Մոհամեդ Ռաֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամեդ Ռաֆի
Բնօրինակ անունհինդի՝ मोहम्मद रफ़ी
Ծնվել էդեկտեմբերի 24, 1924(1924-12-24)[1][2]
Kotla Sultan Singh, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Երկիր Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Մահացել էհուլիսի 31, 1980(1980-07-31)[2][3] (55 տարեկան)
Մումբայ, Հնդկաստան
Ժանրերհնդկական դասական երաժշտություն, Ֆիլմի, Carnatic music?, Գազել, qawwali?, բհաջան և Thumri?
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, կինոդերասան և արտակադրային երգի կատարող
ԳործիքներՖիսհարմոն և վոկալ
Պարգևներ
Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ
Կայքmohdrafi.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Mohammed Rafi Վիքիպահեստում

Մոհամեդ Ռաֆի (հինդի՝ मोहम्मद रफ़ी, դեկտեմբերի 24, 1924(1924-12-24)[1][2], Kotla Sultan Singh, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 31, 1980(1980-07-31)[2][3], Մումբայ, Հնդկաստան), հանրաճանաչ հնդիկ երգիչ, Մաննա Դեյի, Մուկեշի և Կիշոր Կումարի հետ միասին համարվում է հնդկական կինոյի արտակադրային երգի «ոսկե ձայներից» մեկը։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է մոտ 5000 երգ, արժանացել է մի շարք կինեմատոգրաֆիական մրցանակների, այդ թվում վեց անգամ Filmfare Awards մրցանակին՝ արտակադրային լավագույն վոկալի համար։ Պարգևատրվել է մի քանի պետական պարգևներով, այդ թվում ստացել է նաև Պադմա Շրի (1967 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդ Ռաֆին ծնվել է Ամրիթսարի մոտ գտնվող Կոտլա Սուլթան Սինգհ գյուղում, վարսավիր և հրուշակագործ Հաջի Ալի Մոհամեդի ընտանիքում, որտեղ նա վեց երեխաներից հինգերորդն էր։ Շուտով նրա ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Լահոր (ներկայիս Պակիստան), որտեղ մինչ այսօր պահպանվել է նրանց ընտանեկան տունը։ Առաջին անգամ Մոհամեդ Ռաֆին երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել, երբ դեռ մանուկ էր և նմանակում էր լահորյան փողոցների ֆակիրների երգելաոճը։ Նրա հարազատները ուշադրություն դարձնելով տղայի տաղանդին, խրախուսում էին նրան և վերջապես համոզեցին նրա ծնողներին, որպեսզի թույլ տան նրան՝ լրջորեն զբաղվելու այդ մասնագիտությամբ։

Մոհամեդ Ռաֆին ուսումնասիրել է հնդկական դասական երգի հիմունքները։ Նրա առաջին ելույթը հասարակության առջև տեղի է ունեցել Լահորում, երբ նա ընդամենը 13 տարեկան էր։ Դա տեղի է ունեցել հայտնի երգիչներից մեկի համերգի ժամանակ, երբ անջատվել էր էլեկտրականությունը և Մոհամեդ Ռաֆիին խնդրեցին երգել՝ բարկացած հանդիսատեսին զբաղեցնելու համար։ Հանդիսատեսներից մեկը (Շյամ Սանդար) տպավորվել էր տղայի արվեստից և հրավիրել է նրան Բոմբեյ՝ ֆիլմերի համար երգելու, օգնել նրան ձայնագրելու իր առաջին արտակադրային երգը «Gul Baloch» (1941 թ.) ֆիլմի համար։ Այդ նույն տարում Մոհամեդ Ռաֆին հրավիրվել է երգելու լահորյան ռադիոհաղորդումների All India Radio գործակալությունում։

1944 թվականին Մոհամեդ Ռաֆին տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ ծանոթացել է շատ կինոգործիչների հետ և շարունակել է երգել ֆիլմերի համար։ Հաճախ նրան համարում են հնդկական կինոյի լավագույն երգիչ։ Այդ կարծիքին էին նաև նրա կոլեգաները՝ Լատա Մանգեշկարն ու Մաննա Դեյը։ 2000-ական թվականներին մի շարք հասարակական գործիչներ, դերասաններ, սենատորներ և նախարարներ պաշտոնապես հայտարարում էին, որ Մոհամեդ Ռաֆին հետմահու պետք է պարգևատրվի Բհարատ Ռատնա բարձրագույն քաղաքացիական պարգևով, ինչպես նաև Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակով, սակայն մինչ օրս Հնդկաստանի կառավարությունը նման որոշում չի կայացրել։

Մոհամեդ Ռաֆին մահացել է 1980 թվականի հուլիսի 31-ին՝ ինֆարկտից և հուղարկավորվել է Մումբայի Ջուհու թաղամասի մուսուլմանական գերեզմանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.