Ռանբիր Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռանբիր Կապուր
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1982(1982-09-25) (41 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
Մայրենի լեզուհինդի
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Bombay Scottish School? և H. R. College of Commerce and Economics?
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել, կինոպրոդյուսեր և սցենարիստ
ԱմուսինԱլիա Բհատ[1]
Ծնողներհայր՝ Ռիշի Կապուր[1], մայր՝ Նիտու Սինգհ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Filmfare Award for Best Male Debut?

Zee Cine Award for Best Male Debut?

Apsara Award for Best Male Debut?

IIFA Award for Star Debut of the Year – Male?

Stardust Award for Superstar of Tomorrow – Male?

Stardust Award for Superstar of Tomorrow – Male?

Filmfare Critics Award for Best Actor?

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

IIFA Award for Best Actor?

IIFA Award for Best Actor?

IIFA Award for Hottest Pair?

Filmfare Critics Award for Best Actor?

Apsara Award for Best Actor in a Leading Role?

Zee Cine Award for Best Actor – Male?

Apsara Award for Best Actor in a Leading Role?

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

IIFA Award for Hottest Pair?

և

Zee Cine Award – Critics' Choice Best Actor?

 Ranbir Kapoor Վիքիպահեստում

Ռանբիր Կապուր (անգլ.՝ Ranbir Kapoor, սեպտեմբերի 25, 1982(1982-09-25), Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և պրոդյուսեր։

Իր կարիերան սկսել է որպես Սանջայ Լիլի Բխանսալի ռեժիսորի օգնական՝ Խավար ֆիլմի նկարահանումների ժամանակ (2005): 2007 թվականին նա հանդես է եկել Բխանսալիի «Սիրահարվածը» ֆիլմում՝ դերասանուհի Սոնամ Կապուրի հետ։ Ռանբիրի հաջողությունը կինոյի աշխարհում բերեցին «Արթնացի՛ր, Սիդ», «Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը» (2009), «Քաղաքական գործիչներ» (2010), «Ռոք աստղ» (2011), «Բարֆի» (2012) և «Խենթ երիտասարդություն» (2013) ֆիլմերը։

2015 թվականին Ռանբիրը Forbes ամսագրի համաձայն ընդգրկվեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում՝ վաստակելով 15 միլիոն ԱՄՆ դոլար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանբիրը ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Հնդկաստանի Մումբայ քաղաքում։ Նրա հայրը՝ Ռիշի Կապուրը, ռեժիսոր է, դերասան և պրոդյուսեր, իսկ նրա մայրը՝ Նիտու Կապուրը (իրական ազգանունը Սինգհ)՝ նույնպես դերասանուհի է։ Ռանբիրը դերասան Ռաջ Կապուրի թոռն է։ Նրա հարազատ քույրը՝ Ռիդդիման (ծնվել է 1980) դիզայներ է։ Դերասանուհիներ Կարիսմա Կապուրը և Կարինա Կապուրը նրա զարմուհիներն են։

Սովորել է Bombay Scottish դպրոցում։ Ռանբիրն իր հարցազրույցներից շատերում ասել է, որ ինքը երբեք չի հետաքրքրվել ուսմամբ և միշտ էլ վերջիններից մեկն է եղել սովորողների շարքում[2][3]։ Դպրոցն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ ապրել է Նյու Յորքում, որտեղ սովորել է դերասանական վարպետություն՝ Լի Ստրասբերգի ինստիտուտում։ Ռանբիրը փորձառություն է ձեռք բերել տեսողական արվեստների դպրոցում որպես ռեժիսոր։ Վերադառնալով Հնդկաստան՝ նա հանդիպել է ռեժիսոր Սանջայ Լիլա Բխանսալիին, որին նա օգնեց «Բաջիրաո և Մաստանի» և «Խավար» ֆիլմերի նկարահանումների ժամանակ՝ հանդես գալով որպես ռեժիսորի գլխավոր օգնական։ Նկարագրելով Բխանսալիի հետ ունեցած իր փորձը, Ռանբիրն ասել է. «Ինձ ծեծել են, վիրավորել, ստիպել են հատակը մաքրել, կարգավորել լուսավորությունը և այլն առավոտյան 7-ից մինչև գիշերվա 4-ը, բայց ես ամեն օր սովորում էի»[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

3 տարի օգնական աշխատելուց հետո, Ռանբիրը իր առաջին գլխավոր դերը ստացել է Բխանսալիի «Սիրահարվածը» ֆիլմում՝ դերասանուհի Սոնամ Կապուրի հետ, ով նույնպես աշխատում էր ռեժիսորի մոտ։ Ֆիլմը հիմնված է Ֆ. Դոստոևսկու «Սպիտակ գիշերներ» աշխատության վրա։ Rediff.com-ին տված հարցազրույցում Ռանբիրը պատմեց, որ նրա կերպարը՝ Ռաջը, հարգանքի տուրք է իր պապին, դերասան Ռաջ Կապուրին։ «Սիրահարվածը» առաջին հնդկական ֆիլմն էր, որը արտադրվել է հոլիվուդյան ընկերության կողմից (Sony Pictures Entertainment) և առաջին հնդկական ֆիլմերից մեկը, որը թողարկվել է Blu-Ray-ում։ Չնայած ֆիլմին շրջապատող բոլոր հուզումներին, նա չկարողացավ հասնել հաջողության՝ Շահ Ռուկխ Խանի հետ բախման պատճառով՝ «Երբ մի կյանքը քիչ է» ֆիլմի գլխավոր դերի համար։ Սակայն Ռանբիրի տաղանդն աննկատ չմնաց։ Շատ քննադատներ առանձնացնում էին նրա դերասանական խաղը։ Նա ստացել է «Լավագույն դեբյուտ» մրցանակը Filmfare Awards-ում։

2008 թվականին թողարկվեց ռեժիսոր Սիդհարդ Անանդի «Զգուշացեք, գեղեցկուհիներ են»[en] ֆիլմը իր մասնակցությամբ, որտեղ նա նկարահանվել է Դիպիկա Պադուկոնեի, Բիպաշա Բասուի և Մինիսա Լամբայի հետ։ Ռանբիրը խաղացել է կնամոլ Ռաջ Շարմայի դերը, ով իր կյանքի տարբեր փուլերում ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել 3 կանանց հետ։ Այս ֆիլմը նույնպես խլացուցիչ հաջողություն չէր, սակայն դա ձախողում էլ չէր։ «Զգուշացեք, գեղեցկուհիներ» ֆիլմի կարգավիճակը տոմսարկղում «միջինից բարձր» է։

2009 թվականին Ռանբիրը միանգամից թողարկում է 3 ֆիլմ։ Dharma կազմակերպության ռեժիսոր {{iw|Այան Մուկհերջի|}Այան Մուկհերջիի||Ayan Mukerji} «Արթնացիր, Սիդ»[en] ֆիլմում նա խաղացել է Սիդհարթ «Սիդ» Մեհրայի դերը, որը մի հարուստ, երես առած երիտասարդ էր, որի կյանքը փոխվում է մի լրագրողի հետ հանդիպելուց հետո, որի դերը խաղում Կոնկոնա Սեն Շարման[en]: Ինքը` Ռանբիրն առաջարկել է ֆիլմի վերնագիրը այն բանից հետո, երբ Այան Մուկհերջին պատմել է անանուն ֆիլմի սցենարը։ Քննադատները վստահ չէին հաջողության մեջ, քանի որ պատմությունը երիտասարդ տղայի և չափահաս կնոջ հարաբերությունների մասին է, ինչը այն ժամանակ ընդունելի չէր հնդկական կինոյի համար։ Սակայն, այնուամենայնիվ, ֆիլմը առևտրային հաջողություն էր և շատ բարձր գնահատվեց քննադատների կողմից։

Ռանբիրի հաջորդ ֆիլմը՝ ռեժիսոր Ռաջակումար Սանթոշի «Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը» ֆարսային կատակերգությունը, որտեղ նա խաղացել է դերասանուհի Կատրինա Կաիֆի հետ՝ դարձել է 2009 թվականի ամենաբարձր կասսային բոլիվուդյան ֆիլմերից մեկը[5]։ Ռանբիրի վերջին թողարկումը 2009 թվականին Շիմիթ Ամինի «Ռոկետ Սինգհ. Տարվա վաճառող» ֆիլմն է, որը YRF-ի կողմից վատ մարքեթինգի պատճառով ձախողվեց և YRF-ը որոշեց ոչ պատշաճ կերպով գովազդել նախագիծը՝ հաշվի առնելով Ռանբիրի նախորդ երկու նախագծերի հաջողության հետևանքները։ Ինքը՝ Ռանբիրն, ավելի ուշ, իր հարցազրույցներում խոստովանեց, որ «Ռոկետ Սիգհ»-ի ձախողումը համարում է իր կարիերայի ամենամեծ հիասթափությունը[6]։ «Արթնացի՛ր, Սիդ» և «Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը» ֆիլմերի համար Ռանբիրն արժանացավ Filmfare Award մրցանակին՝ քննադատների որոշմամբ, ինչպես նաև հանրության կողմից առաջադրվեց «Լավագույն դերասան»։

Ռանբիրը «Բարֆի» ֆիլմի թրեյլերի գործարկման ժամանակ (2012)

Պրակաշ Ջահի «Քաղաքականություն» քաղաքական դրաման Ռանբիրի 2010 թվականի առաջին թողարկումն էր։ Ֆիլմում նկարահանվել են նաև Կատրինա Կաիֆը, Նանա Պատեկարը, Աջայ Դևգանը, Արջուն Ռամպալը, Մանոջ Բաջպային և Սառա Թոմփսոնը։ Ֆիլմը նկարահանվել է հնդկական «Մահաբհարաթա» էպոսի և Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի հիշատակումներով։ Ռանբիրի հերոսը Սամարն է (որի նախատիպերն են Արջունան և Մայքլ Կոռլեոնեն), որ քաղաքական գործիչների հնդկական դինաստիայի երիտասարդ ժառանգորդ է, ով իր հոր սպանությունից հետո իր ցանկության հակառակ ներգրավվում է քաղաքական դիմակայության մեջ։ Ռանբիրը Սամարի դերը անվանել է «առաջին լուրջ դերը իր կարիերայում»։ Չնայած իր բարձր բյուջեին՝ ֆիլմին հաջողվեց հասնել խլացուցիչ հաջողության և հասնել All Time Blockbuster-ի կարգավիճակին։ Այս ֆիլմի համար Ռանբիրն արժանացել է Filmfare Award մրցանակին լավագույն տղամարդու դերի համար։ Այդ տարի ավելի ուշ թողարկվեց Սիդհարդ Անանդի «Անծանոթները» ռոմանտիկ կատակերգությունը, որտեղ Պրիանկա Չոպրան դարձավ նրա գործընկերը։ Ֆիլմը պատմում է երկու երիտասարդների պատմություն, ովքեր որոշում են ինքնասպանություն գործել Նոր տարվա ժամանակ։ «Անծանոթները» չարժանացավ առևտրային հաջողության և չգնահատվեց քննադատների կողմից։

2011 թվականին լույս է տեսնում Իմթիազ Ալիի «Ռոք աստղ»[en] դրամա ֆիլմի թողարկումը, որը պատկերում է փոքր նահանգի սկսնակ երաժիշտի ճանապարհը մինչև միջազգային ճանաչման։ Այս նախագծի համար Ռանբիրը ջանասիրաբար էր պատրաստվում։ Նա մի որոշ ժամանակ ապրում էր Պրիտամ Պուրում գտնվող ընտանիքի հետ՝ դերասանական իր կերպարի մեջ մտնելու համար[7]։ Նա նաև սովորել է կիթառ նվագել Ա. Ռ. Ռահմանի (ֆիլմի կոմպոզիտորի) ստուդիայում[8]։ Ֆիլմը հսկայական հաջողություն ունեցավ և ամրապնդեց Ռանբիրի կարգավիճակը հնդկական կինոյում որպես գեր աստղ։ Նա շահել է «Լավագույն դերասան» մրցանակը քննադատների և Filmfare մրցանակը հասարակական կարծիքի կողմից, ինչպես նաև հաղթել է այն մրցանակաբաշխություններին, ինչպիսիք են Apsara-ն, IIFA-ը և Screen Awards-ը։

2012 թվականին Ռանբիրն ուներ միայն մեկ թողարկում՝ Անուրագ Բասուի «Բարֆի» «Բարֆի»[en] ֆիլմը։ Ֆիլմի դեպքերը կատարվում են 1970-ականներին, այն պատմում է խուլ և համր Մերֆիի (Բարֆի) մասին, որը նախ սիրահարվում է մի աղջկա, որն արդեն ամուսնացած է լինում մեկ այլ անձի հետ (Իլեանա Դե Քրուզ), այնուհետև աուտիզմ կնոջ վրա (Պրիանկա Չոպրա)։ Դերի մեջ մտնելու համար Ռանբիրը դիտել է Չարլի Չապլինի, Ռոբերտո Բենինյիի և Ռաջ Կապուրի աշխատանքները։ Ֆիլմը գնահատվեց քննադատների կողմից[9] և զարմանալի հաջողություն ունեցավ աշխարհում։ Ֆիլմը ուղարկվել է «Օսկար»՝ Հնդկաստանը ներկայացնելու համար, բայց չի անցել շորթ-լիսթ։ Այն նաև ուցադրվել է Մարաքեշում և Պուսանում անցկացվող փառատոներում։ Ռանբիրը քննադատների և հասարակության կողմից ստացել է «Լավագույն դերասան» մրցանակը Filmfare Awards-ի, IIFA-ի և Apsara Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ։

Ռանբիրի հաջորդ ֆիլմը՝ 2013 թվականին թողարկված Dharma կազմակերպության ռեժիսոր Այան Մուկհերջիի «Խենթ երիտասարդություն» «Խենթ երիտասարդություն»[en] ռոմանտիկ կատակերգությունը, դարձավ հնդկական կինոյի պատմության ամենաբարձր կասսային ֆիլմերից մեկը[10][11]։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ադիտյա Ռոյ Կապուրը, Կալկի Կյոկլենը և Դիպիկա Պադուկոնեն։ Ռանբրիը և Դիպիկան միասին նկարահանվեցին 5 տարի անց իրենց բաժանումից հետո, ինչը լավ գովազդ էր ֆիլմի համար։ Նույն 2013 թվականին թողարկվեց ռեժիսոր Աբինավ Քաշյապի «Անինքնասերը» ֆիլմը, որում նա խաղաց իր ծնողների և դեբյուտանտ Պալավի Շարդայի հետ, որը ձախողվեց կինովաճառքում[12]։ Այս ֆիլմը նույնպես չգնահատվեց քննադատների կողմից։

Մեկ տարվա դադարից հետո 2015 թվականին լույս տեսավ «Ռոյ» ֆիլմը, որը, սակայն, չկարողացավ հաջողության հասնել ոչ կասսայում, ոչ էլ քննադատների մոտ։ Այնուհետև լույս տեսավ երկար սպասված դրաման` ռեժիսոր Անուրագ Քաշյապի «Ռմբային թավիշ», հիմնվելով Գայանա Պրակաշի նույնանուն պատմական վեպի պատմության վրա, որում Ռանբիրը խաղում էր փողոցային մարտիկ Ջոնի Բալրաջի դերը, ով երազում է դառնալ «մեծ մարդ»։ Ֆիլմը ունենալով հսկայական 120 կրորի բյուջե (մոտավորապես 19 միլիոն դոլար), ձաղողվեց կինովաճառքում՝ չկարողանալով վերականգնել ծախսված միջոցների նույնիսկ կեսը[13]։ Նույն թվականին կայացավ Իմտիազ Ալիի և Դիպիկա Պադուկոնեի «Ներկայացումը» «Ներկայացումը»[en] ֆիլմի պրեմիերան։ Կապուրի հերոսը՝ Վեդ Սահնին, ցանկանում էր կարիերա ստեղծել արվեստում, սակայն հոր պնդմամբ համաձայնվեց ինժեների միապաղաղ կյանքի հետ։ Ֆիլմը ստացավ խառը ակնարկներ ինչպես քննադատներից, այնպես էլ ունկնդիրներից, բայց Ռանբիրի դերասանությունը արժանացավ գովասանքի։ Հաջորդ տարի լույս տեսավ Կարան Ջոհարի «Սրտային գործեր» «Սրտային գրծեր»[en] ֆիլմը` Անուշկա Շարմայի և Այշվարիա Ռայ-Բաչչանի հետ, ինչը առևտրային հաջողություն էր և պարզվեց, որ տարվա ամենաբարձր կասսային ֆիլմերից մեկն է։ 2017 թվականին թողարկված մի քանի ձգձգումներից հետո «Դետեկտիվ Ջագգան» Կատրինա Կաիֆի հետ, որտեղ Ռանբիրը հանդես էր գալիս ոչ միայն որպես դերասան, այլ նաև որպես պրոդյուսեր, ձախողվեց կինովաճառքում, չնայած քննադատների դրական գնահատականներին։

2018 թվականին նրա մասնակցությամբ լույս է տեսել Սանջայ Դատի մասին ռեժիսոր Ռաջկումար Հիրանիի «Սանջու» «Սանջու»[en] ինքնակենսագրական ֆիլմը։ Կարճ ժամանակում ֆիլմը ստացավ սուպերհիթի կարգավիճակ[14], և տարեվերջին դերասանին բերեց երրորդ Filmfare Award մրցանակը[15]։

Այժմ Ռանբիրը Ալիյա Բհաթի հետ միասին, նկարահանվում է Այանա Մուկհերջիի Brahmastra ֆիլմում, որը պատմում է սուպեր ունակություններ ունեցող մարդու մասին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանբիրը խոստովանեց, որ ինքը չի հավատում «սիրո վարդագույն պատրանքին», քանի որ ծնողների դժվար ամուսնությունը նրան ցույց տվեց, թե ինչպիսի հարաբերություններ կարող են լինել տղամարդու և կնոջ միջև[16]։

«Սիրահարվածը» ֆիլմի նկարահանումներից առաջ և ընթացքում Ռանբիրը հարաբերություններ է ունեցել դերասանուհի Սոնամ Կապուրի հետ։ 2008 թվականին նա սկսեց հանդիպել «Զգուշացեք, գեղեցկուհիներ են» ֆիլմի զուգընկերոջ՝ Դիպիկա Պադուկոնեի հետ։ Հարաբերությունները հնդկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին, և Ռանբիրը և Դիպիկան անգամ բացառիկ հարցազրույց էին տալիս People ամսագրին` իրենց սիրավեպի մասին։ 2009 թվականի հոկտեմբերին զույգը բաժանվեց։ Ռանբիրը պնդում էր, որ բաժանումը փոխադարձ է եղել։ Երկար ժամանակ հնդկական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ բաժանման պատճառը Ռանբիրի դավաճանությունն է։ Դիպիկայի հետ հարաբերությունների հետ կապված սկանդալից և կեղծիքներից հետո, Ռանբիրը որոշեց այլևս չքննարկել լրատվամիջոցների հետ իր անձնական կյանքը։ Այսօր, չնայած անցյալին, դերասանները լավ հարաբերություններ ունեն և շարունակում են աշխատել միմյանց հետ։

2010 թվականից նա հանդիպում է դերասանուհի Կատրինա Կաիֆի հետ, ում հետ նա ծանոթացել է «Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դերասանները սկզբում հերքեցին իրենց հարաբերությունները՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ նրանք պարզապես ընկերներ են։ 2013 թվականին Stardust ամսագիրը հրապարակեց պապարացիների լուսանկարներ, որտեղ պատկերված են Ռանբիրը և Կաիֆը Իվիսայի լողափում հանգստանալիս։ Չնայած, որ Ռանբիրը երբեք պաշտոնապես չի հաստատել այդ հարաբերությունները, նա Կատրինային անվանում է «յուրահատուկ մարդ իր կյանքում», սակայն 2015 թվականին նա խոստովանեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ լուրջ հարաբերությունների մեջ է։ 2015 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի հունվարը Ռանբիրն ու Կատրինան միասին էին ապրում Մումբայիի Քարթեր ռոուդի Silversands բնակարանում։ Հունվարին լրատվամիջոցները հայտարարեցին զույգի բաժանման մասին[17]։

Սոնամ Կապուրի հարսանիքի ժամանակ Ռանբիրին նկատել են Ալիա Բհաթի հետ[18][19]։

Ռանբիրը սիրում է ֆուտբոլ և հանդիսանում է «Բարսելոնա»-յի մեծ երկրպագու։ 2015 թվականից ունի իր սեփական ֆուտբոլային ակումբը` Mumbai City FC, որը խաղում է Հնդկական ֆուտբոլի լիգայում[20][21]։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2007 Սիրահարվածը Saawariya Ռանբիր Ռաջ
2008 «Զգուշացեք, գեղեցկուհիներ են» Bachna Ae Haseeno Ռաձ Շարմա
2009 Հաջողության շանս Luck By Chance կամեո
2009 Արթնացի՛ր, Սիդ Wake Up Sid! Սիդհարթ «Սիդ» Մեհրա
2009 Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը Ajab Prem Ki Ghazab Kahani Պրեմ Շանկար Շարմա
2009 Ռոկետ Սինգհ. Տարվա վաճառող Rocket Singh: Salesman of the Year Հարպրիթ Սինգհ Բեդի
2010 Քաղաքական գործիչներ Raajneeti Սամար Պրատապ
2010 Անծանոթները Anjaana Anjaani Ակաշ
2011 Ոչնչից չվախեցող մարդիկ Chillar Party կամեո «Tai Tai Phish» երգում
2011 Ռոք աստղ Rockstar Ջանարդան «Ջորդան» Ջակհար (Ջեյ Ջեյ)
2012 Բարֆի Barfi! Մերֆի «Բարֆի» Ջոնսոն
2012 Խոսում և ցույց է տալիս Բոմբեյը Bombay Talkies կամեո «Apna Bombay Talkies» երգում
2013 Խենթ երիտասարդություն Yeh Jawaani Hai Deewani Կաբիր «Բաննի» Թհապար
2013 Անինքնասերը Besharam Բաբլի
2014 Պի-Քեյ PK այլմոլորակային (կամեո)
2015 Տրիլոգիա Roy Ռոյ
2015 Ռմբային թավիշ Bombay Velvet Ջոնի Բալրաջ
2015 Ներկայացումը Tamasha Վեդ Սահնի
2016 Սրատային գործեր Ae Dil Hai Mushkil Այան Սանգեր
2017 Դետեկտիվ Ջագգան Jagga Jasoos Ջագգա
2018 Ցանկությունների ցուցակ Bucket List կամեո
2018 Սանջու Sanju Սանջայ Դատ
2019 Brahmastra

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.news18.com/topics/ranbir-kapoor/
  2. Gupta, Priya (2012 թ․ հոկտեմբերի 1). «I have quit smoking as it also lowers your mojo: Ranbir Kapoor». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Nagpaul D'Souza, Dipti (2009 թ․ հոկտեմբերի 2). «I would always get punished by my teachers: Ranbir Kapoor». The Indian Express.
  4. Bamzai, Kaveree (2010 թ․ հունիսի 11). «Ranbir Kapoor: The Natural». India Today. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Box Office 2009». Box Office India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Patel, Devansh (2010 թ․ սեպտեմբերի 18). «"I don't mind working with Shimit or Siddharth again" - Ranbir Kapoor: Part 2». Bollywood Hungama.
  7. Dedhia, Sonil (2011 թ․ հոկտեմբերի 19). «Ranbir: I want to be India's biggest star». Rediff.com.
  8. Harshikka Udasi (2011 թ․ հոկտեմբերի 21). «Rock and role». The Hindu.
  9. «Critics Verdict: Ranbir Kapoor's Barfi! is a must watch». Hindustan Times. 2012 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. «Yeh Jawaani Hai Deewani is Ranbir Kapoor, Deepika Padukone's biggest hit». The Indian Express. 2013 թ․ հուլիսի 1.
  11. «Worldwide Top Ten 2013». Box Office India. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին.
  12. «Ranbir Kapoor's 'Besharam' flops at box office, collects only Rs 47.31 cr in 5 days». The Financial Express. 2013 թ․ հոկտեմբերի 8.
  13. Malvania, Urvi (2015 թ․ մայիսի 16). «Rough start to Bombay Velvet at the box office». Business Standard.
  14. «Shooting for Sanjay Dutt biopic featuring Ranbir Kapoor begins, tweets Rajkummar Hirani». The Indian Express. 2017 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 15-ին.
  15. «Winners of the 64th Vimal Filmfare Awards 2019». Filmfare (անգլերեն). 2019 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին.
  16. Pradhan, Kunal (2011 թ․ հոկտեմբերի 23). «Sadda haq». Mumbai Mirror. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  17. «Ranbir-Katrina break-up, confirmed: Katrina Kaif is moving on this way post split with Ranbir : Gossip, News». India Today. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. Ranbir Kapoor is reserved about his relationship with Alia Bhatt
  19. Are Alia Bhatt and Ranbir Kapoor planning to tie the knot in 2020?
  20. Basu, Saumyajit (2014 թ․ ապրիլի 14). «Stars embrace soccer through Indian Super League». The Times of India. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
  21. «Ranbir Kapoor's Mumbai City Football Club to play all home games at D Y Patil Stadium». Daily News and Analysis. 2014 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]