Jump to content

Կանան Դևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանան Դևի
բենգալերեն՝ কানন দেবী
Ծնվել էապրիլի 22, 1916(1916-04-22)
ԾննդավայրՀոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 1992(1992-07-17)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Պարգևներ և մրցանակներ
kanandevi.com

Կանան Դևի (բենգալերեն՝ কানন দেবী, անգլ.՝ Kanan Devi, ապրիլի 22, 1916(1916-04-22), Հոուրահ, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 17, 1992(1992-07-17)[1], Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և երգչուհի[2]։ Եղել է հնդկական կինոյի վաղ շրջանի աստղերից, շատերի կողմից համարվել բենգալական կինոյի առաջին աստղը։ Իսկ երգելու նրա ոճը, որ սովորաբար արագ տեմպ ուներ, օգտագործվել է Կալկաթայի «Նոր թատրոններ» անվանումը կրող կինոստուդիայի հանրահայտ մի շարք հիթերում։

Բիրեն Սիրկարի «Նոր թատրոններ» ստուդիայում նկարահանված ֆիլմերը նրան բերել են սուպերհիթերի երգչուհու համարում, նրա մասնակցությամբ կինոնկարներըը ցուցադրվել են լեփ-լեցուն դահլիճներում[3]։ Ուր էլ գնար, նրան ուղեկցում էր երկրպագուների բազմամարդ բանակը։ «Նոր թատրոններ» ստուդիայում 1937 թվականին կինոռեժիսոր Բարուայի նկարահանած «Մուքթի» ֆիլմում Կանան Դևին կատարել է գլխավոր հերոսուհու դերը, և շատերը այդ դերակատարումը համարում են նրա լավագույն աշխատանքը այդ կինոստուդիայում։ Այդտեղ, դրանից բացի, նկարահանվել է Վիդյապատի, Սաատի (1938), Փողոցային երգիչը (1938), Սապերա (1939), Ջավանի Քի Ռիիթ (1939), Փարաջայ (1939), Աբինեթրի (1940), Լագան (1941), Փարիչայ (1941), Ջավաբ (1942) և այլ ֆիլմերում։ Հենց այդ ժամանակներից է, որ հայտնի է դարձել նախ՝ որպես Կանան Բալա[2], ապա՝ որպես Կանան Դևի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանը ծնվել է 1916 թվականի ապրիլի 22-ին, Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիայի Հաորա քաղաքում։ Եղել է Ռաթան Չանդրա Դասի և Ռաջոբալայի որդեգիրը։ Հայրացուն մահացել է, երբ նա դեռ մանուկ է եղել, ու խորթ մոր հետ հայտնվել են նյութական ծանր վիճակում։ Ընտանիքի բարեկամներից մեկի միջնորդությամբ տասնամյա Կանանը մի փոքրիկ դեր է ստացել Madan Theaters / Jyoti Studios կինոստուդիայում այդ ժամանակ նկարահանվող «Ջայդև» կինոնկարում։ Դրան հաջորդել են նկարահանումները «Սանկարաչարյա» ֆիլմում, որով էլ դրվել է նրա՝ որպես կինոդերասանուհու և երգչուհու կարիերայի հիմքը, կարիերա, որը նրան ցնցոտիներից հասցրել է մեծահարուստի կարգավիճակի։ Իր կյանքի ուշագրավ և ուսանելի պատմությունը Կանանը հետագայում շարադրել է Sabaray Ami Nami ինքնակենսագրական գրքում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կրթություն է ստացել իր բնօրրանի Սուրբ Ագնես վանքի դպրոցում, սակայն չի ավատել այն։ Իսկ երգեցողության դասեր առել է Հնդկաստանում լայն ճանաչում ստացած վարպետ երաժիշտներ Ալլա Ռախայից, Բհիշմադև Չաթերջիից, Ռաբինդրա Սանջիթից, Անադի Դասթիդարից։ Կինոյում աշխատակցել է հնդկական կինեմատոգրաֆի այնպիսի մեծանուն գործիչների հետ, ինչպես՝ Ք. Լ. Սայգալը, Փանքաջ Մուլիքը, Փրամաթեշ Բարուան, Փահարի Սանյալը, Չաբի Բիսվասը, Աշոկ Կումարը...

1926-1932 թթ. Կանան Դևին աշխատել է Madan Theatres, 1933-1936 թթ.՝ Radha Films, 1937-1941 թթ.՝ New Theatres, 1942-1948 թթ.` MP Productions կինոստուդիաներում։ 1949 թվականին հիմնադրել է իր սեփական կինոստուդիան, որտեղ շարունակել է նկարահանվել մինչև 1965 թվականը։ Հիսունից ավելի հիշարժան դերակարարումներ, մեծ ժողովրդականություն վայելող բազմաթիվ երգերի ձայնագրություններ. ահա նրա ստեղծագործական տասյակ տարիների աշխատանքի արդյունքը։ Հնդկական կինոյի և երաժշտական արվեստի զարգացման ասպարեզներում ներդած նշանակալի ավանդի համար Կանան Դևին արժանացել է մի շարք պարգևների։

Դևիի դիմապատկերով նամականիշը

1942 և 1943 թվականներին նրան BFJA մրցանակներ են շնորհվել որպես լավագույն դերասանուհու՝ «Փարիչայա» և «Շեշ Ութար» ֆիլմերի գլխավոր հերոսուհիներին վարպետորեն ու տպավորիչ կերպով մարմնավորելու համար։ 1968 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի Հանրապետության Պադմա Շրի շքանշանով, 1976-ին՝ Dadasaheb Phalke-ով։ Հայրենի երկրում 2011 թվականին թողարկվել է նրա դիմապատկերը կրող փոստային դրոշմանիշ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Ֆիլմի վերնագիրը Ռեժիսորը Դերը Նշումներ
1926ՋոյդևJyotish BannerjiԴերասանուհի
1927ՇանկարաչարյաD.G. Kali Prasad
1931Ռիշիր ՓրեմJyotish BannerjiԴերասանուհի
1931Ջորե բարաթJyotish BannerjiԴերասանուհիԿարճամետրաժ
1932ԲիշնումայաJyotish BandyopadhyayԴերասանուհի
1932ՓրալադPriyanath GangulyԴերասանուհի
1932Վիշնու ՄայաJyotish BannerjiԴերասանուհի
1933Սրի ԳուրանգաPrafulla GhoshԴերասանուհի
1933Չար ԴարվեշPrafulla GhoshԴերասանուհիՖանտաստիկ
1934ՄաաPrafulla GhoshԴերասանուհի
1934Հարի ԲհակթիPrafulla GhoshԴերասանուհի
1935ԿանտահարJyotish BannerjiԴերասանուհի
1935Manmoyee օրիորդաց դպրոցըJyotish BannerjiԴերասանուհի
1935ԲասաբդատաSatish DasguptaԴերասանուհի
1936ԲիշաբրիկշաPhani BurmaԴերասանուհի
1936Կրիշնա սուդամաPhani BarmaԴերասանուհի
1936Խոոնի ԿաունG. R. SethiԴերասանուհի
1936ՄաաPrafulla GhoshԴերասանուհի
1937ՎիդյապատիDebaki BoseԴերասանուհի
1937ՄուքթիPramathesh Chandra BaruaԴերասանուհի
1937Վիդյապատի հինդի լեզվովDebaki BoseԴերասանուհի
1937Բիդյապատի (բենգալերեն)Debaki BoseԴերասանուհի
1938ՍատիPhani MajumdarԴերասանուհի
1938Փողոցային երգիրըPhani MajumdarԴերասանուհի
1939ՍափերաDebaki BoseԴերասանուհի
1939Ջավանի Քի ՌաաթHemchandra ChunderԴերասանուհի
1939ՍափուրեյDebaki BoseԴերասանուհի
1940ՓարաջայHemchandra ChunderԴերասանուհի
1940Հաար ՋիթAmar MullickԴերասանուհի
1940ԱբինեթրիAmar MullickԴերասանուհի
1941ՓարիչայNitin BoseԴերասանուհի
1941ԼագանNitin BoseԴերասանուհի
1942Շեշ ՈւթարPramathesh Chandra BaruaԴերասանուհի
1942ՋավաբPramathesh Chandra BaruaԴերասանուհի
1943JogajogSushil MajumdarԴերասանուհի
1943ՋոգաջոգSushil MajumdarԴերասանուհի
1944ԲիդաշինիPremendra MitraԴերասանուհի
1945Path Bendhe DiloPremendra MitraԴերասանուհի
1945ԲանփուլNiren LahiriԴերասանուհի
1945Ռաջ ԼակշմիPremendra MitraԴերասանուհի
1946Թումի Աաար ԱամիApurba Kumar MitraԴերասանուհի
1946Կրիշնա ԼիլաDebaki BoseԴերասանուհի
1946Արաբական գիշերներNiren LahiriԴերասանուհի
1947ՉանդրասեկհարDebaki BoseԴերասանուհի
1947ՖայսլաApurba Kumar MitraԴերասանուհի
1948ԲանկալեկաChitta BoseԴերասանուհի
1948ԱնիրբանSoumyen MukherjeeԴերասանուհի
1949ԱնանյաSabyasachiԴերասանուհի
1949ԱնուռադհաPranab RoyԴերասանուհի
1950Մեջ ԴիդիAjay KarԴերասանուհի
1952ԴարպաչուրնաԴերասանուհի
1954ՆաբաբիդհանHaridas BhattacharyaԴերասանուհի
1955ԴեբաթրաHaridas BhattacharyaԴերասանուհի
1956ԱշաHaridas BhattacharyaԴերասանուհի
1959Indranath Srikanta O AnnadadidiHaridas BhattacharyaԴերասանուհի
  1. Asha (1956)
  2. Debatra (1955)
  3. Naba Bidhan (1954)
  4. Darpachurna (1952)
  5. Mejdidi (1950)
  6. Ananya (1949)
  7. Anirban (1948)
  8. Bankalekha (1948) ... a.k.a. Ծուռումուռ գրվածք
  9. Faisla (1947)
  10. Chandrashekhar (1947)
  11. Arabian Nights (1946)
  12. Krishna Leela (1946) ... a.k.a. Radha Krishna Prem ... a.k.a. Կրիշնայի պատմությունը
  13. Tum Aur Main (1946)
  14. Tumi Aar Aami (1946)
  15. Ban Phool (1945)
  16. Path Bendhe Dilo (1945)
  17. Rajlaxmi (1945)
  18. Bideshini (1944)
  19. Jogajog (1943)
  20. Jawab (1942) ... a.k.a. Shesh Uttar (India: Bengali title) ... a.k.a. Վերջին պատասխանը
  21. Lagan (1941)
  22. Parichay (1941) ... a.k.a. Ծանոթություն ... a.k.a. Ամուսնություն
  23. Abhinetri (1940)
  24. Haar Jeet (1940)
  25. Jawani Ki Reet (1939)
  26. Parajay (1939)
  27. Sapera (1939) ... a.k.a. Օձեր հմայողը
  28. Sapurey (1939) (playback singer) ... a.k.a. Օձեր հմայողը
  29. Bidyapati (1937)
  30. Mukti (1937/I) ... a.k.a. Ազատություն ... a.k.a. Հոգու ազատագրումը
  31. Mukti (1937/II)
  32. Vidyapati (1937)
  33. Bishabriksha (1936) ... a.k.a. Թույնի ծառը
  34. Krishna Sudama (1936) ... a.k.a. Կրիշնա և Սուդամա
  35. Manmoyee Girls School (1935)
  36. Maa (1934)
  37. Char Darvesh (1933) ... a.k.a. Արաբստանի վաճառականը
  38. Vishnumaya (1932) ... a.k.a. Վիշնուի արածները
  39. Jore Barat (1931)
  40. Prahlad (1931/I)

Պրոդյուսեր

  1. Աբհայա օ Սրիկանտա (1965)
  2. Indranath Srikanta O Annadadidi (1959)
  3. Ռաջլակշմի օ Սրիկանտա (1958)
  4. Անդհարե Ալո (1957)
  5. Աշա (1956)
  6. Դեբաթրա (1955)
  7. Նաբա Բիդհան (1954)
  8. Դարպաչուրնա (1952)
  9. Մեջդիդի (1950)
  10. Անանյա (1949)
  11. Բամուներ Մեյե (1949)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 Ashish Rajadhyaksha; Paul Willemen; Professor of Critical Studies Paul Willemen (2014 թ․ հուլիսի 10). Encyclopedia of Indian Cinema. Routledge. էջ 88. ISBN 978-1-135-94318-9. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  3. Ganesh Anantharaman (2008 թ․ հունվար). Bollywood Melodies: A History of the Hindi Film Song. Penguin Books India. էջեր 3–. ISBN 978-0-14-306340-7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանան Դևի» հոդվածին։