Խոջա Ահմադ Աբբաս
| Ծնվել է | հունիսի 7, 1914[1][2] |
|---|---|
| Ծննդավայր | Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Վախճանվել է | հունիսի 1, 1987[1] (72 տարեկան) |
| Վախճանի վայր | Մումբայ, Հնդկաստան |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող, սյունակագիր, ինքնակենսագիր, գրող և կինոպրոդյուսեր |
| Լեզու | ուրդու, հինդի և անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ալիգարհի իսլամական համալսարան |
| Պարգևներ | |
Խոջա Ահմադ Աբբաս (հինդի՝ ख़्वाजा अहमद अब्बास, ուրդու՝ خواجه احمد عباس, անգլ.՝ Khwaja Ahmad Abbas, հունիսի 7, 1914[1][2], Պանիպատ, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 1, 1987[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող։
Ծնվել է 1914 թվականի հունիսի 7-ին։ Գրական գործունեությունն սկսել է 1935 թվականից։ Գրել է անգլերեն և ուրդու լեզուներով։ Բեմադրել է «Ուղևոր» (1953, խորհրդային շրջանի թարգմանությամբ՝ «Գանգա»), «Մուննա» (1954), «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (1958, խորհրդային կինեմատոգրաֆիստների հետ), «11 հազար աղջիկ» (1963) և այլ կինոնկարներ։ Գրել է «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955) և այլ ֆիլմերի սցենարներ, «Հեղափոխություն» (1954), «Չորս սիրտ, չորս ճանապարհ» (1959) վեպերը և այլն։ Աբբասը խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է (1958)։ Մահացել է 1987 թ-ի մայիսի 31-ին Բոմբեյ քաղաքում, Հնդկաստան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Аббас Ходжа Ахмад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 13.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոջա Ահմադ Աբբաս» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 16)։ |
- Հունիսի 7 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Հունիսի 1 մահեր
- 1987 մահեր
- Մումբայ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Հնդիկ ռեժիսորներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ինքնակենսագիրներ
- Հնդիկ սցենարիստներ
- Հնդիկ լրագրողներ
- Սյունակագիրներ
- Կինոպրոդյուսերներ
- Հնդիկ վիպասաններ