Սունիլ Դատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սունիլ Դատ
անգլ.՝ Sunil Dutt
հինդի՝ सुनील दत्त
մարաթհի՝ सुनील दत्त
Ծնվել էհունիսի 6, 1929(1929-06-06)[1][2]
ԾննդավայրJhelum
Մահացել էմայիսի 25, 2005(2005-05-25)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[3]
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան[4] և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Նարգիս
Երեխա(ներ)Պրիյա Դատ և Սանջայ Դատ
Պարգևներ և մրցանակներ

Սունիլ Դատ (հինդի` सुनील दत्त, իրական անունը` Բալռաջ Դատ, ծնվ. 1929 թ. ըստ այլ աղբյուրների՝ 1930 թ. հունիսի 6, Ջելամ, Բրիտանական Հնդկաստան - մահ. 2005 թ. մայիսի 25, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ 1984 թվականից Հնդկաստանի Ազգային Կոնգրես կուսակցության կողմից ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի անդամ, 2004-2005 թվականներին՝ Հնդկաստանի երիտասարդության և սպորտի գործերով նախարարն էր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար, ինչպես նաև Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սունիլ Դատը ծնվել է ներկայիս Պակիստանի Փենջաբ նահանգում։ Երբ հինգ տարեկան էր՝ հայրը մահացել է։ Շուտով նրանց ընտանիքը տեղափոխվել է Հարյանա նահանգի Ջամնա գետի ափին գտնվող Մանդոլի գյուղը։ Երիտասարդ տարիքում Սունիլ Դատը ինքնուրույն մեկնել է Բոմբեյ և ընդունվել Ջայ Հինդ քոլեջը, միաժամանակ աշխատանքի է անցել Radio Ceylon ռադիոկայանում, որը հնագույնն է Ասիայում։

Առաջին ֆիլմը, որում նկարահանվել է Սունիլ Դատը՝ դա 1955 թվականին նկարահանված «Railway Platform» կինոնկարն էր։ Սակայն նրա աստեղային ժամը եկավ 1957 թվականին, երբ նա նկարահանվեց «Մայր Հնդկաստան» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերուհին Նարգիսն էր։ 1950-ականների վերջում և 1960-ական թվականներին, Սունիլ Դատի ստեղծագործական կյանքի ծաղկման շրջանն էր։ Այդ տարիներին նա նկարահանվել է «Սադհանա» (1958 թ.), «Անձեռնմխելին» (1959 թ.), «Մոլորություն» (1963 թ.), «Թույլ տվեք ինձ` ապրել» (1963 թ.), «Ընտանիք» (1965 թ.)` վերջին երկու ֆիլմի համար արժանացել է Filmfare Award մրցանակի, «Փորձություն ժամանակի միջոցով» (1965 թ.), «Համրազ» (1967 թ.) և այլ ֆիլմերում։ Սունիլ Դատը հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում ` իր «Հիշողություններ» (1964 թ.) յուրօրինակ ֆիլմի համար, որտեղ նա հանդես է եկել և որպես ռեժիսոր, և որպես պրոդյուսեր, միաժամանակ կատարելով ֆիլմի բոլոր դերերը։

Սունիլ Դատի այլ աշխատանքներից են «Տեսակցություն» (1967 թ.), «Մտերիմ ընկերները» (1969 թ.), «Երկիր և երկինք» (1972 թ.), «Ռեշման և Շերան» (1972 թ.), «Իմ անունը Գիտա է» (1974 թ.), «Կոբրա» (1976 թ.), «Գեղեցիկ կյանք» (1980 թ.), «Ռոկի» (1981 թ.), «Հայրենիքի պաշտպանները» (1987 թ.), «Չգրված օրենք» (1992 թ.) և այլ ֆիլմեր։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին Սունիլ Դատը ամուսնացել է դերասանուհի Նարգիսի հետ։ Ըստ տարածված լեգենդի՝ «Մայր Հնդկաստան» ֆիլմի նկարահանումների ժամանակ բռնկված հրդեհից նա փրկել է Նարգիսին, որից հետո դերասանուհին չի կարողացել այլևս անտարբեր մնալ երիտասարդ Սունիլ Դատի նկատմամբ։ Նրանց ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ։ Որդին դերասան Սանջայ Դատն է։ Ավագ դուստրը՝ Պրիյա Դատը, քաղաքական գործիչ է։ Հոր մահից հետո Հնդկաստանի խորհրդարանում նա զբաղեցրել է հոր աթոռը։ Կրտսեր դուստրը՝ Նամրատա Դատը, դերասան Կումար Գաուրավի կինն է։

Սունիլ Դատը մահացել է 2005 թվականի մայիսի 25-ին Մումբայում՝ սրտի նոպայից։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1957 Մայր Հնդկաստան Mother India Բիրջու
1958 Սադհանա Sadhna Մոհան
1959 Ժողովուրդն արթնանում է Insan Jaag Utha Ռանջիտ
1959 Ավագ քույրը Didi -
1960 Անձեռնմխելին Sujata Ադհիր
1960 Մենք հնդիկներ ենք Hum Hindustani Սուրենդրա Նաթհ
1960 Նա ասաց Usne Kaha Tha -
1963 Իշխանությունը չի իշխում սիրո վրա Aaj Aur Kal դոկ. Սանջայ
1963 Մոլորություն Gumrah Ռաջենդրա
1963 Թույլ տվեք ինձ` ապրել Mujhe Jeene Do Թհակուր Ջարնայլ Սինգհ
1963 Սիրո ուղին Yeh Rastey Hain Pyar Ke Անիլկումար Սահնի
1963 Պարողը Nartakee պրոֆեսոր Նիրմալ Կումար
1964 Հիշողություններ Yaadein Անիլ
1964 Սիրո երգը Gazal Էջազ
1965 Փորձություն ժամանակի միջոցով Waqt Բաբլու, Ռավի
1965 Ընտանիք Khandan Գովինդ Լալ
1966 Ամրապալի Amrapali Մագաթ Սամրատ Աջիթա Շատրու
1966 Հարություն Mera Saaya Թհակուր Ռակեշ Սինգհ
1967 Համրազ Hamraaz Կումար, Ս. Ն. Սինհա
1967 Տեսակցություն Milan Գոպիկիշան
1968 Գաուրի Gauri Սունիլ
1969 Մտերիմ ընկերներ Pyasi Sham Ռաջա
1969 Ժառանգորդը Chirag Աջայ Սինգհ
1972 Ռեշման և Շերան Reshma Aur Shera Շերա
1972 Կյանք, կյանք Zindagi Zindagi դոկ. Սունիլ
1972 Երկիր և երկինք Zameen Aasmaan Ռավի
1973 Հիրա Heera Հիրա
1974 Իմ անունը Գիտա է Geetaa Mera Naam Սուրաջ, Ջոնի
1974 Իզուր չապրած կյանք Pran Jaye Par Vachan Na Jaye Ռաջա Թհակուր
1976 Կոբրա Nagin պրոֆեսոր Վիջայ
1977 Մեղսագործը Paapi Ռաջ Կումար
1978 Երդվում եմ Աստծով Ram Kasam -
1979 Դիմադրություն Muqabla Վիկրամ
1979 Անհայտ թշնամին Jaani Dushman Լակհան
1979 Փորձություն Ahimsa -
1980 Գեղեցիկ կյանք Shaan Շիվ Կումար
1980 Գանգա և Սուրաջ Ganga Aur Suraj -
1982 Վրեժի կրակ Badle Ki Aag Լակհան
1984 Թագադրություն Raaj Tilak Ջայ Սինգհ
1984 Լեյլա Laila Դհարամռաջ Սինգհ, Թհակուր Պրիտհվիռաջ Սինգհ
1984 Հիշողության կապերը Yaadon Ki Zanjeer -
1985 Խորխորատ Faasle Վիկրամ
1987 Հայրենիքի պաշտպանները Watan Ke Rakhwale Ջայլոր Սուրաջ Պրակաշ
1991 Սիրելին Kurbaan Պրիտհվի Սինգհ
1991 Խոստում Pratigyabadh Պասկալ
1992 Չգրված օրենք Parampara Թհակուր Բհավանի Սինգհ
1993 Զինակիրը Kshatriya Մահառաջ Բհավանի Սինգհ
1993 Ծաղիկը Phool Բալռամ Չոուդհարի
2003 Եղբայր Մուննա. Երջանկություն վաճառողը Munna Bhai M.B.B.S. Շրի Հարի Պրասադ Շարմա

Ռեժիսոր և պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1963  Թույլ տվեք ինձ` ապրել Mujhe Jeene Do
1963  Սիրո ուղին Yeh Rastey Hain Pyar Ke
1964  Հիշողություններ Yaadein
1972  Ռեշման և Շերան Reshma Aur Shera
1978  Daku Aur Jawan
1981  Ռոկի Rocky
1982  Dard Ka Rishta
1991  Yeh Aag Kab Bujhegi

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Sunil Dutt
  3. Deutsche Nationalbibliothek Record #135674948 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/