Jump to content

Լարա Դատտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարա Դատտա
հինդի՝ लारा डूटा
Ծնվել է6 ապրիլ 1978
ԾննդավայրԳազիաբադ, Ուտտար-Պրադեշ
ԿրթությունՄումբայի համալսարան և The Frank Anthony Public School, Bengaluru?
ՔաղաքացիությունՀնդկաստան
Ազգությունհնդիկ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ամուսին(ներ)Մահեշ Բհուպատհի
Երեխա(ներ)Սաիրա Բհուպատհի
Պարգևներ և մրցանակներ

Լարա Դատտա (անգլ.՝ Lara Dutta, ապրիլի 16, 1978(1978-04-16)[1], Գազիաբաթ, Meerut Ստորաբաժանում, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել, Բարի կամքի դեսպան, 2000 թվականի Միսս Տիեզերք[2]։ Filmfare Award մրցանակի դափնեկիր կնոջ լավագույն դերակատարման համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին ծնվել է 1978 թվականի ապրիլի 6-ին Ուտտար Պրադեշ նահանգի Գազիաբադեբ քաղաքում, որը գտնվում է Դելիից ոչ այդքան հեռու, փենջաբցու Լ.Կ. Դատտայի՝ ավիացիայի փոխգնդապետի և շոտլանդուհի Ջենիֆեր Դատտայի ընտանիքում։ Լարան ունի երկու քույր։ 1981 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Բանգալոր, որտեղ և Լարան ավարտում է միջնակարգ դպրոցը, ապա Բոմբեյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Լարան MBA-ի դիպլոմ է ստացել, մասնագիտությամբ կառավարում և կապի միջոցներ։ Մանկուց երազել է աշխատել մոդելային բիզնեսում և նկարահանվել ֆիլմերում։

16 տարեկան հասակում հեռանում է Բանգալուրայից Մումբայ՝ իրականացնելու իր երազանքը։ Շատ շուտով նա դարձել է թոփ-մոդել, ինչպես նաև իրեն դրսևորել է գովազդային բիզնեսում, մասնավորապես գովազդել է կոսմետիկա՝ L'Oreal, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակում՝ «Tu chaalu hai Re»: Դերասանական դեպյուտը Լարա Դատտայի կայացել է «Սեր ամպերի վրա» ֆիլմում (2003), ֆիլմուն դերասանուհին նկարահանվել է Ակշայ Կումարի հետ։ 2000 թվականին հաղթել է Femina Miss India մրցույթում։ Միսս Տիեզերք 2000, որը տեղի է ունեցել Կիպրոսում, Լարան հաղթել է մրցույթը, բոլոր դատավորները միաձայն կողմ են քքվիարկել հնդիկ աղջկան։ Հաղթանակից հետո Լարան սկսել է հրավիրվել նկարահանվելու ֆիլմերում, գովազդային և երաժշտական տեսահոլովակներում։ Մրցույթից հետո Լարան երկու տարի բնակվել է Նյու Յորքում։

Լարան եղել է երկրորդ հնդկուհին Սուշմիտա Սենից հետո հաղթած հեղինակավոր գեղեցկության մրցույթին։ Նույն տարի մրցույթում հաղթել է «Միսս աշխարհ»-Պրիանկա Չոպրա, իսկ «Միսս Ասիա-Օվկիանիա» — Դիա Միրզա, որը եռակի հաղթանակ է Հնդկաստանի համար։ Հովանավորների աջակցությամբ նա մասնակցել է քարոզարշավի Ձիահ-ի դեմ պայքարի, աշխատել ծրագրերում թմրամոլության բուժման և վարակված վեներական հիվանդությունների. Դեկտեմբերի սկզբին, 2001 թ. նա մասնակցել է համաշխարհային օրը ՄԱԿ-ի Ձիահ-ի դեմ պայքարի և դարձել է պաշտոնական Բարի Կամքի Դեսպան Հիմնադրամի բնագավառում ՄԱԿ-ի բնակչության պաշտպանության համար։ Լարան նաև հաղթել է «Միսս Ինտերկոնտինենտալ» 1997:

Լարան հանդիպել էր ազգությամբ բութանցի Կելլի Ջորջի հետ[3]։ 2010 թվականի սեպտեմբերին նա նշանվում է հնդիկ թենիսիստ Մահեշ Բհուպատի հետ[4][5] : Նրանց հարսանիքը կայացել է փետրվարի 16-ին, 2011 թվականի[6][7]։ 20 հունվարի, 2012 թվականին ծնվում է նրանց առաջնեկը՝ աղջիկը՝ Սաիրան[8]։

ՏարիՀայերեն անվանում
2003Սեր ամպերի վրա
2003Իմ ուրախություն
2004Պարտքը վեր է ամեն ինչից
2004Հանցավոր սուտ
2004Հպարտություն
2005Մարդկային հոգսերը
2005Վագրի աչք
2005Թիկնապահը
2005Հավերժ ընկերներ
2006Անցյալի կալանավոր
2006Կույր սեր
2006Օտարը
2006Փախուստի մեջ
2007Սեր պարգևող հանդիպումը
2007Գործընկեր
2008Այս զույգին ստեղծել է Աստված
2009Բիլլու
2009Չանհանգստացնել
2009Երկնագույն անդունդ
2010Ամբողջական տուն
2011Դոն. Մաֆիայի պարագլուխը 2
2011Ուղևորություն դեպի Դելի
2013Դևիդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ filmportal.de — 2005.
  2. ↑ UNFPA Goodwill Ambassadors profile page, Available online Արխիվացված 2003-04-20 Wayback Machine
  3. ↑ Sitesh Debnath (15 February 2001). «Дебютный фильм Дорджи». The Tribune.
  4. ↑ «Lara Dutta and Mahesh Bhupathi to tie the knot». Bollywood. Mumbai, India. Bollywood. 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  5. ↑ Gupta, Chinki (2010 թ․ սեպտեմբերի 19). «Lara Dutta super-excited about "new" character in Don-2». Hindustan Times. New Dehli, India. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. ↑ «Lara Dutta Wedding Details». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  7. ↑ TNN (2011 թ․ փետրվարի 20). «Mahesh Bhupathi and Lara Dutta exchange wedding vows». Times of India. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  8. ↑ «Cute photo: Lara Dutta smiles wide with daughter Saira». BollywoodMantra. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարա Դատտա» հոդվածին։