Դհարմենդրա
անգլ.՝ Dharmendra | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 8, 1935[1] (89 տարեկան) |
| Ծննդավայր | Nasrali, Ludhiana district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | սիկհիզմ |
| Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և քաղաքական գործիչ |
| Ամուսին(ներ) | Հեմա Մալինի |
| Երեխա(ներ) | Սաննի Դեոլ, Բոբբի Դեոլ, Էշա Դեոլ և Ահանա Դեոլ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| vijaytafilms.com | |
Դհարմենդրա (իրական անունը՝ Դհարամ Սինգհ Դեոլ, անգլ.՝ Dharmendra, դեկտեմբերի 8, 1935[1], Nasrali, Ludhiana district, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասան, պրոդյուսեր, քաղաքական գործիչ։ Հնդկական կինեմատոգրաֆում իր կատարած ներդրումների համար արժանացել է մի քանի մրցանակի, ինչպես նաև Հնդկաստանի երրորդ մեծագույն Պադմա Բհուշան քաղաքացիական պարգևին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դհարմենդրան ծնվել է սիկհերի ընտանիքում։ Մանուկ հասակից երազել է կինոյում նկարահանվելու մասին։ Ամուսնացել է 19 տարեկանում։ Որոշ ժամանակ անց մասնակցել է «Filmfare» ամսագրի հայտարարած մրցույթին՝ որի նպատակն էր որոնել կինոյի համար նոր դեմքերի։ Դեբյուտը կայացել է 1960 թվականին՝ «Եվ կյանքս, և սիրտս քեզ համար» ֆիլմում, որից ստացված հոնորարն ընդամենը կազմել է 51 ռուփի[2]։ Այդ ֆիլմը հաջողություն չի ունեցել։
1960-ական թվականներին Դհարմենդրան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից հավանաբար ամենահաջողվածը 1966 թվականին նկարահանված «Քար և ծաղիկ» ֆիլմն էր՝ Մինա Կումարիի մասնակցությամբ[3]։ Չնայած ֆիլմերում նրա բազմաթիվ խաղընկերուհիներին՝ Մինա Կումարի, Աշա Պարեկհ, Շարմիլա Թագոր, Մումթազ և այլք, Դհարմենդրայի համար առավել արգասաբեր էին Հեմա Մալինիի հետ համատեղ ֆիլմերը։ 1975 թվականին ստեղծված «Վրեժ և օրենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ արդեն ակնհայտ էր նրանց միջև եղած ռոմանտիկ կապը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դհարմենդրան առաջին անգամ ամուսնացել է 1954 թվականին՝ 19 տարեկանում, Պրակաշ Կաուրի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու դուստր և երկու որդի (հայտնի դերասաններ Սաննի Դեոլը և Բոբբի Դեոլը)։
Երկրորդ անգամ ամուսնացել է Հեմա Մալինիի հետ։ Նրանք ունեն երկու դուստր։ Դուստրերից մեկը՝ Էշա Դեոլը նույնպես դերասանուհի է։
Ընտրյալ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1960 | Եվ կյանքս, և սիրտս քեզ համար | Dil Bhi Tera Hum Bhi Tere | Աշոկ |
| 1962 | Ճակատագրի հեգնանքը | Anpadh | Դիպակ Նաթհ |
| 1963 | Կալանավորուհին | Bandini | Դևենդրա |
| 1964 | Իրականություն | Haqeeqat | կապիտան Բահադուր Սինգհ |
| 1964 | Ծաղիկներ տաճարից | Pooja Ke Phool | Բալռաջ |
| 1964 | Սիրո ժամանակաշրջանը | Ayee Milan Ki Bela | Ռանջիտ |
| 1965 | Ստվերներ | Kaajal | Ռաջեշ |
| 1965 | Տոնական լապտերիկ | Akashdeep | - |
| 1965 | Նիլան և Ակաշը | Neela Aakash | Ակաշ |
| 1965 | Պուրնիմա | Purnima | Պրակաշ |
| 1966 | Երկար սպասված գարունը | Aaye Din Bahar Ke | Ռավի, Պրակաշ |
| 1966 | Քար և ծաղիկ | Phool Aur Patthar | Շակա Սինգհ |
| 1966 | Մայրական սեր | Mamta | Բարիստեր Ինդրանիլ |
| 1966 | Անուպամա | Anupama | Աշոկ |
| 1966 | Ամուսնու եղբայրը | Devar | Շանկար Ռայ, Բհոլա |
| 1966 | Սեր և ատելություն | Mohabbat Zindagi Hai | Ամար |
| 1966 | Սպասել գարնանը | Baharen Phir Bhi Aayengi | Ջիտենդրա Գուպտա |
| 1966 | Սիրտը կրկին հիշում է | Dil Ne Phir Yaad Kiya | Աշոկ |
| 1967 | Կրտսեր հարսնացուն | Majhli Didi | Բիպինչանդրա |
| 1967 | Հարսնացու մեկ գիշերով | Dulhan Ek Raat Ki | Աշոկ |
| 1968 | Աչքեր | Ankhen | Սունիլ |
| 1968 | Կրկնորդը | Izzat | Շեկհար, Դիլիպ Սինգհ |
| 1968 | Իմ ամենասիրելի ընկերը | Mere Hamdam Mere Dost | Սունիլ |
| 1968 | Որս | Shikar | Աջայ Սինգհ |
| 1969 | Մուսսոնների ժամանակը | Aya Sawan Jhoom Ke | Ջայշանկար |
| 1969 | Ընկերության փորձություն | Aadmi Aur Insaan | Մունիշ Մեհրա |
| 1969 | Հավատա երազանքին | Yakeen | Ռաջեշ |
| 1969 | Միայն սեր | Pyar Hi Pyar | Վիջայ Պրատապ |
| 1970 | Կործանված կյանք | Jeevan Mrityu | Աշոկ Տանդոն |
| 1970 | Դառը ճշմարտություն | Man Ki Aankhen | Ռաջեշ Ագարվալ |
| 1970 | Գեղեցիկ և համառ | Tum Haseen Main Jawan | Սունիլ |
| 1970 | Իմ անունը ծաղրածու է | Mera Naam Joker | Մահենդեր Կումար |
| 1971 | Իմ հայրենիքը | Mera Gaon Mera Desh | Աջիտ |
| 1971 | Պահապանը | Rakhwala | Դիպակ Կումար |
| 1971 | Նոր ժամանակներ | Naya Zamana | Անուպ |
| 1972 | Դամբարան | Samadhi | Լակհան Սինգհ, Աջայ, Ջասվան |
| 1972 | Անարդարություն | Do Chor | Տոնի |
| 1972 | Զիտան և Գիտան | Seeta Aur Geeta | Ռակա |
| 1972 | Սիրելի Ռաջա | Raja Jani | Ռաջկումար «Ռաջա» Սինգհ |
| 1973 | Անբանը | Loafer | Ռանջիտ |
| 1973 | Լճի այն կողմում | Jheel Ke Us Paar | Սամիր Ռայ |
| 1973 | Լուսատտիկը | Jugnu | Աշոկ Ռոյ (Ջուգնու) |
| 1973 | Մակընթացություն և տեղատվություն | Jwar Bhata | Բալռաջ Դաս Պրասադ (Բիլու) |
| 1973 | Գտնել միմյանց | Yaadon Ki Baaraat | Շանկար |
| 1973 | Ճակատագրի պատմություն | Kahani Kismat Ki | Աջիտ Շարմա |
| 1973 | Գինը | Keemat | Գոպալ |
| 1974 | Հավատարիմ ընկերը | Dost | Մանավ |
| 1974 | Գրպանահատը | Pocket Maar | Շանկար |
| 1975 | Մահացու երդում | Pratiggya | տեսուչ Դավինդեր Սինգհ, Աջիտ Սինգհ |
| 1975 | Վրեժ և օրենք | Sholay | Վիրու |
| 1975 | Լռելյայն | Chupke Chupke | Պարիմալ Տրիպատի |
| 1976 | Ջունգլիների արքան | Maa | Վիջայ |
| 1976 | Հաշիշ | Charas | Սուրաջ Կումար |
| 1977 | Խաղացողի խաղը | Khel Khilari Ka | Աջիտ |
| 1977 | Անուրջների աղջիկը | Dream Girl | Անուպամ Վերմա |
| 1977 | Սիրո հավերժական հեքիաթը | Dharam Veer | Դհարամ Սինգհ |
| 1977 | Խարդավանք | Chacha Bhatija | Շանկար |
| 1978 | Շալիմարն առևանգողները | Shalimar | Ս. Ս. Կումար |
| 1978 | Հմայված եմ քեզնով | Dillagi | Սվարնկամալ |
| 1979 | Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները | Alibaba Aur 40 Chor | Ալի Բաբա |
| 1980 | Բոցավառվող գնացքը | The Burning Train | Աշոկ |
| 1981 | Դժվար ճակատագիր | Aas Paas | Արուն Չոուդհարի |
| 1981 | Մարդասպանը | Krodhi | Վիկրամջիտ Սինգհ |
| 1981 | Աստծո մարտակառքը | Katilon Ke Kaatil | Աջիտ |
| 1982 | Ռաջպուտ | Rajput | Մանու |
| 1982 | Բարին և չարը | Teesri Aankh | Աշոկ Նաթհ |
| 1982 | Ես վրեժ կլուծեմ | Main Intequam Loonga | Կումար Ագնիհոտրի |
| 1982 | Սամրատ | Samraat | Ռամ |
| 1983 | Թանկագին ընկեր | Jaani Dost | Ռաջու |
| 1983 | Աղետ | Qayamat | Շյամ, Ռաջեշվար |
| 1983 | Սուլթանի դուստրը | Razia Sultan | Յակուտ Ջամալուդդին |
| 1984 | Թագադրություն | Raaj Tilak | Զոհրավար Սինգհ |
| 1984 | Ճշմարտություն և սուտ | Jhutha Sach | Վիջայ |
| 1984 | Ես չեմ ապրի | Jeene Nahi Doonga | Ռոշան, Ռակա |
| 1984 | Ինչպես երեք հրացանակիրները | Jagir | Շանկար |
| 1985 | Ստրկություն | Ghulami | Ռանջիտ Սինգհ Չոուդհարի |
| 1986 | Սուլթանի տիրույթները | Sultanat | գեներալ Խալիդ |
| 1986 | Ես ամենաուժեղն եմ | Main Balwan | տեսուչ Չոուդհարի |
| 1987 | Ժողովրդի թշնամին | Insaniyat Ke Dushman | տեսուչ Շեքհար Կապուր |
| 1987 | Կրակեք ամենուր | Aag Hi Aag | Շեր Սինգհ |
| 1987 | Զոհելով կյանքը | Jaan Hatheli Pe | Սոնի |
| 1987 | Պայքար գաղափարների համար | Mera Karam Mera Dharam | Աջայ Շանկար Շարմա |
| 1987 | Հայրենիքի պաշտպանները | Watan Ke Rakhwale | Մահավիր |
| 1988 | Անխուսափելի հատուցում | Khatron Ke Khiladi | Բալվանտ, Կարամվիր |
| 1988 | Երկրաշարժ | Zalzala | տեսուչ Շիվ Կումար |
| 1989 | Երդվում եմ ամուսնուս հիշատակով | Kasam Suhaag Ki | Թհակուր Սուլթան Սինգհ |
| 1989 | Հանցագործը | Shehzaade | Սուբեդհար Զորավար Սինգհ, տեսուչ Շանկար Շրիվաստավ |
| 1989 | Օրենքի ուժը | Sachai Ki Taqat | Հավալդար Ռամ Սինգհ |
| 1991 | Կանացի բախտ | Farishtay | Վիրենդրա Կումար |
| 1991 | Աստվածության թշնամին | Dushman Devta | Շիվա |
| 1993 | Զինակիրը | Kshatriya | Մահառաջ Պրիտհվի Սինգհ |
| 1995 | Հրաշագործ մեդալյոնը | Taaqat | Շակտի Սինգհ |
| 1995 | Սուրբ մեղսագործը | Paappi Devataa | Ռահիմ Խան |
| 1996 | Արժեքներ առևանգողների վերադարձը | Return of Jewel Thief | Սուրյա Դև Սինգհ |
| 1998 | Պետք չէ վախենալ սիրուց | Pyaar Kiya To Darna Kya | Թհակուր Աջայ Սինգհ |
| 2004 | Երկար սպասվածը | Hum Kaun Hai? | Վիրենդրա |
| 2007 | Կյանքը մեծ քաղաքում | Life in a Metro | Ամոլ |
| 2007 | Հարազատ մարդիկ | Apne | Բալդև Սինգհ Չոուդհարի |
| 2007 | Դավաճան Ջոնին | Johnny Gaddaar | Շեշադրի |
| 2011 | Խելագար ընտանիքը | Yamla Pagla Deewana | Դհարամ Սինգհ Դհիլոն |
| 2011 | Ասա ինձ, Աստված | Tell Me O Kkhuda | Անտոնի Կաստելլո |
| 2013 | Խելագար ընտանիքը 2 | Yamla Pagla Deewana 2 | Դհարամ Սինգհ Դհիլոն |
| 2014 | Կրկնակի տհաճություններ | Double DI Trouble | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138982023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «My First Break: Dharmendra». The Hindu (անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Chandrima Pal (2013 թ․ օգոստոսի 15). «Men who loved and left Meena Kumari». Mumbai Mirror (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դհարմենդրա» հոդվածին։ |
| ||||||||||||||||