Jump to content

Շաշի Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաշի Կապուր
անգլ.՝ Shashi Kapoor
հինդի՝ शशि कपूर
Ծնվել էմարտի 18, 1938(1938-03-18)[1]
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 4, 2017(2017-12-04)[3][1] (79 տարեկան)
Մահվան վայրՄումբայ
ԿրթությունDon Bosco High School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, դերասան և ռեժիսոր
Ծնողներհայր՝ Պրիտհվիռաջ Կապուր, մայր՝ Ռամսարնի Կապուր
Ամուսին(ներ)Ջենիֆեր Քենդալ
Երեխա(ներ)Կարան Կապուր, Կունալ Կապուր և Սանջանա Կապուր
Պարգևներ և մրցանակներ

Շաշի Կապուր (հինդի` शशि कपूर, իրական անունը` Բալբիր Ռաջ Կապուր, մարտի 18, 1938(1938-03-18)[1], Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - դեկտեմբերի 4, 2017(2017-12-04)[3][1], Մումբայ), հնդիկ կինոդերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նկարահանվել է ավելի քան 124 ֆիլմում՝ այդ թվում նաև բրիտանական և ամերիկյան։ Filmfare Awards Ազգային կինոմրցանակի մրցանակակիր։ 2011 թվականին արժանացել է կառավարական Պադմա Բհուշան պարգևին, իսկ 2015 թվականին՝ Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակին։ Կապուրների դերասանական դինաստիայի երկրորդ սերնդի ներկայացուցիչներից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաշի Կապուրը ծնվել է Կալկաթայում` թատրոնի և կինոյի հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրի ընտանիքում։ Նա Ռաջ Կապուրի և Շամմի Կապուրի կրտսեր եղբայրն է։ Առաջին անգամ բեմ է ելել վեց տարեկանում իր հոր թատրոնում, իսկ առաջին անգամ ֆիլմում երևացել է 1944 թվականին նկարահանված «Meena» կինոնկարում։ Որպես երեխա-դերասան նկարահանվել է շուրջ 19 կինոնկարներում։ Այդ ֆիլմերից է նաև «Թափառաշրջիկը» (1951 թ.), որտեղ Շաշի Կապուրը խաղում է Ռաջ Կապուրի կերպարի դերը՝ մանուկ տարիքում։ Պատանի տարիքում Շաշի Կապուրը աշխատել է որպես ռեժիսորի օգնական։

Արդեն մեծահասակ տարիներին նրա կինոդեբյուտը կայացել է 1961 թվականին՝ Յաշ Չոպրայի «Ճակատագրի որդին» ֆիլմում։ Ֆիլմը հաջողություն չի ունեցել։ Հետագա տարիներին նկարահանվել է ոչնչով աչքի չնկնող ֆիլմերում։ Առաջին հաջողված ֆիլմը «Երբ բացվում են ծաղիկները» (1965 թ.) կինոնկարն էր։ 1960-1980-ական թվականների ընթացքում նա արդեն Բոլիվուդի հայտնի դերասաններից էր։

Իր հաջողված ֆիլմերի մեծ մասը նա նկարահանվել է այդ տարիների աստղ համարվող Ամիթաբհ Բաչչանի հետ, որոնց թվին են պատկանում «Պատ» (1975 թ.), «Սերը կյանք է» (1976 թ.), «Շիվա աստծո եռաժանին» (1978 թ.), «Սև քարը» (1979 թ.) և այլ ֆիլմեր։ 1975 թվականին նկարահանված «Պատ» ֆիլմի համար նա ստացել է Filmfare Awards մրցանակը՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար։

Շաշի Կապուրը բոլիվուդյան առաջին դերասաններից էր, որ նկարահանվել է նաև բրիտանական և ամերիկյան ֆիլմերում` ձեռք բերելով միջազգային ճանաչում։ 1978 թվականին Շաշի Կապուրը հանդես է եկել «Անմտություն» ֆիլմով, որը քննադատների կողմից գնահատվեց դրականորեն և պարգևատրվեց Ազգային կինոմրցանակով՝ որպես հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ։ 1980 թվականին նա հիմնել է իր սեփական Film Valas պրոդյուսերական կազմակերպությունը և թողարկել է «Մեր ժամանակաշրջանը» հաջողված ֆիլմը։ Որպես պրոդյուսեր, 1981 թվականին նա հանդես եկավ «Չաուրինգի նրբանցք 36» կինոնկարով, որտեղ նկարահանվել էր նաև նրա կինը։ 1986 թվականին Շաշի Կապուրը նկարահանվել է «Նյու-Դելի Թայմս» ֆիլմում` արժանանալով Ազգային կինոմրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Որպես ռեժիսոր` 1991 թվականին նա հանդես է եկել խորհրդա-հնդկական «Սև արքայազն Աջուբան» ֆիլմով, որը սակայն հաջողություն չի ունեցել։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին Շաշի Կապուրն ամուսնացել է անգլիացի դերասանուհի Ջենիֆեր Քենդալի հետ։ Վերջինս մահացել է 1984 թվականին՝ հաստ աղիքի քաղցկեղից։ Կնոջ մահից հետո Շաշի Կապուրը երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ դեպրեսիայից։ Այդ ամուսնությունից նա ունեցել է երեք երեխա՝ մեկ դուստր (Սանջանա Կապուր) և երկու որդի (Կարան Կապուր, Կունալ Կապուր)։ Երեքն էլ նախկինում որպես դերասաններ նկարահանվել են կինոյում։

2017 թվականի դեկտեմբերի 3-ին Շաշի Կապուրը հոսպիտալացվել է։ Ըստ Հնդկաստանի խոշորագույն Press Trust of India տեղեկատվական գործակալության[4], նա մահացել է դեկտեմբերի 4-ին` լյարդի ցիրոզից[4][5]։ Համաձայն իր զարմիկ Ռանդհիր Կապուրի խոսքերի՝ Շաշի Կապուրը երկար տարիներ տառապում էր երիկամների անբավարարությունից[6][7]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1948Մոխրացնող կիրքAagդեռահաս Կևալ Կհաննան
1951ԹափառաշրջիկըAwaaraդեռահաս Ռաջը
1961Ճակատագրի որդինDharmputraԴիլիպ Ռայ
1962Քո ձեռքերը զարդարված են հինայովMehndi Lagi Mere HaathԴիպակ
1962Սիրային նամակներPrem PatraԱրուն Կումար Մաթհուր
1963Տան տերըThe HouseholderՊրեմ Սագար
1964ԲենազիրBenazirԱնվար
1965Փորձություն ժամանակի միջոցովWaqtՄուննա, Վիջայ Կումար
1965Պարոն ՇեքսպիրShakespeare-WallahՍանջու
1965Երբ բացվում են ծաղիկներըJab Jab Phool KhileՌաջա, Ռաջկումար
1966Կեցցե սերըPyar Kiye JaaԱշոկ Վերմա
1966Միսթր ԲիրադարիBiradariՌաջան
1966Իմ երազներն ու քո երազանքներըNeend Hamari Khwab TumhareԱնվար Ֆարուք
1967Հիասքանչ ՊոլլինPretty PollyԱմազ
1967Երես առ երեսAamne - SaamneԴիպակ Վերմա, Գոպալ Միտալ
1968Մանկական հարսանիքKanyadaanԱմար, Կումար
1968Սխալվելու իրավունքJuaari-
1968Գեղեցկուհու սիրտըHaseena Maan JayegiԿամալ, Ռակեշ
1969Անպատասխան սերEk Shriman Ek ShrimatiՊրիտամ
1969Քո թարթիչների ստվերի ներքոJahan Pyar Mile-
1969Հանուն սիրոRaja SaabՌաջու
1969Սիրո ժամանակըPyar Ka MausamՊյարելալ, Ջհատպատ Սինգհ
1970Հիասքանչ պարուհինAbhinetriՇեքհար
1970Բոմբեյի կինոնBombay TalkieՎիկրամ
1970Հաճելի ուղևորությունSuhana SafarՍունիլ
1971ՊարկեշտուհինSharmeeleeկապիտան Աջիտ Կապուր
1971Պարտքին հավատարիմPatangaՇյամ
1972ՍիդհարթաSiddharthaՍիդհարթա
1972Ճշմարտության ճանապարհինSiddharthaՍիդհարթհա
1973Եկ իմ գիրկըAa Gale Lag JaaՊրեմ
1974Ակամա ինքնակոչներըChor Machaye ShorՎիջայ Շարմա
1974Հաց հանապազօրյաRoti Kapada Aur MakaanՄոհան Բաբու
1974Նշանաբանը` «Երկնագույն լոտոս»Jeevan SangramԱրջուն
1974Արքայազնն ու աղքատըPaap Aur PunyaԳանգա Սինգհ, Ջվալա Սինգհ
1975Գողությունն իմ աշխատանքն էChori Mera KaamԲհոլանաթհ
1975Ճաղավանդակից այն կողմSalaakhenՌաջու, Չանդեր
1975Սիրո փորձությունPrem KahaniԴհիրաջ Կումար
1975ՊատDeewaarՌավի Վերմա
1976Սերը կյանք էKabhie KabhieՎիջայ Կհաննա
1976Ռամ և ՇանկարShankar DadaՇանկար Դադա
1976ՖակիրաFakiraՎիջայ, Ջհումրիտալայա, Ֆակիրա
1976ԳայթակղությունDeewaangeeՇեքհար
1976Ընտանեկան արժեքներAap BeatiՌանջիտ
1977Պատիվ և հավատImmaan DharamՄոհան Կումար Սաքսենա
1977Ալմաստ և քարHira Aur PattharՇանկար
1977ՁերբազատումMuktiԿայլաշ Շարմա
1977Անցյալի ստվերումDoosara AadmiՇաշի Սեհգալ
1977Հրեշտակ կամ սատանաFarishta Ya Qatil-
1978Ճշմարտություն, սեր և գեղեցկությունSatyam Shivam Sundaram: Love SublimeՌանջիվ
1978Շիվա աստծո եռաժանինTrishulՇեքհար Գուպտա
1978Երկու ճամփորդDo MusafirՌաջու, Վիկի
1978Հարազատ արյունApna KhoonՌամ Վերմա, Ռաջա
1978ՀյուրըAtitheeԱնանդ
1978Դաժան արդարությունPhaansiՌաջու
1978Ամարն ու ՇակտինAmar ShaktiՉհոտա Կումար, Ամար Սինգհ
1978Անսովոր առաջարկAahutiԼաքշման Պրասադ
1978Ռահուն և ԿետունRahu KetuՌավի Կապուր
1978Հիրալալ և ՊաննալալHeeralal PannalalՀիրալալ
1979Գաուտամ և ԳովինդաGautam Govindaտեսուչ Գաուտամ
1979ԱնմտությունJunoonՋավեդ Խան
1979Սև քարըKaala PattharՌավի Մալհոտրա
1979Բախտը քո ձեռքերում էDuniya Meri Jeb MeinԿարան Կհաննա
1979Գողն ու զինվորըChor Sipaheeտեսուչ Շանկար Կումար, Բադա Սահեբ
1979ԳիտակցումAhsaasԱնիլ Սահնի
1979Ընտանեկան երջանկությունSuhaagԿիշան Կապուր
1980Երկու անգամ երկու` հինգDo Aur Do PaanchՍունիլ, Լաքշման
1980Գեղեցիկ կյանքShaanՌավի Կումար
1980Ինքնակամ ցանկությամբSwayamvarԼաքշման
1981Այրվող սիրտըKrantiՇակտի
1981ՄարդասպանըKrodhiԿումար Սահնի
1981Մեր ժամանակաշրջանըKalyugԿարան Սինգհ
1981Սիրային կապSilsilaՇեքհար Մալհոտրա
1981Խաբուսիկ երջանկությունBaseraaԲալռաջ Կոհլի
1982Պարոն օրենսգետVakil BabuՇեքհար Կումար
1982Ինչպես փրկել սերըSawaalտեսուչ Ռավի Մալհոտրա
1982Լռել կարողացողըBezubaanԿումար
1982Տապ և փոշիHeat and Dustնաբոբ
1982Նվիրված ծառանNamak HalaalՌաջա
1983Խոր վերքGehri Chot: Urf - Door-DeshԱրուն Կհաննա
1983ԶանգակածաղիկներGhungrooՍենապատի Վիկրամ Սինգհ
1983Արյունակցական ազգակցությունBandhan Kuchchey Dhaagon KaՊրեմ Կապուր
1984Տունը` դա տաճար էGhar Ek MandirՊրեմ
1984Սիրո մեծ ուժըZameen Aasmaan-
1985Հալչող ամպերPighalta AasmanՍուրաջ Արորա, Պրակաշ Արորա
1985ՄրրիկAandhi-Toofanտեսուչ Ռանջիտ Սինգհ
1985Հանցավոր գաղտնիքներBepanaahՌավի Մալհոտրա
1985Կորսվածն ու ձեռք բերվածըAlag Alagդոկ. Ռանա
1986ՄեղքIlzaamՌանջիտ Սինգհ
1986ՍվատիSwatiՌաջենդրա Պրասադ
1986Նյու-Դելի ԹայմսNew Delhi TimesՎիկաս Պանդե
1987ՍինդուրSindoorպրոֆեսոր Վիջայ Չոուդհարի
1987Սեմմին և Ռոուզին մտնում են անկողինSammy and Rosie Get LaidՌաֆի Ռեհման
1987Սերը շահում էPyaar Ki Jeetդոկ. Ռեհման
1987ԳոյությունNaam O Nishanտեսուչ Սանգրամ Սինգհ
1988ԽեղդողներըThe DeceiversՌաջա Չանդրա Սինգհ
1989Պարտքի կանչովFarz Ki Jungտեսուչ Վիկրամ
1989Իմ լեզունMeri ZabaanՌաջա Վիջայ Սինգհ
1994Կալանքի մեջIn CustodyՆուր
1996Գուլիվերի ճանապարհորդությունըGulliver's TravelsՌաջա
1998Նյու-Յորքի հետնաբակերըSide StreetsՎիկրամ Ռաջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #131969684 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 1 2 Indian veteran actor Shashi Kapoor dies at 79
  4. 1 2 «Remembering Shashi Kapoor: The Veteran, Versatile Bollywood Actor». NDTV. 2017 թ․ դեկտեմբերի 4.
  5. «Shashi Kapoor was always the best man, never the groom - Latest News & Updates at Daily News & Analysis». 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Shashi Kapoor dies at 79». Ind Today (Maxim News). Telangana, India. 2017 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Who was Shashi Kapoor?». Financial Express (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաշի Կապուր» հոդվածին։