Jump to content

Յաշ Չոպրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաշ Չոպրա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 27, 1932(1932-09-27)[1]
Ծննդավայր՝Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 21, 2012(2012-10-21)[1] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Մումբայ[2]
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0007181

Յաշ Չոպրա (հինդի` यश चोपड़ा, սեպտեմբերի 27, 1932(1932-09-27)[1], Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 21, 2012(2012-10-21)[1], Մումբայ[2]), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Համարվում է հնդկական կինոյի առաջատար ռեժիսորներից մեկը և հայտնի է որպես «ռոմանտիկայի արքա»։ Արժանացել է Հնդկաստանի կինեմատոգրաֆիական ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան (2001 թ.) և մեծությամբ երրորդ քաղաքացիական Պադմա Բհուշան (2005 թ.) պարգևներին։ Արժանացել է նաև բրիտանական կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակին, վեց անգամ Ազգային կինոմրցանակների և 12 անգամ Filmfare Awards-ի մրցանակներին՝ ներառյալ չորս անգամ որպես լավագույն ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաշ Չոպրան ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Ջալանդհար քաղաքում ` փենջաբցի հինդուիստների ընտանիքում։ Հայրը հասարակական աշխատանքների կազմակերպությունում հաշվապահ էր և մահացել է 1946 թվականին, իսկ մայրը մահացել է 1979 թվականին։ Յաշ Չոպրան ութ երեխաներից կրտսերն էր, ի դեպ ամենաավագը նրանից մեծ էր 30 տարով։ Նրա հինգ եղբայրներից չորսը հետագայում կինոյի ասպարեզում հայտնի գործիչներ են դարձել։ Սկզբնապես Յաշ Չոպրան սովորել է Լահորում, իսկ հետո ուսումը շարունակել է Ջալանդհարում։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Բոմբեյ` գրպանում ունենալով ընդամենը 200 ռուփի։ Սկզբում աշխատել է ռեժիսորի օգնական, որից հետո իր եղբոր՝ Բալդև Ռաջ Չոպրայի ֆիլմերում։

Յաշ Չոպրայի ռեժիսորական դեբյուտը կայացել է 1959 թվականին, երբ նա նկարահանեց «Ծաղիկը փոշու մեջ» կինոնկարը։ Այդ ֆիլմում գլխավոր դերակատարներ էին Մալա Սինհան և Ռաջենդրա Կումարը։ Կինոնկարը հաջողված էր և ընդունվեց ջերմությամբ։ Հաջողությունից ոգևորված, նա 1961 թվականին նկարահանեց «Ճակատագրի որդին» կինոնկարը՝ Շաշի Կապուրի մասնակցությամբ։ Ֆիլմը քաղաքական մոտիվներով էր, որտեղ ներկայացվում էր Հնդկաստանի բաժանումը։ Այն բարձրացրեց բողոքի ալիք, քանի որ ֆիլմում ցուցադրվում էին զանգվածային անկարգություններ։ Հետագայում Յաշ Չոպրան հրաժարվեց քաղաքական թեմաներով ֆիլմեր նկարելուց։

1965 թվականին նա նկարահանեց «Փորձություն ժամանակի միջոցով» ֆիլմը և ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ լավագույն ռեժիսուրայի համար։ 1969 թվականին նա նկարահանեց «Ընկերության փորձություն» կինոնկարը՝ Դհարմենդրայի մասնակցությամբ և «Պատահականություն» ֆիլմը՝ Ռաջեշ Կհաննայի մասնակցությամբ։ Այս վերջին ֆիլմի համար Յաշ Չոպրան ստացավ իր երկրորդ մրցանակը։ Սա առաջին ֆիլմերից էր, որտեղ բացակայում էին երաժշտական համարներն ու ինտերվալը (ընդմիջում)։

1970 թվականին Յաշ Չոպրան հիմնել է իր սեփական Yash Raj Films կինոընկերությունը, որը 2006 թվականից խոշորագույնն է Հնդկաստանում։ Որպես պրոդյուսեր, նրա առաջին ֆիլմը «Քարը սրտին» (1973 թ.) կինոնկարն է, որն ունեցավ հսկայական հաջողություն։ Այնուհետև նա նկարահանել է «Պատ» (1975 թ.) և «Շիվա աստծո եռաժանին» («Պատվի օրենքով» 1978 թ.) կինոնկարները՝ Ամիթաբհ Բաչչանի մասնակցությամբ։ Ամիթաբհ Բաչչանի գլխավոր դերակատարմամբ նա նկարահանել է նաև «Սերը կյանք է» (1976 թ.) և «Սիրային կապ» (1981 թ.) ռոմանտիկ դրամաները։ 1980-ական թվականները բավականին անհաջող էին Յաշ Չոպրայի համար։ Նրա «Ջահ» (1984 թ.)` Դիլիպ Կումարի մասնակցությամբ, «Անդունդ» (1985 թ.)` Սունիլ Դատի և Ռեքհայի մասնակցությամբ և «Ճանապարհ դեպի հաղթանակ» (1988 թ.) ֆիլմերը ձախողվեցին։ Անհաջողությունները վերջացան 1989 թվականին, երբ նա թողարկեց «Չանդնի» կինոնկարը՝ Շրիդևիի մասնակցությամբ։ Շրիդևիի և Անիլ Կապուրի մասնակցությամբ 1991 թվականին նա նկարահանել է «Սիրո ակնթարթ» կինոնկարը, որը հիմնականում հաջողություն ունեցավ արտասահմանում։

1993 թվականին Յաշ Չոպրան թողարկեց «Կյանքը վախի ներքո» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներ էին Սաննի Դեոլը, Ջուհի Չավլան և դեռևս քիչ հայտնի Շահրուխ Խանը։ Ֆիլմը Շահրուխ Խանին հասցրեց բոլիվուդյան «սուպերաստղի» կարգավիճակի։ Հետագայում նա կրկին նկարահանվեց Յաշ Չոպրայի «Խելագար սիրտը» (1997 թ.) կինոնկարում, որտեղ նրա խաղընկերուհիներն էին Մադհուրի Դիքսիտը և Կարիսմա Կապուրը։ 2004 թվականին Յաշ Չոպրան նկարահանել է «Վիրն ու Զառան» ռոմանտիկ ֆիլմը, որտեղ նկարահանվել են Շահրուխ Խանը, Պրեիտի Զինտան և Ռանի Մուքհերջին։ Ֆիլմը դարձավ հիթ։ Յաշ Չոպրայի վերջին ֆիլմը՝ «Քանի դեռ ողջ եմ» (2012 թ.), թողարկվել է ռեժիսորի մահից հետո։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին՝ 37 տարեկանում Յաշ Չոպրան ամուսնացել է արտակադրային երգչուհի Պամելա Սինգհի հետ, ում հետ ծանոթացել էր իր զարմիկի՝ ռեժիսոր Ռավի Չոպրայի հարսանիքի ժամանակ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու որդի՝ ռեժիսոր Ադիտյա Չոպրան և դերասան Ուդայ Չոպրան։

Յաշ Չոպրան մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 21-ին՝ մլակային տենդից։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1959Ծաղիկը փոշու մեջDhool Ka Phool
1961Ճակատագրի որդինDharmputra
1965Փորձություն ժամանակի միջոցովWaqt
1969ՊատահականությունIttefaq
1969Ընկերության փորձությունAadmi Aur Insaan
1973Քարը սրտինDaag: A Poem of Love
1973Կրքերի բոցի մեջJoshila
1975ՊատDeewaar
1976Սերը կյանք էKabhie Kabhie
1978Շիվա աստծո եռաժանինTrishul
1979Սև քարըKaala Patthar
1981Սիրային կապSilsila
1984ՋահMashaal
1985ԱնդունդFaasle
1988Ճանապարհ դեպի հաղթանակVijay
1989ՉանդնիChandni
1991Սիրո ակնթարթLamhe
1992Չգրված օրենքParampara
1993Կյանք` վախի ներքոDarr
1997Խելագար սիրտըDil To Pagal Hai
2004Վիրն ու ԶառանVeer-Zaara
2012Քանի դեռ ողջ եմJab Tak Hai Jaan

Պրոդյուսեր

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1973Քարը սրտինDaag: A Poem of Love
1976Սերը կյանք էKabhie Kabhie
1977Անցյալի ստվերումDoosara Aadmi
1979ՆուրիNoorie
1979Սև քարըKaala Patthar
1981Սիրային կապSilsila
1981Ընկերության և սիրո միջևNakhuda
1982Ինչպես փրկել սերըSawaal
1984ՋահMashaal
1985ԱնդունդFaasle
1988Ճանապարհ դեպի հաղթանակVijay
1989ՉանդնիChandni
1991Սիրո ակնթարթLamhe
1993Կյանք` վախի ներքոDarr
1994Սիրո հետ կատակ չեն անումYeh Dillagi
1995Չառևանգված հարսնացունDilwale Dulhania Le Jayenge
1997Խելագար սիրտըDil To Pagal Hai
2000ՍիրահարներըMohabbatein
2002Իմ սիրելիի հարսանիքըMere Yaar Ki Shaadi Hai
2002Ինձ հետ ընկերություն կանե ՞սMujhse Dosti Karoge!
2004Դու և եսHum Tum
2004ԲայքերներըDhoom
2004Վիրն ու ԶառանVeer-Zaara
2005Բանտին և ԲաբլինBunty Aur Babli
2005Սալամ ՆամաստեSalaam Namaste
2005Նիլ և ՆիկիNeal 'N' Nikki
2006Կույր սերFanaa
2006Քաբուլյան ճեպընթացKabul Express
2006Բայքերներ 2. Իսկական զգացմունքներDhoom:2
2007Սեր նվիրած հանդիպումJhoom Barabar Jhoom
2007Առաջ, ՀնդկաստանChak De! India
2008Զգուշացեք, գեղեցկուհիներBachna Ae Haseeno
2008Ռոմեոն` ճամփեզրիցRoadside Romeo
2008Այս զույգին ստեղծել է ԱստվածRab Ne Bana Di Jodi
2010Սերն անհնար էPyaar Impossible!
2010Հարվածիր ու թռիրLafangey Parindey
2010Հարսանյաց հանդեսBand Baaja Baaraat
2011Իմ եղբոր հարսնացունMere Brother Ki Dulhan
2011Լեդին ընդդեմ Ռիկի ԲահլիLadies vs. Ricky Bahl

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #124021840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաշ Չոպրա» հոդվածին։