնակցել է ազգային մրցումներին[7][8]: Դպրոցն ավարտելուց հետո Աամիրը ընդունվում է Նարսի Մոնջի տնտեսության և կոմերցիայի քոլեջ[9]: Գրեթե նույն ժամանակ էլ դիմում է ու ընդունվում «Avantar » թատերական խմբակ: Աշխատել է կուլիսներում մեկուկես տարի: Դեբյուտը կայացել է «Պրիտխվի» թատրոնում գուջարաթյան «Kesar Bina» պիեսում[10]: Դրանից հետո նա այլևս չգնաց քոլեջ, երբ ավարտեց տասներկուամյա կուրսը (անգլ.՝ Standard 12)[9][11]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աամիր Խանի ստեղծագործական կարիերան սկսվել է 1973 թվականին, երբ նկարահանվեց իր հորեղբոր ֆիլմում՝ «Գտնել մեկմեկու», որտեղ խաղաց Ռատանի դերը:
1985 թվականին Աամիրը խաղաց իր ընկերոջ՝ Աշուտոշա Գովարիկերայի «Holi (1985)» ֆիլմում: Սակայն իր դերասանական կարիերայի իսկական սկիզբը Աամիրը համարում է 1988 թվականը, երբ խաղաց «Դատավճիռ» ֆիլմում: Ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերը հորեղբայրն էր՝ Նասիր Հուսսեյնը: Այս ֆիլմի համար Աամիրը ստացավ «Տղամարդու լավագույն դեբյուտ» մրցանակը: Ավելի ուշ «Indiatimes Movies»-ը ֆիլմը դասեց «Բոլիվուդի 25 ֆիլմերը, որոնք պետք է անպայման դիտել» ֆիլմերի շարքին:
1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին Աամիրը Ռոբին Բհատտի հետ համատեղգրեց «Սիրուն ընդառաջ» (1993) ֆիլմի սցենարը: Ֆիլմի պրոդյուսերները դարձան Աամիրի ծնողները: Արդյունքում ֆիլմը ճանաչվեց որպես տարվա սենսացիա և Filmfare Awards-ի կողմից արժանացավ հինգ մրցանակների, որից գլխավորը «տարվա լավագույն ֆիլմ» մրցանակն էր:
Այդ ժամանակաշրջանում խաղաց «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ աղջկա հետ» (1994), «Զվարճասեր» (1995), «Տարբեր ճակատագրեր» (1995), «Չնվաճված ճակատագիր» (1998), «Չար դիտավորություն» (1999) և «Խռովահույզ հոգի» (1999) ֆիլմերում: «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ աղջկա հետ» ֆլմում Աամիրը խաղաց Բոլիվուդի մեկ այլ աստղի՝ Սալման Խանի հետ: Իսկ ֆիլմը տարիներ անց դարձավ գրեթե պաշտամունքային:
2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանը 2001 թվականին խաղաց երկու հաջողություններ արձանագրած ֆիլմերում՝ «Սիրող սիրտը» (2001) և «Լագաան. մի անգամ Հնդկաստանում» (2001): Վերջինը դերասանի համար դարձավ շրջադարձային: Առաջին հերթին կարևորվեց նրանով, որ հանդես եկավ ոչ միայն դերասան, այլև պրոդյուսեր: Այդ ժամանակ նա իր նախկին կնոջ՝ Ռինա Դուտտայի հետ ստեղծեց սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ «Aamir Khan Productions»: ֆիլմն արժանացավ ութ մրցանակների՝ Ազգային կինոընկերության կողմից և ինը մրցանակ՝ Filmfare Awards-ի կողմից:
Հսկայական հաջողությունները հանկարծ հօդս ցնդեցին այն բանից հետո, երբ բաժանվեց կնոջից՝ Ռինա Դուտտայից: Նրանք համատեղ ապրեցին 16 տարի (1986-2002): Ամուսնալուծության իրական պատճառների մասին ամուսնական զույգը այդպես էլ պաշտոնական հայտարարություն չտարածեց: Դրանից հետո Աամիրը չհայտնվեց ֆիլմերում և հասարակությունից մեկուսացավ:
Դերասանի վերադարձը կատարվեց 2005 թվականին «Ամստամբություն» ֆիլմով: 2006 թվականին դերասանը խաղաց «Քրքումի գույնը» ֆիլմում, այնուհետև «Կույր սեր» ֆիլմում, որտեղ Խանը խաղաց հայտնի դերասանուհի Կաջոլի հետ, ով գրեթե հինգ տարի չէր երևացել էկրաններին:
Այդ ֆիլմից հետո Աամիր Խանը հանդես եկավ որպես ռեժիսոր. նրա դեբյուտը եղավ «Աստղիկները երկրի վրա» ֆիլմը: Այս ֆիլմուն նա խաղաց նաև գլխավոր դերը և հանդես եկավ որպես պրոդյուսեր: Ֆիլմը պատմու է դիսլեքսիայով տառապող երեխայի և սխալ ուսումնական ծրագրերի մասին: Ֆիլմը առաջադրվեց նաև Օսկարի, սակայն չհաղթահարեց:
Հետո հաջորդեցին այլ ֆիլմեր, որտեղ Խանը խաղաց գլխավոր դերերը՝ «Գաջինի» (2008), «3 հիմարները» (2009), «Մումբայի օրագիրը» (2010): «3 հիմարները» ֆիլմը դարձավ Բոլիվուդի ամենաեկամտաբեր ֆիլմը և այդ ցուցանիշը պահեց 4 տարի անընդմեջ: Իսկ «Մումբայի օրագիրը» ֆիլմը նրա երկրորդ կնոջ՝ Կիրան Ռաոյի ռեժիսորական դեբյուտն էր:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
ներկայումս Աամիր Խանը ապրում է երկրորդ կնոջ՝ Կիրան Ռաոյի հետ: 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ծնվեց նրանց որդին՝ Ազադը: Երեխան ծնվեց սուրոգատ մորից, ում անունը գաղտնի է պահվում: Առաջին կնոջից Խանն ունի երկու երեխաներ. որդին՝ Ջունաիդը ( 1993) և դուստրը՝ Այրան՝ (1998):
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 — «Dangal» / Dangal — Մահավիր Պրոհատ
- 2015 — «Թող սիրտը բաբախի» / Dil Dhadakne Do — Պլուտո Մեհրա
- 2014 — «Պի Կեյ» / PK — PK
- 2013 — «Բայքերները 3» / Dhoom 3 — Սահիր Սամար Հանի
- 2012 — «Ճշմարտությունը ինչ-որ տեղ մոտերքում է» / Talaash — Սուրժան Սինգհ Շեկհավատ
- 2010 — «Մումբայի օրագրերը» / Dhobi Ghat — Արուն
- 2009 — «3 հիմարները» / 3 Idiots — Ռանչո
- 2008 — «Գաջինի» / Ghajini — Սանջայ
- 2007 — «Աստղիկները երկրի վրա» / Taare Zameen Par — Ռամ
- 2006 — «Կույր սեր» / Fanaa — Ռեհան
- 2006 — «Քրքումի գույնը» / Rang De Basanti — Դալիջիդ
- 2005 — «Ապստամբություն» / Rising: Ballad of Mangal Pandey — Մանգալ
- 2001 — «Սիրող սիրտըа» / Dil Chahta Hai — Ակաշ
- 2001 — «Լագաան. մի անգամ Հնդկաստանում» / Lagaan: Once Upon a Time in India — Բհուվան
- 1999 — «Խռովահույզ հոգի» / Mann — Կարան Սինգհ
- 1999 — «Հայրենասերը» / Sarfarosh — Աջայ Սինգհ
- 1998 — «Երկիրը» / 1947: Earth — Դիլ
- 1997 — «Կիրք» / Ishq — Ռաջա
- 1996 — «Ռաջա Հինդուստանի» / Raja Hindustani — Ռաջա Հինդուստանի
- 1995 — «Տարբեր ճակատագրեր» / Akele Hum Akele Tum — Ռոհիտ Կումար
- 1995 — «Զվարճասերը» / Rangeela — Մուննա
- 1995 — «Aatank Hi Aatank» — Ռոհան
- 1994 — «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ աղջկա հետ» — Ամար
- 1993 — «Սիրուն ընդառաջ» / Hum Hain Rahi Pyar Ke — Ռահուլ
- 1993 — «Վկան» / Damini — Lightning
- 1992 — «Ժամանակի մեքենան» / Time Machine
- 1992 — «Daulat Ki Jung» — Ռաջեշ
- 1992 — «Մրցակիցները» / Jo Jeeta Wohi Sikandar — Սանջայլալ
- 1991 — «Սրիտին չես հրամայի» / Dil Hai Ki Manta Nahin — Ռագհու
- 1991 — «Հեքիաթ սիրո մասին» / Afsana Pyar Ka — Ռաջ
- 1990 — «Առաջին համարը» / Awwal Number — Սաննի
- 1990 — «Չկա այնպիսի սիրահար, ինչպես ես» / Deewana Mujh Sa Nahin — Աջայ Շարմա
- 1990 — «Jawani Zindabad» — Շաշի Շարմա
- 1990 — «Սիրտը» / Dil — Ռաջա
- 1990 — «Դու իմն ես» / Tum Mere Ho — Շիվա
- 1989 — «Սեր, սեր, սեր» / Love Love Love — Ամիտ Վերմա
- 1989 — «Raakh» — Ամիր Հուսսեյն
- 1988 — «Դատավճիռ» — Ռաջ
- 1984 — «Holi» — Մադան Շարմա
- 1974 — «Madhosh» — արտիստ երեխա
- 1973 — «Գտնել մեկմեկու» / Yaadon Ki Baaraat — Ռատան
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 — «Փնտրտուէ» / Talaash
- 2011 — «Մի անգամ Դելիում» / Delhi Belly
- 2010 — «Մումբայի օրագրերը» / Dhobi Ghat (Mumbai Diaries)
- 2010 — «Պիպիի կյանքը» / Peepli (Live)
- 2008 — «Գիտե՞ս դու...» / Jaane Tu
- 2007 — «Աստղիկները երկրի վրա» / Taare Zameen Par
- 2001 — «Լագաան. Մի անգամ Հնդկաստանում» / Lagaan: Once Upon a Time in India
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 — «Սիրուն ընդառաջ» / Hum Hain Rahi Pyar Ke"
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 — «Աստղիկները երկրի վրա» (անգլ.՝ Taare Zameen Par)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #129780650 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ «Readers' Picks: Top Bollywood Actors» (անգլերեն)։ Rediff.com։ 2006-08-17։ Վերցված է 2014-12-26
- ↑ «Powerlist: Top Bollywood Actors» (անգլերեն)։ Rediff.com։ 2006-08-08։ Վերցված է 2014-12-26
- ↑ Swarup Shubhangi (2014-12-26)։ «My Name is Mohammed Aamir Hussain Khan»։ OPEN (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 10, 2014
- ↑ ։ էջեր 407–408։ ISBN 978-0-313-37463-0
- ↑ Bharati Dubey (2007-10-15)։ «I'm ok, aamir isn't»։ Mumbai Mirror (անգլերեն)։ Վերցված է 2014-12-26
- ↑ «Teach India: Good morning Aamir sir»։ The Times of India (անգլերեն)։ 2008-07-27։ Վերցված է 2014-12-27
- ↑ «Aamir, the tennis champ»։ The Times of India (անգլերեն)։ 2010-08-28։ Վերցված է 2014-12-27
- ↑ 9,0 9,1 «Just how educated are these Bollywood actors?» (անգլերեն)։ Rediff.com։ Վերցված է 2014-12-27
- ↑ «Aamir steers clear of controversy»։ The Times of India (անգլերեն)։ 2010-01-04։ Վերցված է 2014-12-27
- ↑ Bamzai Kaveree (2010-01-07)։ «Aamir Khan: Mr Blockbuster»։ India Today (անգլերեն)։ Վերցված է 2014-12-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աամիր Խան Internet Movie Database կայքում
- www.aamirkhan.com Աամիր Խան պաշտոնական կայք
- Աամիր Խան Ֆեյսբուքում
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աամիր Խան կատեգորիայում։ |
- Մարտի 14 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մումբայ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հնդիկ դերասաններ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Հնդիկ պրոդյուսերներ
- Հնդիկ ռեժիսորներ
- Հնդիկ սցենարիստներ
- Հնդիկ կինոդերասաններ
- Հեռուստահաղորդավարներ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- 21-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ