Սաննի Դեոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաննի Դեոլ
Ծնվել էհոկտեմբերի 19, 1956(1956-10-19)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՍահնեվալ, Ludhiana district, East Punjab, Հնդկաստան
ԿրթությունՄիթիբայ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ
ԺանրերԲոլլիվուդ
Ծնողներհայր՝ Դհարմենդրա
Երեխա(ներ)Karan Deol?[2]
Պարգևներ և մրցանակներ

Սաննի Դեոլ (հինդի` सनी देओल, իրական անունը` Աջայ Սինգհ Դեոլ, հոկտեմբերի 19, 1956(1956-10-19)[1], Սահնեվալ, Ludhiana district, East Punjab, Հնդկաստան), հնդիկ դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Տղամարդու լավագույն դերի համար արժանացել է Հնդկաստանի Ազգային կինոմրցանակի և Filmfare Awards-ի մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաննի Դեոլը ծնվել է Հնդկաստանի Փենջաբ նահանգի Սահնեվալ քաղաքում` հայտնի դերասան Դհարմենդրայի և նրա առաջին կնոջ` Պրակաշ Կաուրի ընտանիքում։ Բացի երկու քույրերից (Վիջետա և Աջետա), ընտանիքում մեծանում էր նաև Սաննի Դեոլի կրտսեր եղբայրը, հետագայում նույնպես դերասան Բոբբի Դեոլը։ Հայրական կողմից Սաննի Դեոլն ունի ևս երկու քույր՝ Էշա և Ահանա Դեոլները։ Նրանց մայրը դերասանուհի Հեմա Մալինին է։

Սաննի Դեոլի կինոդեբյուտը կայացել է 1983 թվականին՝ «Սիրո ուժը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին Ամրիտա Սինգհն էր։ Ֆիլմը Սաննի Դեոլին բերեց Filmfare Award մրցանակ։ 1984 թվականին Պունամ Դհիլոնի հետ միասին նա նկարահանվել է խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» կինոնկարում։ Սաննի Դեոլի հաջորդ ֆիլմը 1985 թվականին նկարահանված «Արջուն» կինոնկարն էր, որն իսկական հիթ դարձավ և նրան հասցրեց մարտաֆիլմերի «հերոսի» աստիճանի։ 1986 թվականին իր հոր՝ Դհարմենդրայի և Շրիդևիի հետ միասին նա նկարահանվեց «Սուլթանի տիրույթները» կինոնկարում, որին հաջորդեց հիթերի մի ամբողջ շարան՝ «Օվկիանոս» (1986 թ.), «Որբը» (1988 թ.), «Հանցագործ աշխարհ» (1988 թ.), «Երեք զայրացած տղամարդ» (1989 թ.), «Խաբեբա կինը» (1989 թ.), «Երկնագույն գետը» (1990 թ.) և այլն։ Վերջինում կատարելով բռնցքամարտիկի դեր, Սաննի Դեոլը ստացավ իր երկրորդ Filmfare Award մրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար, ինչպես նաև Ազգային կինոմրցանակի հատուկ պարգևը։

1991 թվականին թողարկված ֆիլմերը հաջողություն չեն ունեցել, իսկ 1993 թվականին նկարահանված «Վկան» ֆիլմի համար Սաննի Դեոլը ստացավ Filmfare Award մրցանակ՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Նույն թվականին նա նկարահանվել է «Կյանքը վախի ներքո» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Շահրուխ Խանը և Ջուհի Չավլան։ 1990-ական թվականների ֆիլմերից էին «Հանցագործի սերը» (1996 թ.), «Հիասթափություն» (1996 թ.), «Համառություն» (1997 թ.) և «Սահման» (1997 թ.) կինոնկարները։ 1999 թվականին Սաննի Դեոլը իր ուժերը փորձել է ռեժիսուրայի ասպարեզում ` նկարահանելով «Հմայված եմ քեզանով» ֆիլմը, որտեղ նրա հետ միասին հանդես էին գալիս իր կրտսեր եղբայրը՝ Բոբբի Դեոլը և Ուրմիլա Մատոնդկարը։ 2001 թվականին Սաննի Դեոլը նկարահանվել է «Փախստակները» ֆիլմում, որը համարվեց «բոլոր ժամանակների բլոկբաստեր»։ 2003 թվականին նկարված «Հիշողություններից» ֆիլմում նրա խաղընկերներն էին Պրեիտի Զինտան և Պրիյանկա Չոպրան։ Դա Բոլիվուդի ամենաթանկարժեք նախագծերից մեկն էր, որի բյուջեն այն ժամանակ կազմել էր 600 միլիոն ռուփի[3][4]։

Դհարմենդրայի և Բոբբի Դեոլի հետ միասին, 2007 թվականին Սաննի Դեոլը նկարահանվել է «Հարազատ մարդիկ» կինոնկարում, որին 2011 թվականին հաջորդել է «Խելագար ընտանիքը» ֆիլմը։ Քննադատների կողմից բարձր է գնահատվել նրա աշխատանքը 2010 թվականին նկարահանված «Ով է ճիշտ, ով մեղավոր» ֆիլմում։ 2013 թվականին թողարկվել է «Ես սիրում եմ Նոր տարին» կինոնկարը, որը խորհրդային «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» կինոնկարի ռեմեյքն է։ Նույն թվականին նկարահանված «Սինգհ Սահաբ Մեծը» կինոնկարը նույնպես ընդունվեց ջերմությամբ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաննի Դեոլը սիրավեպ է ունեցել դերասանուհի Դիմփլ Կապադիայի հետ։ Ամուսնացել է Պուջա Դեոլի հետ և ունի երկու որդի՝ Կարան և Ռաջվիր Դեոլները։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1983 Սիրո ուժը Betaab Սաննի Կապուր
1984 Հետևելով ճակատագրին Manzil Manzil Վիջայ
1984 Լեգենդ սիրո մասին Sohni Mahiwal Միրզա Իզզատ Բեգ
1984 Սաննի Sunny Սաննի
1985 Արջուն Arjun Արջուն Մալվանկար
1985 Հզորագույնը Zabardast Շյամ
1986 Սուլթանի տիրույթները Sultanat Սուլթան
1986 Օվկիանոս Samundar Աջիտ
1986 Առավոտյան գնացք Saveray Wali Gaadi Ռավիդաս
1987 Ավազակը Dacait Արջուն Յադավ
1988 Հանցագործ աշխարհ Paap Ki Duniya Սուրաջ, Աշոկ
1988 Սիրո զոհը Ram-Avtar Ռամ
1988 Որբը Yateem տեսուչ Կրիշնա
1989 Ոստիկանական համազգեստ Vardi տեսուչ Աջայ Կումար Սինգհ
1989 Հրեղենը Joshilaay Դարա
1989 Երեք զայրացած տղամարդ Tridev տեսուչ Կարան Սաքսենա
1989 Խաբեբա կինը ChaalBaaz Սուրաջ
1989 Անօգնականը Majboor տեսուչ Սունիլ
1989 Կախարդական ադամանդը 2 Nigahen: Nagina Part II Անանդ
1989 Ես քո թշնամին եմ Main Tera Dushman Գոպալ
1990 Վիրավորանք Kroadh Աջայ Շուկլա
1990 Երկնագույն գետը Ghayal Աջայ Մեհրա
1990 Հրե գունդ Aag Ka Gola Վիկրամ Սինգհ, Շանկար
1991 Նարասիմհա Narasimha Նարասիմհա
1991 Մարտիկը Yodha Կարան Շրիվաստավ
1992 Երեք զայրացած տղամարդ 2 Vishwatma տեսուչ Պրաբնատ Սինգհ
1993 Զինակիրը Kshatriya Վինայ Պրատապ Սինգհ
1993 Ընդդեմ օրենքի Lootere Կարան
1993 Վկան Damini - Lightning Գովինդ
1993 Կյանք` վախի ներքո Darr Սունիլ Մալհոտրա
1994 Մարդասիրություն Insaniyat Կարիմ Լալա
1994 Կարոտող սիրտը Imtihaan Ռաջա
1995 Թիկնապահը Angrakshak Աջայ
1995 Ոչինչ չի կանգնեցնի սիրուն Dushmani: A Violent Love Story Սուրաջ Սինգհ
1996 Խիզախը Himmat Աջայ Սաքսենա
1996 Հանցագործի սերը Jeet Կարան
1996 Հիասթափություն Ghatak: Lethal Կաշի Նաթհ
1996 Ամենահաղթ սերը Ajay Աջայ
1997 Համառություն Ziddi Դևա Պրադհան
1997 Ընդհանուր թշնամին Qahar Ռաջա
1997 Սահման Border մայոր Կուլդիպ Սինգհ Չանդպուրի
1998 Չարի դեմ պայքարելիս Zor: Never Underestimate the Force Արջուն Սինգհ
1998 Ճաղավանդակից այն կողմ Salaakhen Վիշալ Ագնիհոտրի
1999 Սերը խաղալիք չէ Pyaar Koi Khel Nahin Անանդ
1999 Սերն ամեն ինչից բարձր է Arjun Pandit Արջուն Դիքսիտ, Արջուն Պանդիտ
1999 Հմայված եմ քեզանով Dillagi Ռանվիր
2000 Կենդանի վահան Champion Ռաջվիր Սինգհ
2001 Անզուսպը Farz Կարան Սինգհ
2001 Փախստակները Gadar: Ek Prem Katha Տարա Սինգհ
2001 Ճակատագրի շրջապտույտները Yeh Raaste Hain Pyaar Ke Սագար
2001 Չհոգնողը Indian Ռաջշեքհար Ազադ
2001 Կրտսեր եղբայրը Kasam Շանկար
2002 Նահատակներ. 23 մարտի 1931 23rd March 1931: Shaheed Չանդրաշեքհար Ազադ
2002 Անեծք Jaani Dushman: Ek Anokhi Kahani Կարան Սաքսենա
2002 Ճշմարտության բեռը Karz: The Burden of Truth Սուրաջ Սինգհ
2003 Հիշողություններից The Hero: Love Story of a Spy մայոր Արուն Կհաննա, Բատրա, Վահիդ
2003 Որքան դժվար է ասել` սիրում եմ Kaise Kahoon Ke... Pyaar Hai -
2003 Դարանում Jaal: The Trap Աջայ Կաուլ
2003 Նենգավոր ընկերը Khel Ռաջվիր
2004 Փորձիր մեզ կանգնեցնել Rok Sako To Rok Lo Կաբիր Մուքհերջի
2004 Թույլատրվածի սահմանից անդին Lakeer - Forbidden Lines Արջուն Ռանա
2006 Թաքնված նկարահանում Teesri Aankh: The Hidden Camera Արջուն Սինգհ
2006 Խորհրդավոր քարտեզը Naksha Վիր Մալհոտրա
2007 Հարազատ մարդիկ Apne Անգադ Սինգհ Չոուդհարի
2007 Քարավան Kaafila Սամիր Ահմեդ Խան
2007 Ավագ եղբայրը Big Brother Դևդհար Գանդի, Դևդհար Շարմա
2008 Հերոսները Heroes Վիկրամ Շերգիլ
2009 Փաստաբանը Fox տեսուչ Յաշվանտ Դեշմուքհ
2010 Ով է ճիշտ, ով` մեղավոր Right Yaaa Wrong Աջայ Սրիդհար
2010 Բարև, թանկագինս Hello Darling Նիքհիլ Բաջաջ
2010 Երդում` արյամբ Khuda Kasam Հուսեյն
2011 Խելագար ընտանիքը Yamla Pagla Deewana Պարամվիր Սինգհ Դհիլոն
2013 Խելագար ընտանիքը 2 Yamla Pagla Deewana 2 Պարամվիր Սինգհ Դհիլոն
2013 Սինգհ Սահաբ Մեծը Singh Saab the Great Սարանջիտ Սինգհ
2014 Կրակոց Dishkiyaoon -
2015 Ես սիրում եմ Նոր տարին I Love New Year -
2016 Վիրավորը. Վերադարձ Ghayal Once Again Աջայ Մեհրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]