Կիրք (ֆիլմ)
Կիրք հինդի՝ इश्क | |
|---|---|
Կիրք ֆիլմի պաստառը | |
| Երկիր | |
| Ժանր | դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և մարտաֆիլմ |
| Թվական | 1997 |
| Լեզու | հինդի |
| Ռեժիսոր | Ինդրա Կումար[1] |
| Դերակատարներ | Աամիր Խան, Աջայ Դևգան, Ջուհի Չավլա, Կաջոլ, Շվետա Մենոն, Անանտ Մահադևան, Դալիփ Թահիլ, Ջոնի Լևեր և Տիկու Տալսանիա |
| Օպերատոր | Բաբա Ազմի |
| Երաժշտություն | Անու Մալիկ |
| Պատմվածքի վայր | Մումբայ |
| Նկարահանման վայր | Ուտի |
| Տևողություն | 161 րոպե |
| MPA վարկանիշ | 12+ |
| ԿինոՊոիսկ | ID 84988 |
Կիրք (հինդի՝ इश्क, Ishq), հնդկական կինոկատակերգություն, որի ռեժիսորն է Ինդրա Կումարը։ Ֆիլմը կինովարձույթ է դուրս ելել 1997 թվականի նոյեմբերի 28-ին։ Գլխավոր դերերը կատարում են Աամիր Խանը, Ջուհի Չավլան, Աջայ Դևգանը և Կաջոլը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աջայը, ով միլիոնատիրոջ որդի է, դեռևս մանկությունից ընկերություն է անում Ռաջայի հետ, ով հասարակ ավտոմեխանիկ է։ Մադխուն, ով միլիոնատիրոջ դուստր է, կրկին մանկությունից ընկերություն է անում Կաջալի հետ, ով աղքատ ընտանիքից է։ Աջայի և Մադխուի ծնողները տանել չեն կարողանում աղքատներին և երազում են ամուսնացնել իրենց երեխաներին։ Բայց ճակատագիրը լրիվ ուրիշ ընթացք էր պատրաստել։ Աջայը սիրահարվում է Կաջալին իսկ Մադխուն` Ռաջուին։ Ծնողները ոչնչի դեմ կանգ չեն առնում, որպեսզի բաժանեն սիրահարներին...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դերը |
|---|---|
| Աջայ Դևգան | Աջայ |
| Աամիր Խան | Ռաջա |
| Ջուհի Չավլա | Մադխու |
| Կաջոլ | Կաջալ |
| Սադաշիվ Ամրապուրկար | Ռանջիտ Ռայ, Աջայի հայրը |
| Ջոնի Լևեր | Ռանջիտա Ռայայի աներորդին |
| Դալիպ Թահիլ | Հարբանսլալ, Մադխուի հարը |
| Մոհան Ջոշի | Կաջալի հորեղբայրը |
Ֆիլմի շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 1997 թվականի հնդկական ամենահաջողված ֆիլմերի ցանկում և ստացել է «հիթի» կարգավիճակ[2]։
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերը գրել է Անու Մալիկը։
| No. | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
|---|---|---|---|
| 1. | "Neend Churai Meri" | Սանու Կումար, Ուդիտ Նարայան, Կավիտա Կրիշնամուտրի, Ալկա Յագնիկ | 05:47 |
| 2. | "Humko Tumse Pyaar Hai" | Աբիջիդ, Անու մալիկ | 05:08 |
| 3. | "Dekho Dekho Jaanam" | Ուդիտ Նարայան, Ալկա Յագնիկ | 05:14 |
| 4. | "Ishq Hua... Kaise Hua" | Ուդիտ Նարայան, Վիբխա Շարմա | 07:34 |
| 5. | "Mr. Lova Lova" (Ankhiyaan Tu Mila Le) | Ուդիտ Նարայան, Աբհիջիդ, Սուդեշ Բհոսլե, Կավիտա Կրիշնամուտրի, Պուրնիմա | 05:25 |
| 6. | "Kaise Kahoon Kaise Ho Tum" | Կումար Սանու, Բիբխա Շարմա | 06:25 |
| 7. | "Ishq Hai Ishq Hai" (Jab Nind Na Aaye) | Ջայշրի Շիվրամ | 05:29 |
| 8. | "Tu Jhootha" | Ալկա Յագնիկ, Ուդիտ Նարայան | 07:45 |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Filmfare Awards, որպես բացասական կերպարի լավագույն դերասան` Սադաշիվ Ամրակուրպարին[3]
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մադխուրի Դիկշիտն էր ի սկզբանե ընտրվել Մադխուի դերի համար։
- Սա Ինդրա Կումարի առաջին ֆիլմն է, որտեղ Դիկշիտը չի խաղում։
- Կաջալի դերը ի սկզբանե առաջարկել են Կարիսմա Կապուրին, սակայն վերջինս հրաժարվել է, քանի որ չի ցանկացել նկարահանվել Աջայ Դևգանի հետ։
- Աամիր Խանի և Ջուհի Չավլայի համատեղ վերջին աշխատանքն է։
- Միակ ֆիլմը, որտեղ Ջուհի Չավլան և Կաջոլը միասին են նկարահանվել։
- Ֆիլմի երկրորդ մասում պետք է խաղար Ամիթաբհ Բաչչանը, սակայն ռեժիսորի հետ տարաձայնությունների պատճառով լքել է ֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.imdb.com/title/tt0133024/
- ↑ «Box Office 1997» (անգլերեն). BoxOfficeIndia.Com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Номинанты Արխիվացված 2019-01-21 Wayback Machine(անգլ.) 43-րդ մրցանակաբաշխությունը պաշտոնական կայքէջում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կիրք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|