Ֆերոզ Խան
Ֆերոզ Խան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1939[1] |
Ծննդավայր | Բանդալոր, Մայսուրի թագավորություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 27, 2009[2][3][1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բանդալոր, Հնդկաստան |
Կրթություն | Bishop Cotton Boys' School? և St. Germain High School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, գրող և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Ֆարդին Խան և Վաիբհավ Տալուար |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆերոզ Խան (հինդի` फ़िरोज़ ख़ान, սեպտեմբերի 25, 1939[1], Բանդալոր, Մայսուրի թագավորություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 27, 2009[2][3][1], Բանդալոր, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ 1960-1980-ական թվականների ընթացքում նկարահանվել է մոտ 60 ֆիլմերում։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի (1971 թ.) և հնդկական կինեմատոգրաֆում ունեցած զգալի ներդրումների համար (2001 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերոզ Խանի հայրը աֆղանստանցի փուշտուն էր, իսկ մայրն ուներ պարսկական ծագում։ Նրա երեք եղբայրները հետագայում նույնպես առնչվում էին կինոարդյունաբերության հետ՝ Սանջայ Խանն ու Աքբար Խանը դերասաններ էին, իսկ Սամիր Խանը պրոդյուսեր։
Անգլիական թեքումով դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, Ֆերոզ Խանը հայտնվեց Բոմբեյում, որտեղ 1959 թվականին կայացավ նրա կինոդեբյուտը «Ավագ քույրը» կինոնկարում։ Նրա մասնակցությամբ հետագայում նկարահանվեցին «Սամսոն» (1964 թ.), «Սերը Քաշմիրում» (1965 թ.), «Գիշեր և ցերեկ» (1967 թ.), «Ընկերության փորձություն» (1969 թ.), «Ամուսնական գիշեր» (1971 թ.), «Հանցագործություն» (1972 թ.), «Հավերժ ընկերներ» (1980 թ.), «Խիզախը» (1986 թ.), «Սիրո մեծությունը» (1992 թ.), ««Անգարա» ակումբի սեփականատերը» (2003 թ.) ֆիլմերը։ Նշված ֆիլմերի մի մասի ռեժիսորը հանդիսանում է նույն ինքը՝ Ֆերոզ Խանը։
2006 թվականին Ֆերոզ Խանն ընդգրկվել էր Պակիստանի հատուկ ծառայությունների «սև ցուցակի» մեջ։ Դրա պատճառը նրա քննադատական արտահայտություններն էին Պակիստանի մուսուլմանների հասցեին։ Նա Պակիստան էր մեկնել նախագահ Փարվեզ Մուշարաֆի հրավերով։ Վերջինիս ուղղված հետախուզական զեկույցում նշված էր, որ Ֆերոզ Խանը ալկոհոլ օգտագործած վիճակում վիրավորում և քննադատում էր մուսուլմաններին. «Ես հպարտ եմ Հնդկաստանով։ Հնդկաստանը աշխարհիկ պետություն է։ Ի տարբերություն Պակիստանի, Հնդկաստանի մուսուլմաններն առավել առաջադեմ են։ Մեր երկրի նախագահը մուսուլման է, իսկ վարչապետը` սիկհ։ Պակիստանն ստեղծվել է հանուն իսլամի, բայց տեսեք թե ինչպես են այստեղ մուսուլմանները սպանում միմյանց...»։ Այս բառերից հետո Ֆերոզ Խանին արգելվեց մուտք գործել Պակիստան և նա դարձավ Պակիստանի համար ոչ ցանկալի անձնավորություն։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1965-1985 թվականներին Ֆերոզ Խանը ամուսնացած է եղել Սունդարի Խանի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի։ Նրա որդին դերասան Ֆարդին Խանն է։ Ֆերոզ Խանը մահացել է 2009 թվականի ապրիլի 27-ին՝ քաղցկեղից։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1959 | Ավագ քույրը | Didi | Նուկար |
1962 | Տարզանը գնում է Հնդկաստան | Tarzan Goes to India | արքայազն Ռագհու Կումար |
1963 | Հարսնացուն | Bahurani | Վիկրամ Սինգհ |
1964 | Սամսոն | Samson | Սալուկ |
1964 | Թափառողը | Char Dervesh | Քամար Բհակտ |
1965 | Սերը Քաշմիրում | Arzoo | Ռամեշ |
1967 | Գործակալ 909 | C.I.D. 909 | Ռաջու, գործակալ 909 |
1967 | Գիշեր և ցերեկ | Raat Aur Din | Դիլիպ |
1967 | Կինը | Aurat | Անանդ |
1967 | Հուր | Aag | Շանկար |
1969 | Մտերիմ ընկերներ | Pyasi Sham | Աշոկ |
1969 | Ընկերության փորձություն | Aadmi Aur Insaan | Ջայ Կիշան |
1970 | Ճանապարհորդություն | Safar | Շեքհար Կապուր |
1971 | Ամուսնական գիշեր | Ek Paheli | Սուդհիր |
1971 | Թշնամիներ | Mela | Շակտի Սինգհ |
1972 | Հանցագործություն | Apradh | Ռամ Կհաննա |
1973 | Թե որ... | Kashmakash | - |
1974 | Իմ անունը Գիտա է | Geetaa Mera Naam | Ռաջա |
1974 | Անհայտ ուղի | Anjaan Raahen | Անանդ |
1974 | Հետաքննություն Գոայում | International Crook | Ռաջեշ |
1974 | Հետևորդ Դաննա Ջատը | Bhagat Dhanna Jatt | Շյամու |
1974 | Բարդ ընտրություն | Khhotte Sikkay | - |
1975 | Կնքահայրը | Dharmatma | Ռանբիր |
1976 | Կոբրա | Nagin | Ռաջ |
1976 | Տոհմ | Kabeela | Մանգալ |
1976 | Հեռանալ` արժանապատվորեն | Sharafat Chod Di Maine | - |
1976 | Շանկարն ու Շամբհուն | Shankar Shambhu | Շանկար Սինգհ |
1980 | Կանչ | Chunaoti | Վիջայ |
1980 | Հավերժ ընկերներ | Qurbani | Ռաջեշ Կումար, Կայլաշ Նաթհ |
1981 | Հատուցում | Khoon Aur Paani | Ռամ Սինգհ, Թհանեդար Սինգհ |
1986 | Խիզախը | Janbaaz | տեսուչ Ռաջեշ Սինգհ |
1988 | Բարեհոգին | Dayavan | Շանկար Վագհմարե |
1992 | Սիրո մեծությունը | Yalgaar | Ռաջեշ Կումար |
2003 | «Անգարա» ակումբի սեփականատերը | Janasheen | Սաբա Կարիմ Շահ |
2005 | Խոշոր խաղ | Ek Khiladi Ek Haseena | Ջեհանգիր Խան |
2007 | Բարի գալուստ | Welcome | Ռանվիր Դհանռաջ Քսաջա |
Ռեժիսոր և պրոդյուսեր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1972 | Հանցագործություն | Apradh |
1975 | Կնքահայրը | Dharmatma |
1980 | Հավերժ ընկերներ | Qurbani |
1986 | Խիզախը | Janbaaz |
1988 | Բարեհոգին | Dayavan |
1992 | Սիրո մեծությունը | Yalgaar |
1998 | Սիրո օթևանը | Prem Aggan |
2003 | «Անգարա» ակումբի սեփականատերը | Janasheen |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20090602065810/http://www.india.com/entertainment/movies/bollywood_legend_feroz_khan_dies_70_4382
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1556489/Feroz-Khan
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրիլի 27 մահեր
- 2009 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հնդիկ դերասաններ
- Հնդիկ ռեժիսորներ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հնդիկ պրոդյուսերներ
- Հնդիկ սցենարիստներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հնդիկ կինոդերասաններ
- Թոքի քաղցկեղից մահացածներ