Պարոն 420

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարոն 420
հինդի՝ श्री ४२०
ԵրկիրՀնդկաստան
Ժանրդրամա, կինոկատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ
Թվականսեպտեմբերի 6, 1955[1]
Լեզուհինդի
ՌեժիսորՌաջ Կապուր[2]
ՊրոդյուսերՌաջ Կապուր
Սցենարի հեղինակԽոջա Ահմադ Աբբաս
ԴերակատարներՌաջ Կապուր, Նարգիս, Nadira?, Lalita Pawar?, Shailendra? և Iftekhar?
ՕպերատորՌադխու Կարմակար
ԵրաժշտությունՇանկար Ջայկիշան
ՄոնտաժՋ. Ջ. Մաեկար
Պատմվածքի վայրՄումբայ
ԿինոընկերությունR. K. Films
Տևողություն164 րոպե
 Shree 420 Վիքիպահեստում

Պարոն 420 (հինդի` श्री ४२०, Shree 420), հնդկական կինոնկար, որը նկարահանվել է 1955 թվականին՝ Ռաջ Կապուրի կողմից։ Ֆիլմից ստացված եկամուտը կազմել է երկու կրոր (20 միլիոն) և մինչև Մեհբուբ Խանի «Մայր Հնդկաստան» (1957 թ.) կինոնկարի թողարկումը, երկու տարի անընդմեջ համարվել է հնդկական ամենաշահութաբեր ֆիլմը։

Կինոնկարի անվանումը հղում է կատարում հնդկական քրեական օրենսգրքի 420 հոդվածին, որը պատիժ էր սահմանում գողության և խարդախության համար։ Արդյունքում «պարոն 420» մականունը, որպես ստորացուցիչ անվանում, տրվում էր գողերին և խարդախներին։ Ֆիլմն արժանացել է Հնդկաստանի ազգային կինոմրցանակին` որպես հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում պատմվում է աղքատ երիտասարդի` Ռաջի մասին, ով ոտքով գալիս է Բոմբեյ, որպեսզի արդար աշխատանքով վաստակի իր օրվա հացը։ Սակայն նա շուտով հասկանում է, որ արդար ճանապարհով հաջողության հասնել չի կարող։ Արդյունքում, նա հարստանալու միակ ուղին գտնում է խարդախության ճանապարհով։ Այնուամենայնիվ, դա նրան երջանկություն չի բերում, քանի որ շուտով կորցնում է ընկերներին և իր սիրեցյալին։ Այդ կորուստը նրա համար շատ մեծ էր և Ռաջը հնարավորություն է գտնում դրությունը շտկելու։

Դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Ռաջ Կապուր Ռանբիր Ռաջ
Նարգիս Վիդյա
Նադիրա Մայա
Լալիտա Պավար Գանգա Մաի
Իֆտեկհար ոստիկանության տեսուչ
Հարի Շիվդասանի Ֆիլաչանդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Ռաջ Կապուր ռեժիսոր, պրոդյուսեր
Խոջա Ահմադ Աբբաս և Վ. Պ. Սաթհե սցենարիստ
Ռադհու Կարմակար օպերատոր
Շանկար Սինգհ և Ջայկիշան Դայաբհայ Պանչալ կոմպոզիտոր

Երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Երգի անվանումը Երգիչները Տևողությունը
1 Dil Ka Haal Sune Dilwaala Մաննա Դեյ 5:36
2 Eechak Dana Beechak Dana Լատա Մանգեշկար, Մուկեշ 5:08
3 Mera Juta Hai Japani Մուկեշ 4:33
4 Mudh Mudh Ke Na Dekh Աշա Բհոսլե, Մաննա Դեյ 6:34
5 O Janewale Լատա Մանգեշկար 2:20
6 Pyaar Huwa Ikraar Huwa Լատա Մանգեշկար, Մաննա Դեյ 4:22
7 Ramaiya Vastavaiya Մոհամեդ Ռաֆի, Լատա Մանգեշկար, Մուկեշ 6:10
8 Sham Gayi Raat Aayi Լատա Մանգեշկար 4:00

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարոն 420» հոդվածին։