Իմրան Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրան Խան
Mike Pompeo with Imran Khan in Islamabad - 2018 (29559549217) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Pakistan Tehreek-e-Insaf?
Կրթություն՝ Keble College?, Aitchison College?, Royal Grammar School Worcester? և Օքսֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, կրիկետ խաղացող, ինքնակենսագիր, ներդրող և international forum participant
Ազգություն փուշտու
Դավանանք իսլամ[1]
Ծննդյան օր հոկտեմբերի 5, 1952(1952-10-05)[2] (70 տարեկան)
Ծննդավայր Լահոր, Պակիստանի դոմինիոն
Քաղաքացիություն Flag of Pakistan.svg Պակիստան
Հայր Ikramullah Khan Niazi?[3]
Մայր Shaukat Khanum?
Ամուսին Reham Khan?
Զավակներ Sulaiman Isa Khan?[3] և Kasim Khan?[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Իմրան Խան (հոկտեմբերի 5, 1952(1952-10-05)[2], Լահոր, Պակիստանի դոմինիոն), պակիստանցի քաղաքական գործիչ և նախկին կրիկետ խաղացող։ Պակիստանական Թեհրեք-էլ-Ինսաֆի կուսակցության նախագահ[4]։ Իմրանը 2018 թվականի ընտրություններում հաղթել է և դարձել է վարչապետ[5]։ 2002 թվականից մինչև 2007 թվականը և 2013 թվականից մինչև 2018 թվականը եղել է Պակիստանի Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչև քաղաքականությամբ զբաղվելը, Խանը մարզիկ և բարերար էր։ Նա մոտ քսան տարի զբաղվել է կրիկետով, իսկ հետագայում զբաղվել է բարեգործական ծրագրերով, ինչպիսիք են Շաուկատ Խանումի քաղցկեղի հիվանդանոցի հետազոտական կենտրոնը և Նամալի քոլեջը[6][7]։

Ընտանիք և վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 5-ին Լահոր քաղաքում[8]։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 25-ին[9][10][11][12]։ Նա Իկմուլուլլան Խան Նիազիի, քաղաքացիական ինժեների և նրա կինը, Շաուկատ Խանումի միակ որդին էր[13]։ Երկար ժամանակ ապրել է Մյանվալիում, հյուսիս-արեւմտյան Փենջաբում, նրա հայրական ընտանիքը պատկանում է Պաշթուն էթնիկ խմբին և Նիացի ցեղին[14][15]։

Պաշտոնից ազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մարտի 8-ին ընդդիմադիր կուսակցությունները Իմրան Խանին անվստահության քվե են ներկայացրել Ազգային ժողովի քարտուղարություն[16][17]։

2022 թվականի ապրիլի 1-ին վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ Ազգային ժողովում իրեն անվստահություն հայտնելու համատեքստում «իշխանությունը» ընտրելու երեք տարբերակ կա՝ «հրաժարական, անվստահություն (քվեարկություն) կամ ընտրություններ[18]։ Ապրիլի 3-ին ժողովրդին ուղղված ուղերձում Իմրան Խանը հայտարարել է, որ խորհուրդ է տվել Պակիստանի նախագահին ցրել Պակիստանի Ազգային ժողովը։ Ազգային ժողովի լուծարումից հետո կառավարությունը շրջաբերական է տարածել, որում ասվել է, որ Իմրան Խանը դադարել է Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնել[19]։ Միջադեպն ավարտվել է սահմանադրական ճգնաժամով, քանի որ, համաձայն Պակիստանի Սահմանադրության 224(Ա) հոդվածի, գործող վարչապետը շարունակում է ժամանակավոր պաշտոնավարել որպես վարչապետ՝ մինչև ժամանակավոր վարչապետի նշանակումը[20]։

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել անվստահության քվե, և Իմրան Խանը հեռացվել է պաշտոնից[21][22]՝ դառնալով Պակիստանի առաջին վարչապետը, որը պաշտոնանկ է արվել անվստահության քվեի հիման վրա[23][24]։

Իմրան Խանը 2022 թվականի հոկտեմբերին Իսլամաբադում բողոքի «երկար երթ» է կազմակերպել՝ պահանջելով ցրել խորհրդարանը և վաղաժամկետ ընտրություններ նշանակել 2023 թվականի մայիսին նախատեսվածից շուտ։ 2022 թվականի նոյեմբերի 3-ին Վազիրաբադում ցուցարարների վրա կրակոցներ են արձակվել, և Իմրան Խանը վիրավորվել է ոտքից[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ndtv.com/india-news/imran-khan-on-religion-his-divorce-and-his-memoirs-565286
  2. 2,0 2,1 https://www.dawn.com/news/1136414/happybirthdayik-pti-chairman-imran-khan-turns-62
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. «The Pathan Suits: Can Imran Khan Lay A New Path For Pakistan’s Fractured Polity?» 
  5. «Imran Khan: Pakistan's Trump?» 
  6. Thomas Fletcher (ապրիլի 6, 2012)։ «Imran Khan»։ in John Nauright, Charles Parrish։ Sports Around the World: History, Culture, and Practice։ ABC-CLIO։ էջ 231։ ISBN 978-1598843002։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 12, 2017-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2013 
  7. Kamila Hyat (2012)։ «Khan»։ in Ayesha Jalal։ The Oxford Companion to Pakistani History (en-PK)։ Karachi: Ameena Saiyid, Oxford University Press։ էջ 282։ ISBN 9780195475784 
  8. «Newsmaker: Imran Khan»։ The National։ 12 November 2015։ Արխիվացված է օրիգինալից 22 October 2016-ին։ Վերցված է 22 October 2016 
  9. «Newsmaker: Imran Khan»։ The National։ նոյեմբերի 12, 2015։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 22, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2016 
  10. «What song was #1 the day you were born? – The Express Tribune»։ The Express Tribune։ փետրվարի 28, 2015։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 22, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2016 
  11. «Twitter alert: Happy Birthday Imran Khan – The Express Tribune»։ The Express Tribune։ նոյեմբերի 25, 2012։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 23, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2016 
  12. «Imran Khan»։ DAWN.COM (Dawn)։ հունվարի 13, 2012։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 23, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2016 
  13. Khan Imran (1993)։ Warrior Race։ London: Butler & Tanner Ltd։ ISBN 0-7011-3890-4 
  14. Adams Tim (2 July 2006)։ «The path of Khan»։ Guardian (UK)։ Արխիվացված է օրիգինալից 30 August 2013-ին։ Վերցված է 5 November 2007 
  15. Encyclopaedia Asiatica, Comprising Indian Subcontinent, Eastern and Southern Asia: H. Jangtang By Edward Balfour Published by Cosmo Publications, 1976 Item notes: v. 4 Original from the University of Michigan Page 188
  16. «Opposition submits no-confidence motion against PM Imran Khan»։ www.geo.tv (անգլերեն)։ Վերցված է 9 March 2022 
  17. Shahzad Asif (2022-03-08)։ «Pakistani opposition moves no-confidence motion to seek PM Khan's ouster»։ Reuters (անգլերեն)։ Վերցված է 2022-04-04 
  18. «PM Imran says 'establishment' gave him three options: resignation, no-confidence vote or elections»։ Dawn (անգլերեն)։ 1 April 2022։ Վերցված է 1 April 2022 
  19. «Imran Khan advised President Alvi to dissolve assemblies» (անգլերեն)։ 3 April 2022 
  20. «The Constitution of the Islamic Republic of Pakistan» (անգլերեն) 
  21. «Имрана Хана сняли с поста премьер-министра Пакистана»։ РИА Новости։ 2022-04-10 
  22. «Отстранен от власти премьер-министр Пакистана Имран Хан. Он был с визитом в Москве, когда началось вторжение в Украину»։ BBC։ 2022-04-09 
  23. «Imran Khan becomes first PM to be ousted via no-trust vote»։ The Express Tribune (անգլերեն)։ 2022-04-09։ Վերցված է 2022-04-09 
  24. Chaudhry Fahad (2022-04-09)։ «Imran Khan loses no-trust vote, prime ministerial term comes to unceremonious end»։ DAWN.COM (անգլերեն)։ Վերցված է 2022-04-09 
  25. Հանրահավաքի ժամանակ կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա