Եվ տխրություն, և ուրախություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվ տխրություն, և ուրախություն հինդի՝ कभी खुशी कभी ग़म | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | երաժշտական ֆիլմ[3][4], ռոմանտիկ ֆիլմ, կինոկատակերգություն և դրամա |
Թվական | 2001 և ապրիլի 10, 2003[5] |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Կարան Ջոհար[3][4][6][…] |
Պրոդյուսեր | Յաշ Ջոհար[6] |
Սցենարի հեղինակ | Կարան Ջոհար |
Դերակատարներ | Ամիթաբհ Բաչան[7][8][9], Ջայա Բհադուրի, Շախրուխ Խան[4][7][8][…], Կաջոլ[7][9], Հրիթիկ Ռոշան[7][8][9], Կարինա Կապուր[7][9], Ֆարիդա Ջալալ[7], Ռանի Մուքհերջի[7], Սուշմա Սեթհ[7], Ջոնի Լևեր[7], Հիմանի Շիվպուրի[7], Ջուգալ Հանսրաջ[7] և Ալոկ Նաթխ[7] |
Պատմվածքի վայր | Լոնդոն և Հնդկաստան |
Կինոընկերություն | Dharma Productions |
Տևողություն | 210 րոպե |
«Եվ տխրություն, և ուրախություն» (հինդի՝ कभी ख़ुशी कभी ग़म, Kabhi Khushi Kabhie Gham…), հնդկական ֆիլմ, որը վարձույթի է հանվել 2001 թվականի դեկտեմբերի 14-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Յաշվարդխան Ռաիչանդը (Ամիթաբհ Բաչչան) և իր կինը Նանդինի Ռայչանդը (Ջայա Բհադուրի) չունեն երեխաներ։ Ուստի Յաշը բերում է տուն խոքրիկ Ռախուլին (Շահրուխ Խան), բայց 9 տարի անց, Նանդինին ծնում է որդի՝ Ռոհան (Հրիթիկ Ռոշան)։ Յաշը հարուստ և հայտնի գործարար է Հնդկաստանում։ Նա հավատում է ավանդույթների պահպանմանը և դեմ է սիրով ամուսնություններին։ Երբ Ռախուլը վերադառնում է տուն Լոնդոնում ուսում ստանալուց հետո, նա հանդիպում է Անջալիին (Կաջոլ) և սիրահարվում նրան։ Այդ ընթացքում Ռոհանը ծանոթանում է Պուջայի հետ (Կարինա Կապուր), ով հանդիսանում է Անջալիի փոքր քույրը։
Յաշը որոշում է կազմակերպել հարսանիք Ռախուլի և դստերը իր ընկերոջ Նեյնայի (Ռանի Մուքհերջի)։ Բայց Ռախուլը պատմում է հորը, որ ինքը ցանկանում է ամուսնանալ Անջալիի հետ։ Դա զայրացնում է Յաշին, ով ասում է Ռախուլին, որ հասարակական կարգավիճակն Անջալիի չի համապատասխանում նման բարձրաստիճան ընտանիքի հետ ինչպիսին իրենցն է։ Ռախուլը ներողություն է խնդրում հորից և խոստանում է անել այնպես ինչպես ցանկանում է հայրը։ Նա գնում է ասելու Անջալիին, որ չի կարող ամուսնանալ իր հետ, բայց պարզում է, որ մահացել է նրա հայրը։ Տեսնելով, որ Անջալին և Պուջան չունեն ընտանիք և մեկը ում հետ կարող են ապրել, նա ամուսնանում է Անջալիի հետ հենց այնտեղ։ Երբ նա բերում է նրան իր տուն, հոր կատաղությունը սահմաններ չի ճանաչում, և նա ուրանում է Ռախուլին, ասելով, որ նա իր արյունը չէ։ Ռախուլը ցնցված է։ Նա որոշում է հեռանալ տանից։ Նանդինին խնդրում է Ռախուլի և Ռոհանի դայակին (Ֆարիդ Ջալալ), որպեսզի նա ուղեկցի որդուն, ուր էլ, որ նա գնա, որպեսզի նա միշտ ունենա մայրական սեր և հոգատարություն։ Մեկնելուց առաջ նա խնդրում է Ռոհանին երբեք ոչ ոքի չհարցնել թե ինչու է նա հեռացել։ Տարիներ անց Ռոհանը հանկարծ իմանում է ընտանեկան գաղտնիքը և մեկնում է եղբորը վերադարձնելու և վերականգնելու ընտանիքը...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամիթաբհ Բաչչան - Յաշվարդխան Ռաիչանդ
- Ջայա Բաչչան - Նանդինի Ռայչանդ
- Շախրուխ Խան - Ռախուլ Ռայչանդ
- Կաջոլ - Անջալի Շարմա Ռայչանդ
- Հրիթիկ Ռոշան - Ռոշան Ռայչանդ
- Կարինա Կապուր - Պուջա
- Ռանի Մուքհերջի - Նեյնա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 — Zee Cine Awards
- 2002 — Valenciennes International Festival of Action and Adventure Films
- 2002 — Screen Weekly Awards
- 2002 — Filmfare Awards
- 2002 — Awards of the International Indian Film Ac
Ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եվ տխրություն, և ուրախություն» եղավ ամենադրամարկղային հնդկական ֆիլմը արտերկրում մինչև 2006 թվականը, երբ նրա ռեկորդը գերազանցեց «Երբեք մի ասա ՝ մնաս բարով», և ամենադրամարկղային ֆիլմը Հնդկաստանի մինչև 2002 թվականը «Դեևդաս»։
- Երկու շաբաթ հետո թողարկումից հետո երրորդ տեղը բրիտանական հիթ-շքերթում, և պահպանել իր տեղը ավելի քան երեք շաբաթ։
- Առաջին հնդկական ֆիլմը, որը ցուցադրվում էր Գերմանիայի կինոթատրոններում (գերմաներեն ենթագրերով)։
- Երիտասարդ Ռախուլի դերը ֆիլմի սկզբում խաղում է Շախրուխ Խանի որդին
- Նախապես էպիզեդիկ դերերում նկարահանվել է Աբհիշեկ Բաչչանը, սակայն, հետագայում կադրերը կտրել են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ BFI Film & TV Database
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0248126/
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/czasem-slonce-czasem-deszcz
- ↑ http://www.kinokalender.com/film4100_sometimes-happy-sometimes-sad.html
- ↑ 6,0 6,1 http://www.commeaucinema.com/notes-de-prod/la-famille-indienne,28535-note-2982
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 http://www.imdb.com/title/tt0248126/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=42928.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.bbfc.co.uk/releases/kabhi-khushi-kabhie-gham-2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «И в печали, и в радости»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- И в печали, и в радости on-line Արխիվացված 2010-02-02 Wayback Machine
- Песни из фильма
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2001 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական երաժշտական ֆիլմեր
- Բրիտանական ընտանեկան ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Հինդի լեզվով ֆիլմեր
- Հնդկական մելոդրամա ֆիլմեր
- Հնդկական ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր մայր-որդի հարաբերությունների մասին
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին
- Ուելսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- 2000-ականների հինդի ֆիլմեր