Ջալանդհար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ջալանդհար
31 Mar 2008 300 Years Celebrations Nanded Sahib JLD by gopal1035 029.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Կարգավիճակքաղաք, municipal corporation in India? և մեծ քաղաք
Մտնում էJalandhar district?
ԲԾՄ228±1 մետր
Բնակչություն873 725 մարդ (2011)
Տարածք110 կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ181
Փոստային ինդեքսներ144001
Ավտոմոբիլային կոդPB08
Կոորդինատներ: 31°19′32.000000101603″ հս․ լ. 75°34′45.000000101224″ ավ. ե. / 31.32555555558377947° հս․. լ. 75.57916666669478900° ավ. ե. / 31.32555555558377947; 75.57916666669478900
jalandhar.nic.in

Ջալանդհար (ա.-փենջ.` ਜਲੰਧਰ, անգլ.՝ Jalandhar), քաղաք Հնդկաստանի Փենջաբ նահանգում, Ջալանդհար շրջանի վարչական կենտրոնը։ Ջալանդհարը 1947 թվականից մինչև 1953 թվականը եղել է Փանջաբ նահանգի վարչական կենտրոնը (մինչև մայրաքաղաքի տեղափոխումը Չանդիգարհ)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջալանդհարը Փենջաբի հին քաղաքներից մեկն է, որը հայտնի է առնվազն մեր թվարկության 100 թվականից[2]։ Դոաբ Ջալանդհարը (մարզ, գտնվում է Բիաս և Սաթլեջ գետերի միջև) եղել է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության արևելյան եզրը։ Հնում Ջալանդհարի իշխանությունները միավորել են գրեթե բոլոր ստորին դոաբները՝ Ռավի գետից մինչև Սաթլեջ գետը։[3]։ Համաձայն Պադամայի պուրանների՝ Ջալանդհար դոաբն իր անունն ստացել է Շիվայի որդու՝ Դանավայի Ջալանդհար թագավորի կողմից։ Նախքան սիկհականությանը տարածումը Ջալանդհարում պաշտվող գլխավոր աստվածը եղել է Շիվան։

Ջալանդհարի մասին ամենավաղ հիշատակումը կատարել է Քուշանական արքա Կանիշկին, որի օրոք մոտավորապես մեր թվարկության 100 թվականին տեղի է ունեցել բուդդայական աստվածաբանների խորհուրդը, որոնք հավաքվել էին բուդդայական տեքստերի հավաքման, համակարգման և աղանդների միջև եղած տարաձայնությունների մեղմացման նպատակով։

Տասներորդ դարի երկրորդ կեսից մինչև 1019 թվականը Ջալանդհարը եղել է հինդուական Շահի իշխանության կազմում։

1551 թվականի նոյեմբերին Ջալանդհարում Հումայուն կայսրի որդի Աքբարն ամուսնացել է իր ազգականուհու՝ Ռուկայա Սուլթան Բեգունի հետ, որը դարձել է իր առաջին և գլխավոր կինը[4]։

16-րդ դարից սկսած Ջալանդհարի մարզում սկսել է տարածվել սիկհականությունը։ 1811 թվականին մահարաջ Ռաջիթ Սինգհը սիկհական համայնքի տեղացի առաջնորդների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Ջալանդհարի դոայի նկատմամբ։ 1845 թվականին Ռանի Ջինդ Քաուրը հռչակվել է սիկհների կայսրուհի և սկսվել է անգլո-սիկհական առաջին պատերազմը։ 1846 թվականի սիկհականներն ստիպված են եղել Ջալանդհար դոաբը զիջել անգլիացիներին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջալանդհարը գտնվում է Բիաս և Սաթլեջ գետերի միջև ընկած ոռոգելի հարթավայրում,[1]։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից 228 մետր է։ Քաղաքը գտնվում է Մեծ անիվի ճանապարհին՝ Դելի և Ամրիթսար քաղաքների միջև՝ Ամրիթսարից 90 կիլոմետր, Փենջաբ նահանգի մայրաքաղաք Չինդիգարհից 114 կիլոմետր և Դելիից 375 կիլոմետր հեռավորության վրա[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջալանդհարի կլիման մերձարևադարձային մուսսոնային է, ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Ամռան առավելագույն ջերմաստիճանը կազմում է 48°С, նվազագույնը՝ 25°С։ Ձմռան առավելագույն ջերմաստիճանը 19°С է, նվազագույնը՝ −5°С։ Տարեկան միջին տեղումների քանակը մոտավորապես կազմում է 579 միլիմետր (ամենաշատ տեղումները լինում են մուսոնային սեզոնում՝ հուլիս-օգոստոս ամիսներին)

Ջալանդհարի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 19.4
(66.9)
21.6
(70.9)
26.0
(78.8)
34.5
(94.1)
39.4
(102.9)
40.6
(105.1)
34.1
(93.4)
33.1
(91.6)
32.6
(90.7)
31.5
(88.7)
27.2
(81)
22.3
(72.1)
30.19
(86.35)
Միջին ցածր °C (°F) 6.2
(43.2)
8.6
(47.5)
13.2
(55.8)
19.0
(66.2)
23.8
(74.8)
25.6
(78.1)
24.7
(76.5)
25.8
(78.4)
21.8
(71.2)
18.3
(64.9)
12.1
(53.8)
7.2
(45)
17.19
(62.95)
Տեղումներ մմ (դյույմ) 10.7
(0.421)
16.7
(0.657)
32.8
(1.291)
15.2
(0.598)
20.4
(0.803)
69.7
(2.744)
155.2
(6.11)
183.6
(7.228)
60.0
(2.362)
1.5
(0.059)
6
(0.24)
15
(0.59)
586.8
(23.103)
աղբյուր: [6]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմում է 873 725 մարդ[7]։ Բնկաչության հիմնական լեզուն փանջաբին է, բավական տարածված է նաև անգլերենը։ Բնակչության 54,54 %-ը դավանում է հինդուիզմ, 45,46 %-ը՝ աիկհականություն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում են սպորտային ապրանքների, էլեկտրոնիկայի և այլ ապրանքների արտադրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «About Jalandhar»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-27-ին 
  2. «Tourism»։ National Informatics Centre։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-08-ին։ Վերցված է 2009-04-01 
  3. http://www.mahey.info/ancient-doaba.html(չաշխատող հղում)
  4. Eraly Abraham (2000)։ Emperors of the Peacock Throne : the Saga of the Great Mughals։ Penguin books։ էջ 123։ ISBN 9780141001432 
  5. «Jalandhar, India Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-09-08 
  6. «Average Weather for Jalandhar — Temperature and Precipitation»։ The Weather Channel։ Վերցված է 4 November 2012 
  7. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (անգլերեն)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է 2012-09-03