Կարան Ջոհար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարան Ջոհար
Ծննդյան թիվ՝մայիսի 25, 1972(1972-05-25)[1] (51 տարեկան)
Ծննդավայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հեռուստահաղորդավար և հեղինակ
Պարգևներ՝
IMDb։ID 0424103
mynameiskaran.com

Կարան Ջոհար (հինդի` մայիսի 25, 1972(1972-05-25)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար։ Հանդիսանում է Բոլիվուդի ամենահաջողակ ռեժիսորներից մեկը և իր հոր կողմից հիմնադրված Dharma Productions ընկերության ղեկավարը։ Հայտնի է բոլիվուդյան ամենաշահութաբեր ֆիլմերի ռեժիսուրայով ու թողարկմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարան Ջոհարը ծնվել է Մումբայում, պրոդյուսեր և կինոարդյունաբերող Յաշ Ջոհարի ընտանիքում։ Սովորել է Greenlawns High School դպրոցում և H.R. College of Commerce and Economics քոլեջում։ Ունի ֆրանսերեն լեզվի մագիստրոսի աստիճան։

Սկզբնական շրջանում հանդես է եկել որպես դերասան` 1995 թվականին նկարահանված Ադիտյա Չոպրայի «Չառևանգված հարսնացուն» ֆիլմում ` էպիզոդիկ դերով։ Բացի այդ նա ռեժիսորի օգնականն էր և օգնել էր ֆիլմի սցենարը գրելուն։ Նրա ռեժիսորական դեբյուտը եղել է 1998 թվականին նկարահանված «Կյանքում ամեն ինչ պատահում է» կինոնկարը, որի սցենարի հեղինակը ինքն էր։ Այդ ֆիլմում նկարահանվել էին Շահրուխ Խանը, Կաջոլը, Ռանի Մուքհերջին և Սալման Խանը։ Ֆիլմն ունեցավ հսկայական հաջողություն ոչ միայն հանդիսատեսների, այլ նաև կինոքննադատների շրջանում։ Այն արժանացավ Ազգային կինոպարգևի և Filmfare Awards մրցանակի՝ ութ անվանակարգերում, այդ թվում լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսուրայի համար, ինչպես նաև չորս դերասան շահեցին մրցանակը՝ լավագույն դերակատարման համար։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Կարան Ջոհարը մեծ ազդեցություն ուներ հնդկական կինեմատոգրաֆում։

Նրա երկրորդ ֆիլմը «Եվ թախծի, և ուրախության մեջ» (2001 թ.) կինոնկարն էր։ Դերասանական հիանալի կազմի շնորհիվ (Շահրուխ Խան, Կաջոլ, Ամիթաբհ Բաչչան, Ջայա Բհադուրի, Կարինա Կապուր և Հրիթիկ Ռոշան) ֆիլմն ունեցավ մեծ հաջողություն ինչպես Հնդկաստանում, այնպես էլ արտասահմանում, որի շահույթը կազմել է ավելի քան մեկ միլիարդ հնդկական ռուփի։ Կինոնկարը պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, այդ թվում Filmfare Awards-ի հինգ անվանակարգերում։

Կարան Ջոհարի երրորդ ֆիլմը 2006 թվականին ստեղծված «Երբեք մի ասա` «Մնաս բարով»» կինոնկարն էր։ Ֆիլմում նկարահանվել էին Շահրուխ Խանը, Ռանի Մուքհերջին, Ամիթաբհ Բաչչանը, Աբհիշեկ Բաչչանը, Պրեիտի Զինտան և Կիրոն Կհերը։ Այդ ֆիլմը տարվա ամենաշահութաբեր կինոնկարն էր։ Ամբողջ աշխարհում նրա շահույթը կազմել է 1.13 միլիարդ ռուփի։ 2010 թվականին նա թողարկեց «Իմ անունը Կհան է» կինոնկարը՝ Շահրուխ Խանի և Կաջոլի մասնակցությամբ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Աբու-Դաբիում և ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնում։ Կինոքննադատների կարծիքով Կարան Ջոհարը կտրվել էր բոլիվուդյան ֆիլմերի տիպիկ ոճից՝ նկատի ունենալով հագուստների դիզայնը, երաժշտական և պարային համարները։

Որպես պրոդյուսեր և սցենարիստ, Կարան Ջոհարը հանդես է եկել 2003 թվականին նկարահանված «Կգա վաղը թե ոչ» կինոնկարով։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Նյու-Յորքում, իսկ գլխավոր դերերը կատարել են Շահրուխ Խանը, Պրեիտի Զինտան, Ջայա Բհադուրին և Սաիֆ Ալի Խանը։ Ֆիլմը հաջողություն ունեցավ Հնդկաստանում և արտասահմանում։ Որպես պրոդյուսեր նրա հաջորդ ֆիլմը «Վագրի աչքը» (2005 թ.) կինոնկարն էր, իսկ 2009 թվականին՝ «Արթնացիր Սիդ» և «Զոհը» կինոնկարները։ Այդպիսի ֆիլմերից էր նաև «Ես սիրում եմ քեզ, մայրիկ» (2010 թ.) կինոնկարը, որը ամերիկյան «Խորթ մայրը» (1998 թ.) ֆիլմի ռեմեյքն էր։ Նույն 2010 թվականի նրա աշխատանքներից է նաև «Ես ատում եմ սիրային պատմությունները» կինոնկարը, որտեղ նկարահանվել են Իմրան Խանը և Սոնամ Կապուրը։

2004 թվականից Կարան Ջոհարը Star World India հեռուստաընկերությունում վարում է «Սուրճ Կարանի հետ» հեռուստահաղորդումը, որտեղ հարցազրույց է անցկացնում Հնդկաստանի և Բոլիվուդի հայտնի անձանց հետ։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1998  Կյանքում ամեն ինչ պատահում է Kuch Kuch Hota Hai
2001  Եվ թախծի, և ուրախության մեջ Kabhi Khushi Kabhie Gham...
2006  Երբեք մի ասա` «Մնաս բարով» Kabhi Alvida Naa Kehna
2010  Իմ անունը Կհան է My Name Is Khan
2012  Տարվա ուսանողը Student of the Year
2013  Խոսում և ցուցադրում է Բոմբեյը Bombay Talkies
2016  Սրտային գործեր Ae Dil Hai Mushkil

Պրոդյուսեր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1998  Նմանակը Duplicate
2003  Կգա վաղը թե ոչ Kal Ho Naa Ho
2005  Վագրի աչքը Kaal
2008  Մտերիմ ընկերները Dostana
2009  Արթնացիր, Սիդ Wake Up Sid
2009  Զոհը Kurbaan
2010  Ես ատում եմ սիրային պատմությունները I Hate Luv Storys
2010  Ես սիրում եմ քեզ, մայրիկ We Are Family
2012  Բոցավառ ուղի Agneepath
2012  Ես մենակ եմ և դու էլ ես մենակ Ek Main Aur Ekk Tu
2012  Տարվա ուսանողը Student of the Year
2013  Դժվար տարիք Gippi
2013  Այս խելագար երիտասարդությունը Yeh Jawaani Hai Deewani
2013  Գեղեցկուհի, դու իմ սերն ես Gori Tere Pyaar Mein
2014  Նա ժպտում է, նա ծուղակում է Hasee Toh Phasee
2014  Երկու նահանգ 2 States
2014  Համպտի Շարմայի հարսնացուն Humpty Sharma Ki Dulhania
2014  Ոստիկանը Ungli
2015  Եղբայրները Brothers
2015  Մեծաշուքները Shaandaar
2016  Կապուր և որդիներ Kapoor & Sons
2016  Նայիր մեկ անգամ ևս Baar Baar Dekho
2016  Սրտային գործեր Ae Dil Hai Mushkil

Սցենարիստ

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1998  Կյանքում ամեն ինչ պատահում է Kuch Kuch Hota Hai
2001  Եվ թախծի, և ուրախության մեջ Kabhi Khushi Kabhie Gham...
2003  Կգա վաղը թե ոչ Kal Ho Naa Ho
2006  Երբեք մի ասա` «Մնաս բարով» Kabhi Alvida Naa Kehna
2009  Զոհը Kurbaan
2012  Տարվա ուսանողը Student of the Year
2016  Սրտային գործեր Ae Dil Hai Mushkil

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1995 Չառևանգված հարսնացուն Dilwale Dulhania Le Jayenge Ռոկի
2006 Օտարը Alag: He Is Different.... He Is Alone... երգի կատարում
2014 Նա ժպտում է, նա ծուղակում է Hasee Toh Phasee հաճախորդ
2015 Բոմբեյի թավիշ Bombay Velvet Կայզադ Խամբատա
2015 Մեծաշուքները Shaandaar հատուկ հյուր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարան Ջոհար» հոդվածին։