Հարիվանշ Ռայ Բաչչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարիվանշ Ռայ Բաչչան
Harivansh Rai Bachchan 2003 stamp of India.jpg
Ծնվել էնոյեմբերի 27, 1907(1907-11-27)[1][2][3]
ԾննդավայրՊրատապգարհ, United Provinces of Agra and Oudh, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 18, 2003(2003-01-18)[1][2][3] (95 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Դելի, Հնդկաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուհինդի[1]
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
ԿրթությունՍուրբ Եկատերինայի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներDo Chattanen?
ՊարգևներՊադմա Բհուշան և Հնդկաստանի գրական ակադեմիայի պարգև[4]
ԱմուսինԹեջի Բաչչան
ԶավակներԱմիթաբհ Բաչան և Ajitabh Bachchan?
HarivanshRaiBachchan Autograph Hindi&Urdu.jpg

Հարիվանշ Ռայ Բաչչան (հինդի` हरिवंश राय बच्चन, իրական ազգանունը` Շրիվաստավ, նոյեմբերի 27, 1907(1907-11-27)[1][2][3], Պրատապգարհ, United Provinces of Agra and Oudh, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 18, 2003(2003-01-18)[1][2][3], Նյու Դելի, Հնդկաստան), 20-րդ դարի հնդիկ հայտնի բանաստեղծ, ով ստեղծագործել է հինդի լեզվով։ 1970 թվականին դարձել է «Լոտոս» միջազգային գրական մրցանակի դափնեկիր, 1976 թվականին հինդի գրականությունում իր ունեցած հսկայական ներդրումների համար արժանացել է Պադմա Բհուշան կառավարական պարգևին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիվանշ Ռայ Բաչչանը ծնվել է Պրատապ Նարայան Շրիվաստավի և Սարասվատի Դևիի ընտանիքում։ Քաղաքային դպրոցն ավարտելուց հետո ուսումնասիրել է ուրդու: Այնուհետև ընդունվել է Ալլահաբադի համալսարան, իսկ հետո Բենարեսի (այժմ՝ Վարանասի) հինդուիստական համալսարան։ Այդ ընթացքում նա ընկել էր Մահաթմա Գանդիի` Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման վերաբերյալ գաղափարների ազդեցության տակ, սակայն շուտով հրաժարվեց այդ գաղափարներից: 1941-1952 թվականներին Ալլահաբադի համալսարանում դասավանդել է անգլերեն, հաջորդ երկու տարիներին Քեմբրիջում ուսումնասիրել է անգլիական գրականություն` կրթությունն ավարտելով դոկտորական դիսերտացիայի պաշտպանումով։ Հնդկաստան վերադառնալուց հետո շարունակել է դասավանդել, աշխատել է ռադիոյում, 1955 թվականին աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում և շուրջ 10 տարի տարել է ակտիվ աշխատանք՝ հինդի լեզուն երկրով մեկ տարածելու համար։

Հ. Ռ. Բաչչանն առավելապես հայտնի է իր վաղ տարիներին ստեղծած «Մադհուշալա» պոեմով, որը հրատարակվել է 1935 թվականին և թարգմանվել աշխարհի շատ լեզուներով, բազմիցս նաև բեմադրվել է։ Նրա բանաստեղծությունների երեք ժողովածուները՝ «Մադհուշալա», «Մադհուբալա» և «Մադհուկալաշ», որոնք լույս են տեսել 1930-ական թվականներին, ստեղծվել են Օմար Խայամի ստեղծագործությունների ազդեցության տակ։ Բաչչանը նաև հանդես էր գալիս որպես թարգմանիչ։ Նա հինդի լեզվով թարգմանել է Շեքսպիրի, Օմար Խայամի, Պուշկինի, Եսենինի ստեղծագործությունները, հին հնդկական «Բհագավադգիտա» պոեմը և այլն։ 1967 թվականին այցելել է ԽՍՀՄ` իր տպավորությունները արտացոլելով բանաստեղծություններում: 1970-ական թվականներին չորս հատորով հրատարակել է ինքնակենսագրությունը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին Հ. Ռ. Բաչչանը 19 տարեկանում ամուսնացել է 14-ամյա Շյամա անունով աղջկա հետ, ով սակայն 10 տարի անց` 1936 թվականին մահացել է տուբերկուլոզից: 1941 թվականին Բաչչանն ամուսնացել է Տեջի Կաուր Սուրիի (Տեջի Բաչչան) հետ, ով հայտնի հասարակական գործիչ էր և Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի մոտ ընկերուհին էր։ Տեջի Բաչչանի հետ ամուսնությունից Հ. Ռ. Բաչչանն ունեցել է երկու որդի՝ հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանը և Աջիթաբհ Բաչչանը։

Հարիվանշ Ռայ Բաչչանը մահացել է 2003 թվականի հունվարի 18-ին՝ 95 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#KASHMIRI