Ջուհի Չավլա
| Ծնվել է | նոյեմբերի 13, 1967[1] (58 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Ամբալա, Հարյանա, Հնդկաստան |
| Կրթություն | Ֆոնտ Կոնվենտ դպրոց և Սիդենհամ քոլեջ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հինդուիզմ |
| Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի |
| Ամուսին(ներ) | Ջայ Մեհտա |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ջուհի Չավլա (հինդի՝ जूही चावला, ծնվ. նոյեմբերի 13, 1967[1], Ամբալա, Հարյանա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, մոդել, պրոդյուսեր և պարուհի։ Նկարահանվում է հինդի, փենջաբի, մալայալամ, կաննադա, թամիլերեն, տելուգու և բենգալերեն լեզուներով ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուհի Չավլան ծնվել է Հարյանա նահանգում գտնվող Ամբալա քաղաքում։ Նրա ծնողները պետական ծառայողներ էին։ Նախնական կրթությունն ստացել է Հիսուսի և Մարիամի վանական համալիրին կից J.J. Montessori դպրոցում, իսկ հետո ավարտել է Մումբայի Sydenham College քոլեջը։ Մանկուց երազել է դերասանուհի դառնալու մասին։
1984 թվականին Ջուհի Չավլան արժանացել է «Միս Հնդկաստան» տիտղոսին։ Այնուհետև մասնակցել է «Միս Տիեզերք» մրցույթին և արժանացել հատուկ մրցանակի։ Հետագայում աշխատել է որպես մոդել և նկարահանվել մի քանի ֆիլմերում։ Առաջին իսկ` «Սուլթանի տիրույթները» (1986թ.) կինոնկարում նկարահանվելով, ստացել է Filmfare Awards` լավագույն դեբյուտի համար։ Սակայն իրականում նա ճանաչում ձեռք բերեց «Սիրոն ընդառաջ» (1993թ.) կինոնկարից հետո։
2002 թվականին Շահրուխ Խանի և իր ամուսնու` Ջայ Մեհտայի հետ միասին հիմնել է Dreamz Unlimited կինոընկերությունը։ Ամուսնու հետ հանդիսանում է Red Chillies Entertainment-ի և Kolkata Knight Riders կրիկետի թիմի համասեփականատերը։
Ջուհի Չավլան մասնակցում է զանազան հեռուստաշոուների, ինչպես նաև Filmfare Award և Zee Cine Award մրցանակաբաշխություններին` որպես հաղորդավարուհի։ Զբաղվում է նաև բարեգործությամբ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Ջուհի Չավլան ամուսնացել է գործարար Ջայ Մեհտայի հետ։ 2001 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2003 թվականին՝ Լոնդոնում, ծնվել է որդին։ Ջուհի Չավլան հարազատական կապ ունի դերասանուհի Կիարա Ադվանիի հետ։
Ֆիլմագրության ընտրանին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1986 | Սուլթանի տիրույթները | Sultanat | Զարինա |
| 1988 | Դատավճիռ | Qayamat Se Qayamat Tak | Ռաշմի Սինգհ |
| 1989 | Սեր, սեր, սեր | Love Love Love | Ռիմա Գոսվամի |
| 1989 | Չանդնի | Chandni | Դևիկա |
| 1989 | Դու իմն ես | Tum Mere Ho | Պարո |
| 1990 | Դրախտ | Swarg | Ջյոթհի |
| 1990 | Քրեական հետախուզության տեսուչը | C.I.D. | տեսուչ Ռակշա Մեհրա |
| 1991 | Անանուն թագավորը | Benaam Badsha | Ջյոթհի |
| 1992 | Երգիր Ռադհա, երգիր | Bol Radha Bol | Ռադհա, Ռիտա |
| 1993 | Սիրոն ընդառաջ | Hum Hain Rahi Pyar Ke | Վիջայանթհի Այեր |
| 1993 | Սիրային եռանկյունի | Aaina | Ռիմա Մաթհուր |
| 1993 | Կյանք` վախի ներքո | Darr | Կիրան Ավաստի |
| 1994 | Փրկվեք` ով կարող է | Eena Meena Deeka | Մինա |
| 1994 | Երջանիկ մարդը | Bhagyawan | Գիտա |
| 1995 | Աստված գիտի | Ram Jaane | Բելա |
| 1996 | Ճաք | Daraar | Պրիյա Բհատիա |
| 1997 | Կիրք | Ishq | Մադհու |
| 1997 | Սիրո տառապանքները | Deewana Mastana | դոկ. Նեհա Շարմա |
| 1998 | Նմանակը | Duplicate | Սոնիա Կապուր |
| 1998 | Մի կռավիր | Jhooth Bole Kauwa Kaate | Ուրմիլա Աբհյանկար |
| 2000 | Չորս հուսահատներ | Gang | Սանամ |
| 2001 | Երբ մնում ես մենակ | One 2 Ka 4 | Գիտա Չոուդհարի |
| 2001 | Ախ, այդ կանայք | Aamdani Atthani Kharcha Rupaiyaa | Ջհումրի |
| 2001 | Սիրո կապանքները | Ek Rishtaa: The Bond of Love | Պրիտի Կապուր |
| 2003 | Ճակատագրական հանգամանքներ | 3 Deewarein | Չանդրիկա |
| 2003 | Սիրելի մեղեդին | Jhankaar Beats | Շանտի |
| 2004 | Օտարացած հայրենիք | Des Hoyaa Pardes | Ջասի |
| 2005 | Գիշերային վկայի լռությունը | Khamoshh... Khauff Ki Raat | դոկ. Սաքսի Սագար |
| 2007 | Բարև, սեր | Salaam-e-Ishq: A Tribute To Love | Սիմա Մալհոտրա |
| 2008 | Նաթհերի ամառանոցի ուրվականը | Bhootnath | Անջալի Շարմա |
| 2010 | Իմ անունը | I Am | Մեգհա |
| 2012 | Սարդարի որդին | Son of Sardaar | Պարմիտ «Պամմի» Կաուր |
| 2013 | Ես Կրիշնան եմ | Main Krishna Hoon | Կանտաբեն |
| 2014 | Վարդագույն եղբայրություն | Gulaab Gang | Սումիտրա Դևի |
| 2014 | Համեմունքներ և կրքեր | The Hundred-Foot Journey | Մայր |
| 2016 | Կավիճ և ջնջոց | Chalk N Duster | Ջյոթհի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #141507942 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուհի Չավլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||