Օմար Խայամ
Օմար Խայամ عمر خیام | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1048[1] Նիշապուր, Իրան[2] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1131[1] (83 տարեկան) Նիշապուր, Իրան[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | պարսիկ |
Դավանանք | իսլամ և հուդայականություն |
Ուղղություն | Պարսկական գրականություն և Iranian philosophy? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, երաժիշտ, աստղագուշակ և գրող |
Գործունեության ոլորտ | պոեզիա, մաթեմատիկա և աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | տաջիկերեն, արաբերեն և Կաղապար:Լեզու-պարս[3] |
Հայտնի աշակերտներ | Al-Isfizari? և Al-Khazini? |
Ազդվել է | Ավիցեննա[4] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Omar Khayyam Վիքիպահեստում |
Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրի (պարս․՝ غياث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نيشابوری), մայիսի 18, 1048 Նիշապուր, Պարսկաստան - 1131, Նիշապուր, Պարսկաստան), պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ[5]։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։ Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում։ Համաձայն անվան Խայամ (خیام) մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև որ ունեցել է կրտսեր քույր Աիշա անունով։ Մանկությունն անցկացրել է հյուսիսային Աֆղանստանի Բալխ գյուղում, որտեղ ուսանել է ժամանակի նշանավոր իմաստուն՝ Մուհամմադ Մանսուրու մոտ։ Հետագայում շարունակել է ուսանել Մովաֆաք ալ Նիշապուրու մոտ, ով հայտնի էր, որպես Խորասանի լավագույն դասախոս։ 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։ Գերազանց ավատեով ուսումը՝ ստանում է բժշկի մասնագիտություն, ինչը սակայն նրան չէր հետաքրքրում, և նա սկսում է ուսումնասիրել մաթեմատիկան, մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատությունները։ Ծնողների մահվանից հետո 16 տարեկանում վաճառում է հորական տունն ու արհեստանոցը և տեղափոխվում է Սամարղանդ, որտեղ սկսում է աշակերտել տեղի մադրասում, սակայն որոշ ժամանակ անց փայլուն գիտելիքների շնորհիվ դառնում է ուսուցիչ։ Հետագայում տեղափոխվում է Բուհարա։ 1074 թվականին նրան հրավիրում են Իսպահան՝ սելջուկ սուլթան Մելիք-Շահ I-ի արքունիք, որտեղ սուլթանի վեզիր Նիզամ ալ-Մուլքի հովանու ներքո դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։ 1079 թվականին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական պամարը։ Մինչև 1092 թվական նա ծավալում է բավականին բեղմնավոր գործունեություն, սակայն Մելիք Շահի ու Նիզամ ալ-Մուլքի սպանությունից հետո ստիպված է լինում լքել Իսպահանը։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օմար Խայամը հանդիսանում է միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, սակայն Եվրոպայում նրա հանրահաշվական աշխատությունները հայտնի են դառնում միայն 19-րդ դարին։ Օմար Խայամի գրչին է պատկանում «Հանրահաշվական խնդիրների լուծման տրակտատը», որտեղ նա ներկայացնում է 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի ցուցչով հավասարումների լուծումները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Nasr S. H., Aminrazavi M. Anthology of philosophy in Persia: from Zoroaster to Omar Khayyam — I.B. Tauris, 2009.
- ↑ Օմար Խայամ, Քառյակներ, Գևորգ Էմինի թարգմանությամբ, Երևան, 1993, էջ 36
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՕՄԱՐ ԽԱՅԱՄ / Քառյակներ
- Օմար Խայամը դասարան․ամ կայքում
- Օմար Խայամի քառյակները հայերեն թարգմանությամբ
- Երեք քառյակ Օմար Խայամից
|