Պուշթուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուշթուն աշակերտուհի

Պուշթուններ կամ փուշթուներ (պարս.՝ افغان), իրանական էթնիկ խմբի ինքնանվանում։ Բնակվում են գլխավորապես Աֆղանստանի հարավում։ Պուշթունները պահպանում են դարի (ֆարսի) լեզուն, իսկ 1936 թվականից դարիին զուգահեռ պետական լեզու է նաև փուշթուն։ Հիմնականում սուննի, մասամբ էլ շիա մուսուլմաններ են։

Աֆղան պուշթունների ձևավորմանը մասնակցել են հնդիկ, տաջիկ, հավանաբար՝ նաև թյուրքական, տարրերը։ Առաջին անգամ հիշատակվում են 6-րդ դարում։ Աֆղանական ազգությունը վերջնականապես ձևավորվել է 1617-րդ դարերում՝ ավատատիրական հարաբերությունների առաջացմանը զուգընթաց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 170