Jump to content

Թափառաշրջիկը (ֆիլմ, 1951)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թափառաշրջիկը
հինդի՝ आवारा
ԵրկիրՀնդկաստան
Ժանրփորձնական ֆիլմ և դրամա
Թվական1951
Լեզուհինդի
ՌեժիսորՌաջ Կապուր[1]
ՊրոդյուսերՌաջ Կապուր
Սցենարի հեղինակԽոջա Ահմադ Աբբաս
ԴերակատարներՌաջ Կապուր, Նարգիս, Պրիտհվիռաջ Կապուր, Լիլա Չիտնիս, Շաշի Կապուր, Կ. Հ. Սինգհ, Քաքու Մորեյ, Բրիջ Մոհան Վյաս և Լիլա Միշրա
ՕպերատորՌադխու Կարմակար
ԵրաժշտությունՇանկար Ջայկիշան
ՄոնտաժՋ. Ջ. Մաեկար
Պատմվածքի վայրՀնդկաստան
ԿինոընկերությունR. K. Films
Տևողություն193 րոպե
Շահույթ12 500 000 ₹[2]
 Awaara Վիքիպահեստում

Թափառաշրջիկը (հինդի` आवारा, Awaara), հնդկական կինոնկար, որը նկարահանվել է 1951 թվականին՝ Ռաջ Կապուրի կողմից։ 1953 թվականին կինոնկարը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Գրան-պրի մրցանակին։ Time ամսագիրը կինոնկարն ընդգրկել է «հնդկական կինոյի 10 գանձեր»-ի ցանկի մեջ։ Ֆիլմի շահույթը կազմել է 12 միլիոն հնդկական ռուփի։

Այս կինոնկարում Ռաջ Կապուրն առաջին անգամ ներկայացել է թափառաշրջիկի կերպարով, որը հետագայում զարգացրել է իր «Պարոն 420» (1955 թ.) կինոնկարում։ Այն դարձել է նրա ամենահայտնի էկրանային դիմակը և համեմատվել մեծագույն Չարլի Չապլինի կերպարի հետ։

Ռաջը ծնվել և մեծացել էր քաղաքի ետնախորշերում և իր հացը վաստակում էր գողություններով։ Նրա հայրը` հարուստ դատավոր Ռագունաթը, շատ տարիներ առաջ, տանից դուրս էր հանել հղի կնոջը` կասկածելով նրան անպատվության մեջ։ Տարրական դպրոցում Ռաջը ընկերացել էր Ռիտայի հետ, ով բարելավված ընտանիքից էր։ Դատավոր Ռագունաթը, ով Ռիտայի խնամակալն էր, ջանացել էր, որպեսզի անբարեհույս Ռաջը չտեսնվի Ռիտայի հետ և տարել էր նրան ուրիշ քաղաք։

Փողոցում Ռաջը ծանոթանում է հանցագործ Ջագայի հետ, ով սկսում է «հայրություն» անել Ռաջին և սովորեցնում գողությունով ապրել։ Չնայած այդ բնագավառում Ռաջի հաջողություններին, այնուամենայնիվ նա տանջվում է խղճի խայթից։ Նա դառնում է այն մարդկանցից, ովքեր իրական կյանքում բազմադեմ են։

Տարիներ անց, հերթական անգամ բանտից ազատվելով, Ռաջը պատահաբար հանդիպում է Ռիտային։ Մանկական ընկերությունը վերաճում է ռոմանտիկ սիրո։ Ռիտան չգիտի թե ով է իրականում Ռաջը և այդ փաստը ավելի է սաստկացնում Ռաջի ապրումները` իր կործանված կյանքի վերաբերյալ։ Նա փորձում է խզել կապերը իր գողական կյանքի հետ։ Ցասման պահին, պաշտպանելով մորն ու իրեն, նա սպանում է Ջագային։ Երբ նա իմանում է, որ դատավոր Ռագունաթը իր իրական հայրն է և հանդիսանում է իր մոր` տանջանքներով լի կյանքի հիմնական մեղավորը, նա ներխուժում է Ռագունաթի տուն` փորձելով սպանել նաև նրան։

Ռաջին ձերբակալում են և դատում։ Ռիտան, ով նոր էր ստացել փաստաբանի դիպլոմ, փորձում է պաշտպանել նրան` դատարանին պատմելով ողջ դառը ճշմարտությունը։ Ռաջին դատապարտում են երեք տարվա ազատազրկման, սակայն նրան հավատարիմ Ռիտան խոստանում է սպասել նրան։

ԴերակատարԿերպար
Ռաջ ԿապուրՌաջ Ռագունաթ
Պրիտհվիռաջ Կապուրդատավոր Ռագունաթ
ՆարգիսՌիտա
Շաշի ԿապուրՌաջը մանուկ հասակում
Լիլա ՉիթնիսԼիլա Ռագունաթ
Կրիշան Նիրանջան ՍինգհՋագա
Լիլա Միշրադատավորի հարսնացուն
Կուկուպանդոկի պարուհին

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿինոգործիչՆերդրումը
Ռաջ Կապուրռեժիսոր, պրոդյուսեր
Խոջա Ահմադ Աբբաս և Վ. Պ. Սաթհեսցենարիստ
Ռադհու Կարմակարօպերատոր
Շանկար Սինգհ և Ջայկիշան Դայաբհայ Պանչալկոմպոզիտոր
ԹիվԵրգի անվանումըԵրգիչներըՏևողությունը
1Ek Do TeenՇամշադ Բեգում2:48
2Hum Tujhse Mohabbat Kar KeՄուկեշ3:56
3Awaara HoonՄուկեշ3:04
4Ek Bewafa Se Pyar KiyaԼատա Մանգեշկար2:36
5Ab Raat Guzarne Wali HaiԼատա Մանգեշկար3:49
6Jab Se Balam Ghar AayeԼատա Մանգեշկար2:50
7Ghar Aaya Mera PardesiԼատա Մանգեշկար4:31
8Dam Bhar Jo Udhar Munh PhereԼատա Մանգեշկար, Մուկեշ4:26
9Tere Bina Aag Yeh ChandniԼատա Մանգեշկար, Մաննա Դեյ5:52
10Naiya Meri ManjhdharՄոհամեդ Ռաֆի2:39

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափառաշրջիկը (ֆիլմ, 1951)» հոդվածին։