Jump to content

Շահրուխ Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահրուխ Խան
անգլ.՝ Shahrukh Khan
Ծնվել էնոյեմբերի 2, 1965(1965-11-02)[1][2][3] (60 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
ԿրթությունԴրամատիկական ազգային դպրոց, Ջամիա Միլլիա Իսլամիա և Դելիի համալսարան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ[4]
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, պարող, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Taj Mohammed Khan?[5], մայր՝ Lateef Fatima?[5]
Ամուսին(ներ)Գաուրի Խան
Երեխա(ներ)Արյան Խան, Սուհանա Խան և Աբրամ Խան
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6][7] Արվեստի և գրականության շքանշանի սպա[8][9] Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ

Դադասահեբ Ֆալկեի մրցանակ

Crystal Award?

[10]

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

[11]

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award տղամարդու լավագույն դերակատարման համար

Filmfare Award for Best Male Debut?

Filmfare Award for Best Performance in a Negative Role?

Filmfare Critics Award for Best Actor?

Filmfare Critics Award for Best Actor?

և

Թայմ 100

[12]

Շահրուխ Խան (հինդի՝ शाहरुख़ ख़ान, ուրդու՝ شاہ رخ خان, [ʃaːɦ.ɾʊx.xaːn], անգլ.՝ Shahrukh Khan, ինչպես նաև Շահ Ռուկխ Խան, նոյեմբերի 2, 1965(1965-11-02)[1][2][3], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, երգիչ և հաղորդավար։ Հայտնի է որպես «Բոլիվուդի արքա», «Filmfare Awards» մրցանակաբաշխությունում տղամարդու լավագույն դերի ամենաշատ թվաքանակի ռեկորդակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահրուխ Խանը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 2–ին Նյու-Դելիում՝ փուշթուների ընտանիքում։ Հավատքով մուսուլման է։ Նա ունի մեծ քույր, ում անունը Շահնազ է։ Նրա հայրը Հնդկաստանում հայտնի փաստաբան է (հանուն ազատության կռվող), Փեշավարից տեղափոխվել է Նյու-Դելի մինչև Հնդկաստանի բաժանումը։ Մոր՝ Ֆաթիմայի ընտանիքը Ռավիլինդիից էր՝ այժմյան Պակիստանից։

Շահրուխ Խանը դպրոցն ավարտել է Նյու-Դելիում, որից հետո, 1988 թվականին ավարտել է Դելիի համալսարանը տնտեսագետի մասնագիտությամբ։ Դրանից հետո սովորել է մագիստրատուրայում «մասսայական հաղորդակցություններ» ուղղությամբ, սակայն նախընտրեց դերասանի կարիերան։

Շախրուխ խան

1991 թվականին՝ ծնողների մահից հետո տեղափոխվել է Բոմբեյ։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Շահրուխն ամուսնացել է Գաուրի Չիբբերի հետ, ով հինդուիզմ դավանող ընտանիքից է։ Հենց Խանի խոսքերով, չնայած նրան, որ նա շարունակում է մնալ մուսուլման, Խանը գնահատում է իր կնոջ կրոնը։ 1997 թվականի նոյեմբերի 25–ին նրանց ամուսնությունից ծնվեց նրանց որդին՝ Արյան, իսկ 2000 թվականի մայիսի 23–ին՝ նրանց դուստր Սոհանան։ Նրանք երկուսն էլ հետևում են իրենց ծնողների հավատքներին։ 2013 թվականի մայիսի 27-ին Շահրուխն ու Գաուրին ունեցան իրենց երրորդ երեխան, որը ծնվել էր սուրագաթ մորից։ Տղային կոչեցին Աբրամ։

Հեռուստատեսությունում որպես դերասան աշխատել է 1988 թվականին։ Խաղացել է մի քանի հեռուստասերիալներում։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել Բոմբեյ տեղափոխվելուց հետո։ Առաջին դերը խաղացել է 1992 թվականին «Խենթ սեր» ֆիլմում։ Այդ դերի համար ստացել է Filmfare Awards ամենալավ դեբյուտը։ 1993 թվականին բացասական դերեր է խաղացել միաժամանակ երկու ֆիլմերում՝ «Կյանք վտանգի տակ» և «Խաղ մահի հետ»։ «Խաղ մահի հետ»–ում կատարած դերի համար ստացել է իր առաջին Filmfare Awards տղամարդու ամենալավ դերի համար։ Այս ֆիլմում նա կատարում է վրեժի ծարավից իր ընկերուհուն սպանող տղամարդու դեր։ Երկրորդ Filmfare մրցանակն ստացել է 1995 թվականին «Չառևանգված հարսնացուն» ֆիլմում կատարած դերի համար։ Այդ ֆիլմը կինոթատրոներում հավաքել էր 12 միլլիարդ ռուփի՝ հնդկական ֆիլմի պատմության մեջ դառնալով լավագույններից մեկը։ Արդյունքում վեց անգամ դարձել է լավագույն դերասան։ 2010 թվականին խաղացել է Կառանա Ջոհարայի «Իմ անունը Կխան է» ֆիլմում։ 2014 թվականին եղել է Filmfare նոմինացված 23 անգամ։

ՏարիՀայերեն անվանում
1988Նորընտրյալը
1991Ապուշը
1992Խենթ սեր
1992Կախարդական ուժեր
1992Կաբարե պարուհին
1992Ջենթլմենի երազանքները
1993Տիկին Մայա
1993Առաջին հիացմունք
1993Խաղ մահի հետ
1993Կյանք վտանգի տակ
1992Սիրահարված թագավորը
1992Սիրո եղանակ
1993Քմահաճույք
1994Անձնուրաց սեր
1995Չառևանգված հարսնացուն
1995Կառան և Արդջուն
1995Աստված գիտի
1995Խենթ սիրահարվածների ժամանակն է
1995Սիրելիս, սա Հնդկաստանն է
1995Երեք եղբայրներ
1996Կրքոտ սեր
1996Անգլյական ընտանիքի հնդկացի թագաժառանգ
1996Վրիժառուն
1997Սեր առանց խոսքերի
1997Ինչպես Բասուի քիթը տրորեցին
1997Խենթ սիրտը
1997Դավաճանված հույսեր
1998Կրկնօրինակը
1998Հանկարծակիություն
1998Սեր առաջին հայացքից
1998Կյանքում ամեն ինչ պատահում է
1999Բաթշախ
2000Անհանգիստ սիրտը
2000Ժամանակի շունչը
2000Յուրաքանչյուր սիրող սիրտ
2000Սիրահարվածները
2000Կնոջ գաղտնիքը
2000Սիրո գրգիռ
2001Խոսնակ
2001Կայսրը
2001Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահին
2002Դևդաս
2002Միակը
2002Սաբրինան Բոլիվուդում
2002Վերադարձնել որդուն
2002Սիրո անատոմիա
2003Ավելին, քան կյանք
2003Սիրո հետքերով
2003Կգա վախը
2004Դավաճանության գինը
2004Ներքին, արտաքին աշխարհ
2004Ես քո կողքին եմ
2004Վիր և Զառա
2004Վերադարձ հայրենիք
2005Վագրի աչք
2005Հանդիպում օդանավակայանում
2005Սիրելու արվեստ
2005Սիրո հանելուկը
2006Օտարը
2006Երբեք մի ասա «Հաջողություն»
2006Դոն՝ մաֆիայի առաջնորդը
2006Ես տեսնում եմ քեզ
2007Առաջ Հնդկաստան
2007Բարև փոքրիկս
2007Երբ մեկ կյանքը քիչ է
2008Նաթխովի առանձնատան ուրվականը
2008Խենթերի քառյակ
2008Հաջողության թալիսմանը
2008Այս զույգին Աստված է ստեղծել
2009Բիլլու
2009Հաջողության հնարավորություն
2010Փնտրվում է փեսացու
2010Իմ անունը Կխան է
2011RA․ Առաջին
2011Դոն 2
2012Քանի ես ողջ եմ
2013Չեննայական էքսպրես
2014Շնորհավոր Նոր տարի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրուխ Խան» հոդվածին։