Դիլիպ Կումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Դիլիպ Կումար
Dilip Kumar 2006.jpg
Ծնվել է դեկտեմբերի 11, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}}) (95 տարեկան)
Ծննդավայր Փեշավար, Peshawar District, Պակիստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
Ազգություն փուշտու
Կրոն իսլամ
Մասնագիտություն դերասան, կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ և կինոդերասան
Ամուսին(ներ) Սաիրա Բանու
Պարգևներ և մրցանակներ

Դիլիպ Կումար (հինդի दिलीप कुमार, իրական անունը՝ Մուհամմադ Յուսուֆ Խան, դեկտեմբերի 11, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}}), Փեշավար, Peshawar District, Պակիստան, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ Արժանացել է Հնդկաստանի Պադմա Բհուշան (1991 թ.) և Պադմա Վիբհուշան (2015 թ.) բարձրագույն քաղաքացիական պարգևներին և հնդկական կինոյի հայր համարվող Դադասահեբ Փհալկեի անվան՝ կինոյի ասպարեզում ամենաբարձրագույն պարգևին (1994 թ.)։ 2000-2006 թվականներին եղել է Հնդկաստանի խորհրդարանի (Ռաջյա սաբհա) վերին պալատի անդամ։ Նա առաջին հնդիկ դերասանն էր, ով 1954 թվականին արժանացել է Filmfare Awards մրցանակին՝ տղամարդու լավագույն դերի համար։ Այդ մրցանակին արժանացել է ութ անգամ։ Քննադատները Դիլիպ Կումարին համարում են որպես մեծագույն դերասան՝ Բոլիվուդի պատմության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիպ Կումարը ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Փեշավար քաղաքում։ Այժմ նրա տանը շնորհվել է մշակութային ժառանգության օբյեկտի ստատուս։ Նա ընտանիքի 13 երեխաներից հինգերորդն էր։ Հայրը մրգավաճառ էր և ուներ մրգատու այգիներ։ Մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվել է Դեոլալի անունով փոքրիկ քաղաքը, որտեղ Դիլիպ Կումարը սովորել է դպրոցում: 1930-ական թվականներին ընտանիքը կրկին տեղափոխվել է, այս անգամ Բոմբեյ, որտեղ նա սովորել է դպրոցում՝ ծնունդով մեկ այլ փեշավարցու՝ Ռաջ Կապուրի հետ միասին։

Ուսումն ավարտելուց հետո նա ապրում էր Պունայում, որտեղ ուներ ճաշարան և զբաղվում էր չրերի մատակարարմամբ։ 1943 թվականին «Bombay Talkies» ստուդիայի սեփականատեր դերասանուհի Դևիկա Ռանին, տեսնելով Դիլիպ Կումարին, հրավիրել է նրան նկարահանվելու «Ծովային մակընթացություն» ֆիլմում։ Ցանկանալով թաքցնել հորից իր կապը կինոյի հետ, նա բանաստեղծ Պանդիտ Նարենդրա Շարմայի առաջարկով վերցրել է Դիլիպ Կումար բեմական անունը։

Առաջին հաջողակ ֆիլմը 1947 թվականին նկարահանված «Լուսատտիկը» ֆիլմն էր, որտեղ նրա խաղընկերուհին պակիստանյան դերասանուհի և երգչուհի Նուր Ջեհանն էր։ Դիլիպ Կումարի համար որոշիչ էր 1949 թվականին նկարահանված «Համբավ» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերներն էին Ռաջ Կապուրն ու Նարգիսը: Քննադատների և հանդիսատեսների շրջանում սկիզբ առած բանավեճերը՝ թե ով էր ավելի լավ խաղում իր դերը, հանգեցրին նրան, որ Դիլիպ Կումարը հետագայում հրաժարվեց հանդես գալ Ռաջ Կապուրի հետ միասին միևնույն ֆիլմում։

Դերասանի համար առավել հաջողակ էին 1950-1960-ական թվականները։ 1970-ական թվականներին լույս տեսած մի քանի անհաջող ֆիլմերից հետո, որոշ ժամանակ նա դադարեց նկարահանվելուց, սակայն 1980-ական թվականներին Բոլիվուդի երկնակամարում կրկին փայլեց Դիլիպ Կումարի աստղը։ Վերջին անգամ նա նկարահանվել է 1998 թվականին՝ «Ամրոց» ֆիլմում, որտեղ հիանալիորեն կերտել է երկվորյակ եղբայրների կրկնակի դերը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիպ Կումարը բուռն սիրավեպ է ունեցել մի քանի ֆիլմերում իր խաղընկերուհի Մադհուբալայի հետ։ Այդ սիրավեպն ավարտվել է «Մեծ Մողոլը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

1966 թվականին ամուսնացել է դերասանուհի Սայրա Բանուի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում նրանք երեխաներ չեն ունեցել։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1947 Լուսատտիկը Jugnu Սուրաջ
1948 Տոնավաճառ Mela Մոհան
1948 Նահատակը Shaheed Ռամ
1948 Այն կողմում Nadiya Ke Paar -
1948 Անկրկնելի սեր Anokha Pyar Աշոկ
1948 Պատիվ Ghar Ki Izzat Չանդա
1949 Համբավ Andaz Դիլիպ
1949 Ցող Shabnam Մանոջ
1950 Յոգուհին Jogan Վիջայ
1950 Հայրական տուն Babul Աշոկ
1951 Հանդիպում Deedar Շամու
1951 Իրարանցում Hulchul Կիշոր
1951 Տարանա Tarana դոկ. Մոտիլալ
1952 Անսիրտը Sangdil Շանկար
1952 Անարգանքի դրոշմը Daag Շանկար
1953 Հպարտություն Aan Ջայ Տիլակ
1953 Պարտություն Shikast Ռամ Սինգհ
1953 Արահետ Foot Path Նոշու Շարմա
1954 Ամար Amar Ամարնաթհ
1955 Դևդաս Devdas Դևդաս
1955 Ազադ Azaad Ազադ, Աբդուլ Ռահիմ Խան
1957 Նոր դար Naya Daur Շանկար
1958 Հրեուհին Yahudi Շեհզադա Մարկուս
1958 Մադհումատի Madhumati Անանդ, Դևեն
1959 Կոչ Paigham Ռատան Լալ
1960 Մեծ Մողոլը Mughal-E-Azam արքայազն Սալիմ
1960 Կոհինուր Kohinoor արքայազն Դևենդրա
1961 Գանգա և Ջամնա Gunga Jumna Գունգարամ
1964 Դավադրություն Leader Վիջայ Կհաննա
1967 Ռամն ու Շյամը Ram Aur Shyam Ռամ, Շյամ
1968 Հեղափոխություն Sunghursh Կունշան Պրասադ, Բաջռանգի
1968 Մարդը Aadmi Ռաջեշ
1972 Սիրո պատմություն Dastaan Դիվան Անիլ Կումար
1973 Գոպի Gopi Գոպիռամ
1976 Ճակատագրից չես փախչի Bairaag Կայլաշ, Բհոլենաթհ, Սանջայ
1981 Այրվող սիրտը Kranti Սանգա, Կրանտի
1982 Շակտի Shakti Աշվինի Կումար
1982 Ամենակարողը Vidhaata Շամշեր Սինգհ
1983 Սևագործ բանվորը Mazdoor Դինանաթհ Սաքսենա
1984 Ջահ Mashaal Վինոդ Կումար
1984 Դաժան աշխարհ Duniya Մոհան Կումար
1986 Կարմա Karma Վիշվա Պրատապ Սինգհ
1989 Վրեժ` օրենքի անունից Kanoon Apna Apna Ջագատ Պրատապ Սինգհ
1990 Հրե գետը Aag Ka Dariya -
1990 Հարգելին Izzatdaar Բրահմ Դատ
1991 Վաճառականը Saudagar Վիրու Սինգհ
1998 Ամրոց Qila Ջագանաթհ Սինգհ, Ամարանաթհ Սինգհ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]