Jump to content

Աջայ Դևգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աջայ Դևգան
Ծննդյան թիվ՝ապրիլի 2, 1968(1968-04-02)[1][2] (58 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Դելի, Հնդկաստան[3]
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, գործարար և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0222426
ajaydevgn.com

Աջայ Դևգան (հինդի՝ अजय देवगन, իրական անունը՝ Վիշալ Վիրու Դևգան (Դևգն), ապրիլի 2, 1968(1968-04-02)[1][2], Նյու Դելի, Հնդկաստան[3]), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ Բազմիցս արժանացել է մրցանակների, այդ թվում Ազգային կինոմրցանակի և չորս անգամ Filmfare Awards մրցանակի։ 2016 թվականին նրան շնորհվել է Պադմա Շրի կառավարական պարգևը[5]։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում[6][7][8]։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջայ Դևգանը ծնվել է կինոգործիչների ընտանիքում։ Հայրը՝ Վիրու Դևգանը ռեժիսոր էր և հնարքներ բեմադրող, իսկ մայրը՝ պրոդյուսեր։ Ռեժիսոր և սցենարիստ է նաև նրա եղբայրը՝ Անիլ Դևգանը։ Կինոարդյունաբերությանը Աջայ Դևգանը ծանոթ էր դեռ վաղ մանկությունից, երբ կինոնկարահանումների ժամանակ մշտապես ուղեկցում էր հորը, որն էլ արդյունքում՝ որոշիչ դեր խաղաց նրա հետագա կյանքում։

Առաջին անգամ նա նկարահանվել է 1991 թվականին՝ «Ծաղիկներ և փշեր» կինոնկարում, որտեղ կատարել է հնարք՝ երկու մոտոցիկլետների միջև հավասարակշռությունը պահպանելով։ Նշված ֆիլմում իր դերակատարման համար արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դեբյուտային դերի համար[9]։ 1997 թվականին նկարահանվել է «Կիրք» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերներն էին Աամիր Խանը, Ջուհի Չավլան և Կաջոլը։ Կոմերցիոն տեսակետից ֆիլմը հաջողված էր[10]։ 1998 թվականին թողարկվել է Մահեշ Բհատի «Հոգու ցավ» կինոնկարը, որի շնորհիվ Աջայ Դևգանն ստացավ իր առաջին Ազգային կինոմրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար[11]։ «Հավերժ քոնը» (1999 թ.) կինոնկարում կատարած դերակատարման համար նա արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ կրկին տղամարդու լավագույն դերակատարման համար։

Որպես ռեժիսոր, 2008 թվականին նա նկարահանել է իր առաջին «Դու, ես և մենք» կինոնկարը, որը դրական արձագանք գտավ քննադատների շրջանում։ Նրա համար առանձնապես հաջողակ էր 2010 թվականը, երբ թողարկվեցին կոմերցիոն հաջողությամբ պսակված «Անկոչ հյուրը», «Մի անգամ Մումբայում» և այլ ֆիլմեր։ 2016 թվականին նա թողարկել է «Երդվում եմ Շիվայով» կինոնկարը[12][13], որտեղ նա կատարում էր փորձառու լեռնագնացի դերը[14]։

2000 թվականին հիմնադրել է Ajay Devgn FFilms կինոընկերությունը և ներկայումս դրա սեփականատերն է։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին նկարահանված «Ընտանիք և օրենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Աջայ Դևգանը ծանոթացել է դերասանուհի Կաջոլի հետ և չորս տարի անց, 1999 թվականին նրանք ամուսնացել են[15][16]։ Ներկայումս ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի[17][18][19]։

Ընտանիքի խնդրանքով, դերասանի ազգանունը 2009 թվականից գրվում է Դևգն (Devgn) ձևով[20]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1991Ծաղիկներ և փշերPhool Aur KaanteԱջայ
1992Առնական սիրտJigarՌաջ Վերմա
1993Անսանձելի ոգիDivya ShaktiՊրաշանտ Վերմա
1993Անմեղ դատապարտվածըPlatformՌաջու
1993Հզորագույնը. Փոխառված երջանկությունShaktimanԱմար
1993Ախր սիրտը դեռ մանուկ էDil Hai BetaabԱջայ
1993Ընդամենը մեկ ելքEk Hi RaastaԿարան Սինգհ
1993Երկու եղբայրBedardiՎիջայ Սաքսենա
1993ՀարուստըDhanwaanԿաշինաթհ
1993Սերն աստվածային պարգև էSangramՌաջա Սինգհ Կանվար
1994Սիրային ցնցումներDilwaleԱրուն Սաքսենա
1994Մուգ ակնոցով երիտասարդըVijaypathԿարան
1994Անհաջող ամուսնությունSuhaagԱջայ
1995ԱպօրինածինըNaajayazՋայ Բակշի
1995Ընտանիք և օրենքHulchulԴևա
1995Դավադրության զոհըGundarajԱջայ
1995Ճշմարտության ուղինHaqeeqatՇիվա, Աջայ
1996ՁերբակալումDiljaleՇյամ
1996ՀոգիJaanԿարան
1997ԿիրքIshqԱջայ
1997Դառը ճշմարտությունItihaasԿարան
1998Պարոն մայորMajor SaabՎիրենդրա Պրատապ Սինգհ
1998Սերը պետք է որ պատահերPyaar To Hona Hi ThaՇեքհար
1998Հոգու ցավZakhmԱջայ
1999Եղբայրական կապերKachche DhaageԱֆտաբ
1999Երբ սերը կգաHogi Pyaar Ki JeetՌաջու
1999Հավերժ քոնըHum Dil De Chuke SanamՎանռաջ
1999ԸնկեցիկըGairՎիջայ Կումար, Դև
1999Ատրճանակի փողի ներքոThakshakԻշան Սինգհ
1999Իսկ ինչ անի սիրտըDil Kya KareԱնանդ Կիշորե
2000Հորեղբայր ՌաջունRaju ChachaՇեքհար, հորեղբայր Ռաջու
2001Հաստատուն ամուրինTera Mera Saath RahenՌաջ
2002Հատուցում ամեն ինչի համարCompanyՄալիկ
2002Լեգենդ Բհագատ Սինգհի մասինThe Legend of Bhagat SinghԲհագատ Սինգհ
2002Մարդկային ստորությունDeewangeeՏարան Բհարադվաջ
2003ՈւրվականըBhootՎիշալ
2003Վերադարձ կյանքինQayamat: City Under ThreatՌաչիտ
2003ԻնքնակոչուհինChori ChoriՌանբիր Մալհոտրա
2003Գանգեսի ջրերըGangaajalԱմիտ Կումար
2003Հանուն սիրելիի փրկությանParwanaՓարվանա
2003ՀողZameenՌանվիր Սինգհ
2003Վերահսկման գիծըLOC: KargilՄանոջ Կումար Պանդեյ
2004Պարտքն ամեն ինչից վեր էKhakeeՅաշվանտ Անգրե
2004Ճակատագրերի խաչմերուկումYuvaՄայքլ Մուքհերջի
2004Հանդիպում անձրևի տակRaincoatՄանոջ
2005Մարդկային հոգսերInsanԱջիտ Ռատհոդ
2005Որդու հետ միայնակBlackmailՇեքհար Մոհան
2005ԶղջումZameerՍուրաջ
2005Վագրի աչքըKaalԿալի Պրատապ Սինգհ
2005Սերը հրաշքներ է գործումMain Aisa Hi HoonՆիլ Թհակուր
2005Առևանգված հոգիներApaharanԱջայ Շաստրի
2005Ոչ պատահական ծանոթներShikharԳաուրավ Գուպտա
2006Ուրախ խարդախներըGolmaal: Fun UnlimitedԳոպալ
2006ՕմկարաOmkaraՕմկարա Շուկլա
2008Խղճի խայթHalla BolՍամիր Խան
2008Կորած կիրակինSundayՌաջվիր Ռանդհավա
2008Դու, ես և մենքU Me Aur HumԱջայ Մեհրա
2008ՍիրելիսMehboobaԿարան
2008Ուրախ խարդախները վերադառնում ենGolmaal ReturnsԳոպալ Կումար Սանտոշի
2009Լոնդոնյան երազանքներLondon DreamsԱրջուն
2010Անկոչ հյուրըAtithi Tum Kab Jaoge?Պունիտ
2010ՔաղաքագետներըRaajneetiՍուրաջ Կումար
2010Մի անգամ ՄումբայումOnce Upon a Time in MumbaaiՍուլթան Միրզա
2010ՑասումAakroshՊրատապ Կումար
2010Ուրախ խարդախները 3Golmaal 3Գոպալ
2011ՍինգհամSinghamԲաջիռաո Սինգհամ
2011ԽարդախներըRascalsԲհագատ Բհոսլե
2012ԱնկառավարելինTezzԱակաշ
2012ԽաբեբանBol BachchanՊրիտհվիռաջ
2012Սարդարի որդինSon of SardaarՋասվինդեր Սինգհ Ռանդհավա
2013ԱնվեհերըHimmatwalaՌավի
2013Իսկության համառությունSatyagrahaՄանավ
2014Սինգհամ 2Singham ReturnsԲաջիռաո Սինգհամ
2014Մարտիկ ՋեքսոնըAction JacksonՎիշի, Ջայ
2015ՏեսանելիությունDrishyamՎիջայ
2016ՄոլեգնությունFitoorՄոազամ
2016Երդվում եմ ՇիվայովShivaayՇիվայ
2017ԸնկերներըBaadshahoԲհավանի Սինգհ
2017Ուրախ խարդախները 4Golmaal AgainԳոպալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.mycorporateinfo.com/director/vishal-virender-devgan-1606535
  2. 1 2 https://www.indiaforums.com/person/ajay-devgn_68/about
  3. 1 2 https://starsunfolded.com/ajay-devgn/
  4. https://www.indiatoday.in/movies/celebrities/story/see-pic-president-pranab-mukherjee-confers-padma-shri-to-ajay-devgn-315146-2016-03-28
  5. Isha Sharma (2016 թ․ հունվարի 25). «After Being Honored With A Padmashri Award, Ajay Devgn Shares A Sweet Message For His Fans!». Times Internet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  6. "Readers' Picks: Top Bollywood Actors." Rediff.com 17 August 2006. Accessed 26 January 2010.
  7. "Powerlist: Top Bollywood Actors." Rediff.com 8 December 2006. Accessed 26 January 2010.
  8. "Box Office 2000s Decade in Review." Ibos network.com 19 January 2010. Accessed 26 January 2010.
  9. «Previous Awards: Best Debut» (անգլերեն). The Times of India — Сводная таблица лауреатов Best Debut Award 1989-2001 годов. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. «Box Office 1997» (անգլերեն). Box Office India.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին.
  11. «46th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. «Боливудската звезда Аджай Девган ще рекламира България в Индия» (բուլղարերեն). Mediapool.bg. 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «Аджай Девган се любува на нашите планини» (բուլղարերեն). Стандарт. 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  14. Joginder Tuteja (2016 թ․ նոյեմբերի 29). «Box Office: Shivaay crosses Rs. 100 crore, is Ajay Devgn's sixth century» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  15. Srnivasan V. "Quietly were they wed." Rediff.com 25 February 1999. Accessed 4 June 2012.
  16. Bhattacharya R. "Kajol, Ajay the perfect couple." Hindustan Times.com 28 February 2010. Accessed 4 June 2012.
  17. "Kajol delivers baby girl." Արխիվացված 2013-10-02 Wayback Machine Times of India.com 20 April 2003 Accessed 4 June 2012.
  18. "Kajol, Ajay welcome baby boy." Արխիվացված 2013-10-02 Wayback Machine Times of India 13 September 2010. Accessed 4 June 2002.
  19. "It takes two tango bonding of the bubbly belle & the brooder." Արխիվացված 7 Մայիս 2003 Wayback Machine The Sunday Tribune.com, India 27 April 2003. Accessed 27 April 2003.
  20. Sinha S. "xtra-marital affairs happen: Ajay Devgn." The Times of India 1 November 2009. Accessed 21 October 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջայ Դևգան» հոդվածին։