Ռաջեշ Կհաննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաջեշ Կհաննա
անգլ.՝ Rajesh Khanna
հինդի՝ राजेश खन्ना
Ծնվել էդեկտեմբերի 29, 1942(1942-12-29)[1]
ԾննդավայրԱմրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էհուլիսի 18, 2012(2012-07-18)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[2]
ԿրթությունNess Wadia College of Commerce? (1961), St. Sebastian Goan High School?, Կիշինչանդի Չելարամի անվան քոլեջ և Hill Grange High School?
Քաղաքացիություն Հնդկաստան[3]
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, երգիչ և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Դիմպլ Կապադիա
Երեխա(ներ)Թուինքլ Կհաննա և Ռինկե Կհաննա
Պարգևներ և մրցանակներ

Ռաջեշ Կհաննա (հինդի` राजेश खन्ना, իրական անունը` Ջատին Կհաննա, դեկտեմբերի 29, 1942(1942-12-29)[1], Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - հուլիսի 18, 2012(2012-07-18)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասան, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ Համարվում է Բոլիվուդի ամենանշանակալից դերասաններից մեկը։ 1970-ական թվականներին հայտնի էր «Կակա» կեղծանունով։ Արժանացել է հնդկական և արտասահմանյան մի շարք կինոմրցանակների, այդ թվում` Filmfare Awards մրցանակին` կյանքում ունեցած ձեռքբերումների և տղամարդու լավագույն դերի համար։ Ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 180 ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաջեշ Կհաննան ծնվել է Ամրիթսարում։ Նա որդեգրվել և դաստիարակվել էր իր կենսաբանական ծնողների բարեկամների կողմից, ովքեր 1935 թվականին Լահորից տեղափոխվել էին Բոմբեյ։ Բոմբեյում Ռաջեշ Կհաննան սովորել է Սուրբ Սեբաստիանի ավագ դպրոցում իր ընկերոջ՝ Ռավի Կապուրի հետ միասին։ Վերջինս հետագայում նույնպես դարձավ հայտնի դերասան՝ Ջիտենդրա անունով։ Դպրոցական տարիներին Ռաջեշ Կհաննան խաղում էր թատրոնի բեմում։ 1959-1961 թվականներին նա սովորում էր Պունայի քոլեջներից մեկում, իսկ հետո Մումբայում ` կրկին Ջիտենդրայի հետ միասին։

Ռաջեշ Կհաննան All India Talent մրցույթի տասը հազար թեկնածուների միջից ընտրված ութ ֆինալիստներից մեկն էր և արդյունքում դարձավ հաղթող։ Որպես պարգև, նա հնարավորություն ստացավ նկարահանվել կինոյում։ Առաջին ֆիլմը 1966 թվականին նկարահանված «Վերջին նամակը» կինոնկարն էր, իսկ դրանից հետո նկարահանվեց «Գաղտնիք» ֆիլմում։ 1969 թվականին նկարահանված «Հավատարմություն» ֆիլմը նրան հասցրեց փառքի և «սուպերաստղի» կոչման, իսկ 1971 թվականին նկարահանված «Փղերն իմ բարեկամներն են» ֆիլմը կոմերցիոն տեսակետից ամենահաջողված ֆիլմերից մեկն էր։ Դերասանը ձեռք էր բերել երկրպագուների հսկայական բանակ, կանայք նրան ուղարկում էին սիրո խոստովանություններով նամակներ՝ որոնք գրված էին նույնիսկ իրենց արյունով։

1969-1972 թվականներին Ռաջեշ Կհաննան որպես գլխավոր դերակատար խաղացել է 15 ֆիլմում, որոնք հնդկական կինոշուկայում դարձել էին հիթեր։ 1973 թվականին Ռաջեշ Կհաննայի մասին BBC-ին նկարահնել է վավերագրական ֆիլմ։ 1970-ական թվականներին նրա համբավը որոշ չափով նվազեց, սակայն մինչև 1987 թվականը նա դեռևս Բոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանն էր։

1992-1996 թվականներին նա Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր էր, իսկ 1999 թվականից կրկին վերադարձավ կինոնկարահանման հրապարակ, սակայն արդեն գլխավորապես հանդես էր գալիս «հայրերի» դերերով։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Ռաջեշ Կհաննան ամուսնացել է 16-ամյա դերասանուհի Դիմփլ Կապադիայի հետ, ով հայտնի էր դարձել Ռաջ Կապուրի «Բոբբի» ֆիլմում իր դեբյուտային դերակատարումով։ Ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ դերասանուհիներ Թվինկլ Կհաննան և Ռինկլ Կհաննան։ Թվինկլ Կհաննան 2001 թվականին ամուսնացել է դերասան Ակշայ Կումարի հետ։ 1984 թվականին Ռաջեշ Կհաննան ամուսնալուծվեց, սակայն Դիմփլ Կապադիայի հետ պահպանել էին ընկերական հարաբերությունները։

2012 թվականի սկզբին Ռաջեշ Կհաննայի մոտ նկատվեցին առողջական լուրջ խնդիրներ։ Նա մահացել է 2012 թվականի հուլիսի 18-ին՝ քաղցկեղից, հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1966 Վերջին նամակը Aakhri Khat Գովինդ
1967 Անուրջներ գարնան մասին Baharon Ke Sapne Ռամայա
1967 Կինը Aurat Սուրեշ
1967 Գաղտնիք Raaz Կումար, Սունիլ
1969 Հավատարմություն Aradhana Արուն Վարմա, Սուրաջ Պրասադ Սաքսենա
1969 Խուճապի մեջ Do Raaste Սատիան Գուպտա
1969 Պատահականություն Ittefaq Դիլիպ Ռոյ
1969 Ճանապարհ դեպի երջանկություն Bandhan Դհարմչանդ
1970 Գնացք The Train տեսուչ Շյամ Կումար
1970 Վտանգավոր նմանություն Sachaa Jhutha Բհոլա, Ռանջիտ Կումար
1970 Կտրված կապ Kati Patang Կամալ Սինհա
1970 Ճանապարհորդություն Safar Ավինաշ
1970 Լռություն Khamoshi Արուն Չոուդհարի
1971 Անանդ Anand Անանդ Սայգալ, Ջայչանդ
1971 Փղերն իմ բարեկամներն են Haathi Mere Saathi Ռաջ Կումար
1971 Կրտսեր հարսնացուն Chhoti Bahu Մադհու
1971 Թշնամին Dushmun Սուրջիտ Սինգհ
1971 Ժեստ Andaz Ռաջ
1971 Համաձայնություն Maryada Ռաջա Բաբու, Ռաջան Ռամ Բահադուր
1972 Հավատարմություն Amar Prem Անանդ Բաբու
1972 Խորամանկություն ընդդեմ ագահության Apna Desh Ակաշ Չանդրա
1972 Կյանքը հիասքանչ է Mere Jeevan Saathi Պրակաշ
1972 Աստծուց բարձր Maalik Ռաջու
1972 Հոգի, հարստություն, խաղաղություն Dil Daulat Duniya Վիջայ
1973 Ռաջան և Ռանին Raja Rani Ռաջա
1973 Քարը սրտին Daag: A Poem of Love Սունիլ Կոհլի
1973 Անշնորհակալը Namak Haraam Սոմնաթհ, Չանդեր Սինգհ
1974 Երդվում եմ ձեզանով Aap Ki Kasam Կամալ Բհատնագար
1974 Սիրո քաղաքը Prem Nagar Չհոտեյ Կունվեր Կարան Սինգհ
1974 Անծանոթուհին Ajanabee Ռոհիտ Կումար Սաքսենա
1974 Բացահայտում Avishkaar Ամար
1974 Մի կտոր հաց Roti Մանգալ Սինգհ
1975 Սիրո փորձություն Prem Kahani Ռաջեշ Կամլեշվար Նարաին
1976 Սիրեցյալը Mehbooba Պրակաշ, Սուրաջ
1977 Քո թարթիչների ստվերի ներքո Palkon Ki Chhaon Mein Ռավի Ռաջ Սինհա
1977 Գարնան սիրահարը Aashiq Hoon Baharon Ka Աշոկ Շարմա
1977 Ձեզ եմ դիմում Anurodh Արուն Չոուդհարի, Սանջայ Կումար, Պրիտամ Նաթհ Գհայալ
1977 Կարմա Karm Արվինդ Կումար
1978 Ծառայություն Naukri Ռանջիտ Գուպտա
1979 Ամար Դիպ Amar Deep Ռաջա, Սոնու
1980 Փոքրիկ դավաճանություն Thodisi Bewafaii Արուն Կումար Չոուդհարի
1980 Կարմիր վարդը Red Rose Անանդ
1980 Սարիի եզրը Aanchal Շամբհու
1980 Անջրպետ Bandish Կիշան
1981 Սիրո հակառակ կողմը Kudrat Մոհան Կապուր, Մադհու
1981 Ցավ Dard (Conflict of Emotions) Դիպակ Շրիվաստավ, Վիկաս
1982 Ռաջպուտ Rajput Դհիրենդրա Սինգհ
1982 Անհանգստություն Ashanti Կումար Չանդրա Սինգհ
1982 Սրտի խռովք Dil-E-Nadaan Անանդ
1982 Դիսկո պարողը Disco Dancer վարպետ Ռաջու
1983 Երկրորդ կինը Souten Շյամ Մոհիտ
1983 Եթե դու ինձ հետ չես Agar Tum Na Hote Աշոկ Մեհրա
1984 Օձային աստված Maqsad Ռաջեշվար
1984 Հավատ և օրենք Dharm Aur Qanoon Ռաջան
1984 Նոր հույս Naya Kadam Ռամու
1985 Ժամանակն անցավ Zamana Վինոդ Կումար
1985 Երկուսը Hum Dono Ռաջա, դոկ. Շեկհար
1985 Անհավատարիմը Bewafai Աշոկ Նաթհ
1986 Ամրիտ Amrit Ամրիտ Լալ Շարմա
1987 Անգին նվեր Nazrana Ռաջատ Վերմա
1987 Ժողովուրդ Avam Ամար Կումար
1987 Գիտան Սիտապուրից Sitapur Ki Geeta Ռամու
1988 Ճանապարհ դեպի հաղթանակ Vijay Աջիտ Բհարդվաջ
1999 Վերադարձ տուն Aa Ab Laut Chalen Բալռաջ Կհաննա
2001 Ապրել` նշանակում է սիրել Pyaar Zindagi Hai Հրիդայնաթհ
2008 Հավատարմություն Wafaa Ամրիտլալ Չոպրա
2010 Երկու սրտերի խաղերը Do Dilon Ke Khel Mein Ջոգինդեր Սինգհ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջեշ Կհաննա» հոդվածին։