Անվստահության քվե
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Անվստահության քվե (անգլ.՝ Vote of no confidence), խորհրդարանում (երկպալատ խորհրդարաններում, ստորին պալատում) հավանության չարժանացած կառավարության կամ առանձին նախարարի քաղաքական գիծը, ծրագիրը կամ օրինագիծը (օրենքի նախագիծը)։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվստահության քվե հարուցող հարց կարող են առաջադրել կառավարությունը, խորհրդարանական խմբակցությունը կամ պատգամավորների խումբը։ Կառավարությանը արտահայտված անվստահությանը սովորաբար հանգեցնում է կամ կառավարության հրաժարականին կամ նոր կառավարության ձևավորմանր, կամ խորհրդարանի արձակմանը և խորհրդարանական նոր ընտրությունների նշանակմանը։
Անվտանգության քվեն ՀՀ Սահմանադրությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ Սահմանադրությամբ Անվտանգության քվե նախատեսվում է հետևւյալ դեպքերում, երբ ա) ընտրվում է նոր խորհրդարան. բ) ձեւավորամ է նոր կառավարության. գ) կաոավարությունը ներկայացնում է օրենքի նախագիծ։
Առաջին երկու դեպքում կառավարությանը խորհրդարանում ներկայացնում է իր գործունեության ծրագիրը Ազգային ժողովում դնելով իր վստահության հարցը (հ. 74)։ Երրորդ դեպքում կառավարությունը կարող է նույն նստաշրջանի ընթացքում իր վստահության հարցը դնել երկու անգամից ոչ ավելի (հ. 75)։ Կառավարության անվստահության հարցը կարող է դրվել նաև պետական բյուջեի հաստատման առնչությամբ (հ. 90), ինչպես նաեւ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել կառավարությանն առհասարակ (հ. 84)։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 440)։ ![]() |
|