Jump to content

Սոնամ Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնամ Կապուր
Ծնվել էհունիսի 9, 1985(1985-06-09)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՉեմբուր, Մումբայ, Հնդկաստան
ԿրթությունՄումբայի համալսարան, Արյա Վիդյա Մանդիր, Հարավ-արևելյան Միացյալ Համաշխարհային Քոլեջ և University of East London?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասանուհի, մոդել, կինոռեժիսոր և դերասանուհի
Ժանրերդրամա, մելոդրամա, կոմեդիա
Ծնողներհայր՝ Անիլ Կապուր, մայր՝ Սունիտա Կապուր
Ամուսին(ներ)Anand Ahuja?
Պարգևներ և մրցանակներ

Սոնամ Կապուր (անգլ.՝ Sonam Kapoor, հունիսի 9, 1985(1985-06-09)[1], Չեմբուր, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին ծնվել է 9 հունիսի 1985 թ., Մումբայում[2]։ Առաջին դուստրը հանրահայտ հնդիկ դերասանի Անիլ Կապուրի և նախկին մոդել Սունիտա Կապուրի, պրոդյուսեր Սուրինդերա Կապուրի թոռնուհին, Սանջայ Կապուրի և Շրիդևայի, պրոդյուսեր Բոնի Կապուրի և Սանդիպա Մարվախի զարմուհին։ Նա ունի քույր՝ Ռեյա և եղբայրը՝ Խարշվադհար։ Իր զարմիկները՝ Արջուն Կապուրը և Ռանբիր Սինգհը նույնպես դերասաններ են։ Սոնամը սովորել է Arya Vidya Mandir դպրոցը, որից հետո ընդունվել United World College of South East Asia Սինգապուրում, որտեղ սովորել է երկու տարի։ Նա նաև ուսումնասիրել է քաղաքագիտություն և տնտեսագիտություն Արևելյան Լոնդոնի Համալսարանում]։ Սոնամը խոսում է հնդկերեն, ուրդու, մարաթի, փենջաբերեն և անգլերեն լեզուներով։

Մինչև սկսելը դերասանուհու կարիերան Սոնամն աշխատում է Սանջայ Լիլի Բխանսալի և Ռանբիր Կապուրի հետ, որպես ասիստենտ «Խավարը» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Նրա դեբյուտը եղավ Բխանսալի ֆիլմը 2007 թ. «Սիրահարները» նկարահանված «Սպիտակ գիշերներ» ֆիլմի հիման վրա, որտեղ նրա խաղընկերն էր Ռանբիր Կապուրը։ Ֆիլմը ձախողվեց Հնդկաստանում, սակայն մեծ ճանաչում ստացավ արտերկրում։ Սոնամը ներկայացվել է մի քանի հնդկական կինոմրցույթների, այդ թվում արժանացել Filmfare մրցանակին լավագույն առաջին դերի և շահել Stardust Awards ինչպես «Սուպերաստղ վաղվա օրվա» 2009 թ. դուրս է եկել նրա երկրորդ ֆիլմը «Դելի-6», որը նույնպես ձախողվեց, սակայն ընդունվեց քննադատների կողմից։ Ֆիլմը ցուցադրվեց Վենետիկյան և Դուբայյի կինոփառատոներում։ 2010 թ. նկարահանվել է Պունիտա Մալխոտրայի և Dharma Production ընկերության համատեղ ֆիլմում «Ես ատում եմ սիրային պատմությունները» Իմրան Կհանի հետ։ Ֆիլմը ունեցել է մեծ հաջողություն, ինչպես Հնդկաստանում այնպես էլ արտերկրում և եղավ առաջին կոմերցիոն ֆիլմը Սոնամի կարիերայում։ Երկրորդ իր ֆիլմը «Աիշա» նկարահանված Ջեյն Օսթերի «Էմմա» վեպի հիման վրա։ Ֆիլմը հավաքել է միջին եկամուտ, բայց Սոնամը ստացել է դրական արձագանքներ իր խաղի մասին։ Սակայն լավ խոսքերը չխանգարեցին նրան արժանանալ վատագույն կանացի կերպարը՝ Golden Kela Awards: Առաջին նրա թողարկած ֆիլմը եղավ 2011 թվականին «Շնորհակալություն»։ Ֆիլմը քննադատվեց։ Երկրորդ ֆիլմը «Տարվա եղանակ» ձախողվեց գումարով, բայց ճանաչվեց քննադատների կողմից և ցուցադրվեց Չիկագոյի կինոփառատոնում։ 2012 թվականին դուրս եկավ ընդամենը մեկ ֆիլմ «Խաղացողները», կամ «Գողություն իտալական ձևով» նկարահանումների մի մասը կատարվել են Ռուսաստանում։ Ֆիլմը ձախողվեց ցածր գնահատվելով քննադատների կողմից։ 2013 թվականին դուրս եկավ երկու ֆիլմ. «Վազիր, Միլկա, վազիր» Ֆարխանոմ Ախարոմ, համարվելով լավագույն ֆիլմը տարվա և «Խենթ սիրահարը», որը բերեց նրան առաջին մրցանակը Filmfare լավագույն դերի համար։ Ինչպես նաև Սոնամը նկարահանվել է բրիտանական Ցօլդպլաը խմբի և երգչուհի Բիյոնսեի տեսահոլովակում «Hymn for the Weekend»: Տեսահոլովակի շնորհանդեսը կայացել է հունվարի 29-ին 2016 թվականին։ Սոնամին կարելի է տեսնել տեսահոլովակի վերջում, երբ նա վազում է բլրի լանջին և նետում ծաղկի թերթիկներ օդ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Sonam Kapoor Celebrates 32nd Birthday. Anil Kapoor Has A Special Message For His 'Warrior Princess': NDTV (June 9, 2017)
  2. «Sonam Kapoor». Hindustan Times (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «Sonam Kapoor in Colplay's new song 'Hymn For the Weekend' with Beyonce». The Indian Express. 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնամ Կապուր» հոդվածին։