Քննարկում:Աջայ Դևգան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Девган, Аджай» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Ajay Devgn» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Այս դերասանը ծնվել է Նյու Դելիում և որտեղից հայտնվեց Նեպալը: Սա էլ տեղեկաքարտի հավաստի տվյալը:--Որոտ (քննարկում) 01:36, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, հոդվածում գրված է որ նա հնդիկ է, սակայն իր խոսկերով նա փանջաբցի է։ Խնդրում եմ ուղղել։ - Kareyac (քննարկում) 05:16, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, հնդիկ ազգություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Հնդիկներ են անվանում Հնդստանում ապրող բոլոր ազգերին, էթնիկ խմբերին և ցեղերին ու ցեղախմբերին (բիհարցիներ, բենգալացիներ, գուջարաթցիներ, դրավիդներ, թելուգուներ, թամիլներ, փանջաբցիներ և այլն) և դա ընդհանրական անվանում է: Նրանք կարող են լինել հինդուսներ, բուդդայականներ, մուսուլմաններ և այլն, խոսել տարբեր լեզուներով ու բարբառներով, սակայն օրինակ Հնդկաստանում որպես պետական լեզու է համարվում հինդին, որով խոսում են երկրի հյուսիսում և կենտրոնական մասերում բնակվող ժողովուրդները: Ի դեպ այդպես է նաև Չինաստանում: Չինացի ազգություն գոյություն չունի, այնտեղ նույնպես բնակվում են տարբեր ժողովուրդներ, իսկ մեծամասնություն է կազմում հան ազգությունը: Այնպես որ, հնդիկ ձևակերպումը Հնդկաստանի բնակչի և քաղաքացու նկատմամբ, սխալ չի կարող լինել, ինչպես որ սխալ չի կարող լինել Չինաստանում բնակվողին չինացի անվանելը:--Որոտ (քննարկում) 19:56, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, խնդրում են գնալ հղումով։ - Kareyac (քննարկում) 22:21, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի Kareyac, ճիշտն ասած չհասկացա թե ինչ եք ցանկանում ասել:--Որոտ (քննարկում) 22:24, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Հարգելի Որոտ, իմ սխալ է, խնդրում են գնալ հնդիկ հղումով։ - Kareyac (քննարկում) 22:38, 25 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]