Jump to content

Պրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրան
անգլ.՝ Pran
Ծնվել էփետրվարի 12, 1920(1920-02-12)[1]
ԾննդավայրԼահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհուլիսի 12, 2013(2013-07-12)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՄումբայ[2]
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստանի տիրապետություն և  Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Shukla Sikand?
Երեխա(ներ)Sunil Sikand?
Պարգևներ և մրցանակներ
pransikand.com

Պրան (հինդի` प्राण, իրական անունը` Պրան Կրիշան Սիկանդ, փետրվարի 12, 1920(1920-02-12)[1], Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 12, 2013(2013-07-12)[1], Մումբայ[2]), հնդիկ կինոդերասան, մի շարք մրցանակների դափնեկիր, այդ թվում պարգևատրվել է նաև հնդկական կինոյի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևով (2013)։ Հայտնի է հնդկական կինոյում չարագործներին մարմնավորած կերպարներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրանը ծնվել է ինժեներ-շինարարի և կառավարական կապալառուի հարուստ ու բազմազավակ ընտանիքում։ Մանուկ տարիքում նա ընդունակ երեխա էր՝ հատկապես լավ էր սովորում մաթեմատիկա։ Իր հոր աշխատանքի բերումով ուսումն առել է Հնդկաստանի տարբեր քաղաքներում։ Միջնակարգն ավարտելուց հետո Շիմլայում ընդունվել է ուսումնարան՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու նպատակով։ Այդ տարիներին էլ գայթակղվել է դերասանական խաղով և «Ռամայանա» պոեմի բեմականացման մեջ կատարել Սիտայի դերը։

Չարագործի իր առաջին դերը խաղացել է 1940 թվականին՝ «Yamla Jat» ֆիլմում։ Սակայն նրան իսկական հաջողություն բերեց 1942 թվականին նկարահանված «Khandaan» ֆիլմը։ 1942-1946 թվականներին Պրանը նկարահանվել է 22 կինոնկարում։ Այնուհետև նա Լահորից տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ նկարահանվել է «Ziddi» ֆիլմում։ Արդեն 1950 թվականին Պրանը համարվում էր Բոլիվուդի գլխավոր «չարագործը»։

Հատկապես արգասաբեր էր նրա համագործակցությունը Դիլիպ Կումարի հետ։ Միասին նրանք նկարահանվել են «Ազադ» (1955 թ.), «Դևդաս» (1955 թ.), «Մադհումատի» (1958 թ.), «Ռամն ու Շյամը» (1967 թ.) և այլ ֆիլմերում։ Կիշոր Կումարի հետ նկարահանվել է մի քանի կատակերգական ֆիլմերում։ 1960 թվականին «Upkar» ֆիլմում խաղացած դերի համար նա ստացավ իր առաջին Filmfare Awards մրցանակը։

Աշոկ Կումարի հետ Պրանը նկարահանվել է 27 ֆիլմում` «Ծաղիկներ դարձած արցունքներ» (1969 թ.), «Արևելք և արևմուտք» (1970 թ.), «Արդարադատություն» (1971 թ.), «Ռամ և Շանկար» (1976 թ.), «Հարազատ արյուն» (1978 թ.) և այլն։ 1969-1982 թվականներին Ռաջեշ Կհաննայից հետո Պրանը համարվում էր ամենաբարձր վարձատրվող դերասանը։

1973 թվականին Պրանի միջնորդությամբ Պրակաշ Մեհրայի «Ձգձգված հատուցում» ֆիլմում նկարահանվել է երիտասարդ Ամիթաբհ Բաչչանը։ Դրանից հետո Պրանը Ամիթաբհ Բաչչանի հետ նկարահանվել է ևս 16 ֆիլմում ` «Ամար, Աքբար, Անտոնի» (1978 թ.), «Մաֆիայի պարագլուխը» (1978 թ.), «Հավատարիմ ընկերները» (1980 թ.) և այլն։ Պրանն աշխատել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հավատացյալը» (1973 թ.), «Բոբբի» (1973 թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977 թ.), «Ճակատագիր» (1981 թ.), «Ինչպես երեք հրացանակիրները» (1984 թ.) և խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» (1984 թ.)։ Հետաքրքիր է այն, որ «Բոբբի» ֆիլմի նկարահանման ժամանակ Ռաջ Կապուրը չէր կարող իրեն թույլ տալ Պրանին վճարել արժանի հոնորար, այդ իսկ պատճառով վերջինս համաձայնվել է ֆիլմում նկարահանվելու համար ընդունել սիմվոլիկ մեկ ռուփի։

1990-ական թվականներին ոտքերի հետ կապված տարիքային խնդիրների պատճառով «Իմ և քո երազանքները» (1996 թ.) և «Մահվան հրեշտակը» (1997 թ.) ֆիլմերում Պրանը նկարահանվել է մեծ մասամբ նստած վիճակում։ 1998 թվականին ստացած սրտի նոպայի պատճառով, Պրանն արդեն իսկ մերժում էր նկարահանվելու առաջարկները։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրանն ամուսնացել է 1945 թվականին՝ Շուկլա Սիկանդի հետ և ունեցել երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։

Մահացել է թոքաբորբից, 2013 թվականի հուլիսի 12-ին՝ 93 տարեկանում։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1942ԳանձապահըKhandan-
1953Սիրո շնչառությունըAahդոկ. Կայլաշ
1954Բիրաջ ԲահուBiraj BahuԴուդհար
1954ԱնգլիացինAngarey-
1955ԱզադAzaadՍունդեր
1955ԳրավատունAmaanatՆուրեշ
1955ՀաշվետարըMunimjiՌատան, Կալա Գհոդա
1956Բոլորից թաքունChori ChoriՍումանկումար
1957Այնպես, ինչպես դու չես հանդիպելTumsa Nahin DekhaՍոհան
1958ԱմարդիպAmar DeepՊրան
1958ԴաստիարակըChandan-
1958ՄադհումատիMadhumatiՌաջա Ուգրա Նարայան
1958ԴատAdalatՊանդիտ Կադերնաթհ, Շարիֆ Ահմեդ
1960Երկիրը, որտեղով հոսում է ԳանգեսըJis Desh Men Ganga Behti HaiՌակա
1960ԽարդախըChhaliaԱբդուլ Ռեհման
1962Արտոնյալ տոմսHalf TicketՌաջա Բաբու
1962Սիրտն անմիտ էDil Tera DiwanaԳանպատ
1963ՍտախոսըBluff MasterԿումար
1963Իմ սիրելինMere MehboobՄուննա Ռաջա
1963Իմ սիրելիի հարսանիքըDil Hi To HaiՇեկու, Յուսուֆ
1963Ես քեզ կնվիրեմ իմ սիրտըPhir Wohi Dil Laya HoonՌամեշ
1964ԱրքայազնըRajkumarՆարպատ Սինգհ
1964Երկրորդ հնարավորությունDoor Ki AwaazԿայլաշ
1964Քաշմիրի գեղեցկուհինKashmir Ki KaliՄոհան
1964Ծաղիկներ տաճարիցPooja Ke PhoolԲալամ Սինգհ
1965ՇահիդShaheedԴակու Կեհար Սինգհ
1965Գաղտնի ծիսակատարությունGumnaamփաստաբան Ռակեշ
1965Թագավորական որդինDo DilԿունվեր Պրատապ Սինգհ
1965Իմ սիրելինMere SanamՇյամ
1965ԸնտանիքKhandanՆավրանջի Լալ
1966Ամպրոպաբեր ամպերSawan Ki GhataԿայլաշ Չոուդհարի
1966Սերը ՏոկիոյումLove in TokyoՊրան
1966Միլիոն ռուփիDus LakhՋերի
1966Միսթր ԲիրադարիBiradariԲիհարի
1967Ռամն ու ՇյամըRam Aur ShyamԳաջենդրա
1967Երեկոն ՓարիզումAn Evening in ParisՇեքհար
1967Աշխարհի շուրջըAround the WorldՊրան
1967ԿինըAuratՄանոհարլալ
1967Քարե սիրտPatthar Ke SanamԼալա Բհագատ Ռամ
1967ՏեսակցությունMilanՌաջենդրա
1968ԱմուրինBrahmachariՌավի Կհաննա
1968ՄարդըAadmiՄայադաս
1969ԱնջանաAnjaanaՄահենդրանաթհ
1969Ով կարող է քեզանից լավը լինելTumse Achha Kaun HaiՊրան
1969Ծաղիկներ դարձած արցունքներAansoo Ban Gaye PhoolՇամբհու Մահադև Ռաո
1969Միայն սերPyar Hi PyarՍատիշ Ռաջ, Աշոկ
1970Երբ, ինչու և որտեղKab? Kyoon? Aur Kahan?Դալջիտ Պրասադ
1970Հիր և ՌանջհաHeer RaanjhaՉհոտե Չոուդհարի
1970Գեղեցիկ և համառTum Haseen Main JawanՌանջիտ
1970Իմ անունը Ջոնի էJohny Mera NaamՄոտի, Մոհան
1970Արևելք և արևմուտքPurab Aur PachhimՀարնամ
1970ԴաժանությունGanwaarՎիջայ Բահադուր
1970Սեր և հարստությունHumjoliԳոպալ Ռայ
1971Բնածին տաղանդYaadgaarՄամաջի
1971Նոր ժամանակներNaya ZamanaՌաջենդրա Չոուդհարի
1971ՀամաձայնությունMaryadaՊրան Բահադուր
1972Անհաջող փոխարինումRoop Tera MastanaԱջիտ
1972Վիկտորիա 203Victoria No. 203Ռանա
1972Արյունակցական կապերAan BaanՌաջա Բահադուր
1972Ծաղկած այգիYeh Gulistan HamaraԴենգ Դո Ռանի
1973Ձգձգված հատուցումZanjeerՇեր Խան
1973ԼուսատտիկըJugnuՇյամ
1973Կրքերի բոցի մեջJoshilaԹհակուր
1973ԲոբբիBobbyմիսթր Նաթհ
1973ՀավատացյալըDharmaՇևակ Սինգհ (Դհարմա)
1973ԳոպիGopiԼալա
1974Փորձություն կյանքովKasautiՊյարելալ
1974Ստիպողական հանգամանքներMajboorՄայքլ Դ'Սուզա
1975Ձերբակալման հրամանագիրWarrantՄեհրա
1975Գողությունը իմ աշխատանքն էChori Mera Kaamտեսուչ Սամադհ Կումար
1975Ադամանդյա մանյակLafangeԼալ
1975ՃգնավորըSanyasiՇանտի Բաբա (Գուրուջի)
1976ՏասերորդըDus NumbriՀավալդար Կարան Սինգհ Բադշահ
1977Ամար, Աքբար, ԱնտոնիAmar Akbar AnthonyԿիշանլալ
1977ՀատուցումHatyaraԴալատ Սինգհ
1977Սիրո հավերժական հեքիաթըDharam Veerորսորդ Ջվալա Սինգհ
1977Արծաթ և ոսկիChandi SonaԱմար
1978Մաֆիայի պարագլուխըDonՋասջիտ
1978Հարազատ արյունApna Khoonտեսուչ Վերմա
1978Հինավուրց անեծքChor Ke Ghar ChorՄանգալ
1978Ակամա գողերըChor Ho To AisaՊրան Նաթհ
1978Դաժան արդարությունPhaansiՀիմատ Սինգհ
1978Արյան կանչKhoon Ki PukaarՎիդյա Բհուշան, Պուջարի
1978Ռահուն և ԿետունRahu KetuԿարիմ, Կետու Վերմա
1980Ջրային ապարանքըJal MahalԴևենդեր Պրատապ Սինգհ
1980Պատվի պարտքըKarzԿաբիրա
1981ՄարդասպանըKrodhiԱրչարյա
1981Երդվում եմ ԱստծովKhuda KasamԳիրդհարի Լալ
1981ԿալիաKaaliaՋայլեր Ռագհվիր Սինգհ
1983Աստվածների պատիժըNastikԲալբիր
1983Կույր օրենքAndhaa KanoonԷնթոնի Դ'Կրուզ
1983Կնոջ ծառանNaukar Biwi KaԱբդուլ
1984ԹագադրությունRaaj TilakԱրջուն Սինգհ
1984ԼեյլաLailaԲհարատ Սինգհ
1984Լեգենդ սիրո մասինSohni MahiwalՏուլլա
1985Մոր օրհնությունըMaa Kasamտեսուչ Կիշան Լալ
1987Գիտան ՍիտապուրիցSitapur Ki GeetaԴհարամ Սինգհ
1988Հանցագործ աշխարհPaap Ki DuniyaՋայլեր
1988Սիրո թշնամինMohabbat Ke DushmanՌուշտոմ
1989ԿախարդըJaadugarԳաջենդեր
1989Ոսկի և ավազMitti Aur SonaՅաշվանտ Սինհա
1991Անհավատարիմ սիրեցյալըSanam BewafaՖաթեհ Խան
1991ԳնչուներըBanjaranԹհակուր Բաբա
1992Սեր և հավատարմությունBewaffa Se Waffaնաբոբ Ջամալուդդին Խան
1994Երջանիկ մարդըBhagyawanԴհանռաջ
1996Իմ և քո երազանքներըTere Mere SapneՇաբունաթհ Մեհտա
1997Մահվան հրեշտակըMrityudaataՆիզամուդդին Ազադ
1997ՍիրահարվածըGudiaՀամիդ
1997Սալման և ՍալիմըSalma Pe Dil Aa Gaya-

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #13920914X // Pran (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 Amit Chaturvedi (With PTI inputs) Legendary actor Pran dies at 93 — 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրան» հոդվածին։