Շրիդևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Շրիդևի
տելուգու՝ శ్రీదేవి
թամ.՝ ஸ்ரீதேவி
SriDevi.jpg
Ծնվել է օգոստոսի 13, 1963({{padleft:1963|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:13|2|0}})[1] (54 տարեկան)
Ծննդավայր Սիվակասի, Virudhunagar district, Թամիլ Նադու, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտություն դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան և պրոդյուսեր
Ամուսին(ներ) Միթհուն Չակրաբորտի և Բոնի Կապուր
Երեխա(ներ) Jahnavi Kapoor և Khushi Kapoor
Պարգևներ և մրցանակներ

Շրիդևի (հինդի` श्री देवी, իրական անունը` Շրի Ամմա Յանգեր Այյապան, ծնվ. 1963 թվական օգոստոսի 13, Սիվակասի, Թամիլ Նադու), հնդիկ դերասանուհի և պրոդյուսեր: Նկարահանվել է հինդի, թամիլերեն, տելուգու և մալայալամ լեզուներով մոտ 265 ֆիլմերում[2][3][4][5][6]: Պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով (2013թ.) և Filmfare Awards մրցանակներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրիդևին ծնվել է փաստաբանի ընտանիքում։ Նրա մայրենի լեզուն թամիլերենն է։ Ունի մեկ հարազատ քույր և հայրական կողմից երկու եղբայր։

Շրիդևին կինոյում նկարահանվել է մանկական տարիներից։ Առաջին մեծ դերը խաղացել է 1976 թվականին նկարահանված «Moondru Mudichu» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Քամալ Հասանը և Ռաջնիկանտը: 1983 թվականին Շրիդևին առաջին անգամ «Տխուր պատմություն» ֆիլմի համար ներկայացվել է Filmfare Award մրցանակի։ Հիշարժան են նրա դերակատարումները «Դատավոր Չոուդրին» (1982թ.), «Արտիստը» (1983թ.), «Թանկագին ընկեր» (1983թ.), «Օձային Աստված» (1984թ.), «Երջանիկ տունը» (1986թ.), «Կախարդական ադամանդը» (1986թ.), «Միսթր Հնդկաստան» (1987թ.), «Հարազատ երեխան» (1987թ.), «Խարդախը» (1988թ., առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար), «Չանդնի» (1988թ.), «Սիրո ակնթարթ» (1991թ., երկրորդ Filmfare Award մրցանակը), «Գող Չանդուն» (1992թ., Նանդի մրցանակ), «Լուսներեսը» (1994թ.), «Բաժանում» (1997թ.) և այլ ֆիլմերում։

Ամուսնանալուց հետո Շրիդևին որոշ ժամանակով լքեց կինոնկարահանման հրապարակը, սակայն 2004 թվականին կրկին վերադարձավ։ Նրա խաղընկերներն են եղել Քամալ Հասանը, Ջիտենդրան, Միթհուն Չակրաբորտին, Անիլ Կապուրը, Ամիթաբհ Բաչչանը, Շահրուխ Խանը, Սալման Խանը և ուրիշներ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրիդևին սիրավեպ է ունեցել Միթհուն Չակրաբորտիի հետ և նույնիսկ լուրեր էին պտտվում նրանց գաղտնի ամուսնության մասին։ Սակայն բաժանվել են, երբ Միթհուն Չակրաբորտին հրաժարվել է ամուսնալուծվել իր օրինական կնոջից՝ դերասանուհի Յոգիտա Բալիից: 1996 թվականին Շրիդևին ամուսնացել է կինոպրոդյուսեր Բոնի Կապուրի հետ, ով հանուն Շրիդևիի լքել է իր առաջին կնոջը։ Ամուսնության ընթացքում Շրիդևին և Բոնի Կապուրը ունեցել են երկու դուստր։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1973 Ատամն ընդ ատաման Jaise Ko Taisa Մուննի
1977 Տասնվեց տարեկանում Pathinaru Vayathinile Մայիլ
1978 Կարմիր վարդը Sigappu Rojakkal -
1978 Պրիյա Priya -
1979 Կալյանարամ և Ռաման Kalyanaraman Շենբագամ
1980 Գուրու Guru -
1980 Աղքատության գույնը` կարմիր Varumayin Niram Sigappu -
1981 Հարազատական կապեր Illalu Ջյոթհի
1982 Չադնրամուքհի և Դևդաս. Սիրո անմահ պատմություն Vazhve Mayam Դևի
1982 Կիսալուսինը հայտնվում է երրորդ օրը Moondram Pirai Բհագյալակշմի, Վիջի
1982 Անվախ Ռաջան Pokkiri Raja -
1982 Դատավոր Չոուդրին Justice Chowdhary -
1983 Հերյուրանք Himmatwala Ռեքհա Բանդուկվալա
1983 Թանկագին ընկեր Jaani Dost Շալու
1983 Տխուր պատմություն Sadma Նեհալատա Մալհոտրա
1983 Դատավոր Չոուդրին Justice Chaudhury Ռեքհա
1983 Արտիստը Kalaakaar Ռադհա Կհաննա
1983 Ժառանգորդուհին Adutha Varisu -
1984 Անողորմը Inquilaab Աշա Նաթհ
1984 Նվերը Tohfa Լալիտա
1984 Օձային աստված Maqsad Բհարատի
1984 Նոր հույս Naya Kadam Լակշմի
1984 Խանդ Akalmand Պրիյա
1984 Պայծառացում Jaag Utha Insan Սանդհյա
1985 Վտարանդին Sarfarosh Վիջայա
1985 Զոհը Balidaan Ումա
1985 Սուտ երդում Masterji Ռադհա
1985 Անհնազանդը Aaj Ka Dada -
1986 Սուլթանի տիրույթները Sultanat Շեհզադի Յասմին
1986 Աստվածային հայրիկը Bhagwaan Dada Բիջլի, Գիտա
1986 Հատուցում հանցագործության համար Aakhree Raasta Վինիտա Բհատնագար
1986 Խիզախը Janbaaz Սիմա
1986 Կարմա Karma Ռադհա
1986 Կախարդական ադամանդը Nagina Ռաջնի
1986 Կրակ և բոց Aag Aur Shola Աարտի
1986 Նշանադրություն Suhagan -
1986 Երջանիկ տունը Ghar Sansar Ռադհա
1986 Ես ծառա չեմ Naan Adimai Illai -
1987 Անգին նվերը Nazrana Տուլսի
1987 Միսթր Հնդկաստան Mr India Սիմա Սոհնի
1987 Հպարտություն և առնականություն Himmat Aur Mehanat Ջյոտի
1987 Հարազատ երեխան Aulad Դևկի
1987 Հայրենիքի պաշտպանները Watan Ke Rakhwale Ռադհա Պրատապ
1987 Կեղծ վկան Jawab Hum Denge Ջյոտի
1988 Վագրուհին Sherni Դուրգա
1988 Սիրո զոհը Ram-Avtar Սանգիտա «Շանո»
1988 Ժամանակի ձայնը Waqt Ki Awaz Լատա Պրասադ
1988 Կյանքի աստառը Sone Pe Suhaaga Մինա
1989 Գուրու Guru Ումա, Ռոմա
1989 Օրենքից դուրս Gair Kaanooni Լակշմի
1989 Չանդնի Chandni Չանդնի Մաթհուր
1989 Խաբեբա կինը ChaalBaaz Անջու Դաս, Մանջու Դաս
1989 Կախարդական ադամանդը 2 Nigahen: Nagina Part II Նիլամ
1989 Ես քո թշնամին եմ Main Tera Dushman Ջուգնի
1990 Քարե սրտով մարդը Pathar Ke Insan Լատա Ռայ
1991 Կանացի բախտ Farishtay Ռասբհարի
1991 Գող Չանդուն Kshana Kshanam Սատյա
1991 Սիրո ակնթարթ Lamhe Պալավի, Պուջա Բհատնագար
1991 Գնչուները Banjaran Ռեշմա, Դևի
1992 Հիասթափություն Heer Ranjha Հիր
1993 Երդումը պահել Roop Ki Rani Choron Ka Raja Սիմա Սոնի, Շանտա
1993 Ճանապարհից շեղվածը Gumrah Ռոշնի Չադհա
1993 Աստված վկա Khuda Gawah Բենազիր, Մեհդի
1993 Մտերիմ ընկերները Gurudev Սունիտա, Պրիյա
1993 Չանդրա Մուքհի Chandra Mukhi Չանդրա Մուքհի
1994 Թանկագինս Laadla Շիտալ Ջեթլի
1994 Լուսներեսը Chaand Kaa Tukdaa Ռադհա
1996 Վրիժառուն Army Գիտա
1996 Կորցնել ինքն իրեն Mr. Bechara Աշա, Անիտա
1997 Բաժանում Judaai Կաջալ Վերմա
1997 Ճիշտն ու սուտը Kaun Sachcha Kaun Jhootha Սապնա Մաթհուր
2004 Իմ անկրկնելի կինը Meri Biwi Ka Jawab Nahin Դուրգա
2012 Ինգլիշ-վինգլիշ English Vinglish Շաշի Գոդբոլ
2015 Վագրը Puli Յավանարանի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]