Jump to content

Ամիթաբհ Բաչչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիթաբհ Բաչչան
հինդի՝ अमिताभ बच्चन
Ծնվել էհոկտեմբերի 11, 1942(1942-10-11)[1][2] (84 տարեկան)
ԾննդավայրԻլահաբադ, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան[3]
ԿրթությունՇերվուդ քոլեջ[4], Kirori Mal College?[5], Boys' High School & College? և Post Graduate Government College – 11, Chandigarh?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, երգիչ, հեռուստատեսային դերասան, դերասան և գրող
Ակտիվ շրջան1969 - մինչև այժմ
Ծնողներհայր՝ Հարիվանշ Ռայ Բաչչան, մայր՝ Թեջի Բաչչան
Ամուսին(ներ)Ջայա Բհադուրի[6]
Երեխա(ներ)Աբհիշեկ Բաչչան[7] և Շվիտա Բաչան
Պարգևներ և մրցանակներ
srbachchan.tumblr.com

Ամիթաբհ Բաչչան (անգլ.՝ Amitabh Bachchan, հինդի՝ अमिताभ बच्चन, հոկտեմբերի 11, 1942(1942-10-11)[1][2], Իլահաբադ, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան[3]), հնդիկ դերասան, քաղաքագետ, պրոդյուսեր, հաղորդավար։ Երեք ազգային կինոմրցանակների և 11 Filmfare Awards հաղթող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 11-ին Ուտտար-Պրադեշ նահանգի Իլահաբադ քաղաքում, Կենտրոնական Հնդկաստան[10], հայտնի բանաստեղծ Հարիվանշ Ռայ Բաչչանի (իրական ազգանունը՝ Շրիվաստավ) և նրա կնոջ Տեջի Բաչչանի ընտանիքում։ Ունի փոքր եղբայր՝ Աջիթաբհը։

1973 թվականի հոկտեմբերին ամուսնացել է դերասանուհի Ջայա Բհադուրիի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Շվետան և որդին՝ Աբհիշեկը, վերջինս հայտնի դերասան է։ Նա ամուսնացել է նույնպես հայտնի դերասանուհի Այշվարիա Ռայի հետ։

Ամիթաբհ Բաչչանի դեբյուտը կայացել է 1969 թվականին նկարահանված «Յոթ հնդիկները» ֆիլմում, որտեղ նա հանդես է եկել գլխավոր դերերից մեկում։ Չնայած նրան, որ ֆիլմը չի ունեցել նկատելի հաջողություններ, Ամիթաբհ Բաչչանը պարգևատրվել է «Լավագույն նոր դերասան» ազգային կինոմրցանակով։

Մեծ հաջողության է հասել 1973 թվականին նկարահանված «Ձգձգված հատուցում» ֆիլմում գլխավոր դերը կատարելուց հետո։

1982 թվականին «Բեռնակիրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, կռվի տեսարանը խաղալու ընթացքում ստացել է ծանր վնասվածք՝ փայծաղի պատռվածք, որի հետևանքով մի քանի շաբաթ մնացել է կոմայի մեջ։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին, երբ վայելում էր մեծ ժողովրդականություն, հաղթել է ընտրություններում և մտել խորհրդարան։ Բայց 1987 թվականից հետո նա դուրս է եկել քաղաքականությունից և վերադարձել կինո։

Հեռուստատեսային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2005 թվականներին Ամիթաբհ Բաչչանը վարում էր «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը։ 2007 թվականին նրան փոխարինել է Շահրուխ Խանը։ 2010 թվականից նորից զբաղեցրել է հաղորդավարի աթոռը։

Պարգևատրվել է Հնդկաստանի բարձրագույն քաղաքացիական մրցանակներով՝

  • Padma Shri 1984 թվականին,
  • Padma Bhushan 2001 թվականին,
  • Padma Vibhushan 2015 թվականին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Amitabh Bachchan was born to be famous // The Times of India — 2012. — ed. size: 3321702 — ISSN 0971-8257
  2. 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 1 2 Amitabh BachchanAsian Network PresentsShah Rukh Khan's Heroes — BBC Asian Network, 2012.
  4. ↑ Amitabh to join Sherwood alumni meet — The Times of India, 2003.
  5. ↑ Alumni meet at Kirori Mal College — The Times of India, 2010.
  6. ↑ http://indianexpress.com/article/entertainment/bollywood/amitabh-bachchan-jaya-bachchan-44th-anniversary-abhishek-bachchan-see-photo-4687031/
  7. ↑ Deutsche Nationalbibliothek Record #123463564 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. ↑ http://pib.nic.in/newsite/PrintRelease.aspx?relid=114952
  9. 1 2 http://m.timesofindia.com/entertainment/hindi/bollywood/news/Amitabh-Bachchan-Overwhelmed-by-Padma-Vibhushan-award/articleshow/46018212.cms
  10. ↑ Masih, Archana (2012 թ․ հոկտեմբերի 9). «Take a tour of Amitabh's home in Allahabad». rediff.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիթաբհ Բաչչան» հոդվածին։