Աշոկ Կումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոկ Կումար
բենգալերեն՝ অশোক কুমার
Ծնվել էհոկտեմբերի 13, 1911(1911-10-13)[1][2]
ԾննդավայրԲհագալպուր, Բիհար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 10, 2001(2001-12-10)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունԿալկաթայի համալսարան, Նախագահական համալսարան և Government Science College, Jabalpur?
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և երգիչ
Ծնողներհայր՝ Կունջալալ Գանգուլի, մայր՝ Գոուրի Դևի
Երեխա(ներ)Preeti Ganguly?, Bharti Jaffrey? և Rupa Verma?
Պարգևներ և մրցանակներ

Աշոկ Կումար (հինդի` अशोक कुमार, իրական անունը` Կումուդլալ Կունջիլալ Գանգուլի, հոկտեմբերի 13, 1911(1911-10-13)[1][2], Բհագալպուր, Բիհար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 10, 2001(2001-12-10)[1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նկարահանվել է մոտ 250 կինոնկարներում։ Պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով, ինչպես նաև կինեմատոգրաֆիական բարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևով։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերերի համար, ինչպես նաև այլ մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոկ Կումարը ծնվել է Հնդկաստանի Բիհար նահանգի Բհագալպուր քաղաքում ` Բենգալիայից եկած կալվածատերերի ապահովված ընտանիքում։ Մանկությունն անցել է Մադհյա Պրադեշ նահանգում գտնվող Կհանդվա քաղաքում։ Նա ուներ երկու եղբայր և մեկ քույր։ Քույրը` Սիթա Դևին, ամուսնացել է պրոդյուսեր Շաշադհար Մուքհերջիի հետ, նա դերասանուհի Կաջոլի տատն է։ Նրա եղբայրներից Անուպ Կումարը դերասան էր, իսկ Կիշոր Կումարը` հայտնի երգիչ և դերասան։ Աշոկ Կումարի հայրը իրավաբան էր և ցանկանում էր, որ որդին նույնպես իրավաբան դառնա, այդ նպատակով էլ նրան ուղարկել են Կալկաթա` սովորելու։ Սակայն Աշոկ Կումարի երազանքը ռեժիսոր դառնալն էր և նա թողնելով ուսումը, 1934 թվականին մեկնեց Բոմբեյ։

Բոմբեյում նա Bombay Talkies կինոստուդիայում որպես հնչյունային օպերատոր աշխատող Շաշադհար Մուքհերջիի օգնությամբ ընդունվեց աշխատանքի, որպես լաբորանտ։ Նա երբեք չէր մտածել դերասան դառնալու մասին, քանի որ այն տարիներին դա համարվում էր ոչ պատվաբեր մասնագիտություն։ Սակայն ստուդիայի սեփականատեր և ռեժիսոր Հիմանշու Ռայը Աշոկ Կումարին համոզեց նկարահանվել «Կյանքի նավակը» (1936 թ.) ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվեց «Անձեռնմխելի կույսը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին այն ժամանակների կինոաստղ Դևիկա Ռանին էր։ Էկրանի վրա նրա հաջորդ խաղընկերուհին Լիլա Չիտնիսն էր, որի հետ միասին նկարահանվել են «Kangan» (1939 թ.), «Կապեր» (1940 թ.) և «Ճոճանակ» (1941 թ.) ֆիլմերում։ Այդ ֆիլմերը հանրաճանաչ դարձրին Աշոկ Կումարին։ Առավել նշանակալից էր նրա դերը 1943 թվականին նկարահանված «Ճակատագիր» կինոնկարում։ Այդ ֆիլմն ունեցավ մեծ հաջողություն և երկար ժամանակ չէր իջնում կինոէկրաններից։

1943 թվականին Աշոկ Կումարը դարձավ Filmistan կինոստուդիայի հիմնադիրներից մեկը։ Որպես պրոդյուսեր այդ տարիներին նա նկարահանել է մի քանի ֆիլմ։ 1950-ական թվականներին նա ստեղծել է իր սեփական Ashok Kumar Productions ստուդիան և սկսել է նկարահանել ֆիլմեր։ Այդ տարիներին նա սկսել է աշխատել երիտասարդ դերասանուհիներ Նալինի Ջայվանտի և Մինա Կումարիի հետ։ Ի դեպ Նալինի Ջայվանտի հետ ունեցել է սիրավեպ, որը ոչ մի կերպ չի անդրադարձել իր ամուսնացած լինելու հանգամանքի վրա։ Միաժամանակ Աշոկ Կումարը նկարահանվել է Բիմալ Ռոյի «Ամուսնացած եմ» (1953 թ.) և «Կալանավորուհին» (1963 թ.) ֆիլմերում։ 1958 թվականին նա նկարահանվել է «Նա, ով կառավարում է մեքենան» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերները եղբայրներն էին՝ Անուպ Կումարն ու Կիշոր Կումարը։ 1962 թվականին նկարահանված «Rakhi» կինոնկարի համար, որտեղ նրա խաղընկերուհին Վահիդա Ռեհմանն էր, Աշոկ Կումարը ստացել է իր առաջին Filmfare Award մրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ՝ «Մոլորություն» (1963 թ.) ֆիլմի համար նա ներկայացվել է մրցանակի։ Երկրորդ անգամ նա մրցանակն ստացավ «Օրհնություն» (1968 թ.) ֆիլմի համար։

1960-ական թվականներին Աշոկ Կումարը հիմնականում նկարահանվում էր հայրերի դերերում։ 1966 թվականին նկարահանված «Հրեշտակը» ֆիլմի համար նա արժանացավ Filmfare Award մրցանակի՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Այդ մրցանակին նա արժանացել է նաև «Mehrban» (1967 թ.), «Վիկտորիա 203» (1972 թ.) և «Փոքրիկ իր» (1975 թ.) ֆիլմերի համար։ Աշոկ Կումարի վերջին ֆիլմերից էր «Արժեքներ առևանգողների վերադարձը» (1996 թ.) կինոնկարը, որտեղ նա կերտել էր չարագործի դեր։ Շուրջ 63 տարի կինոյում նկարահանվելուց հետո, 1997 թվականին նա լքեց կինոնկարահանման հրապարակը՝ առողջության վատթարացման պատճառով։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Աշոկ Կումարն ամուսնացել էր Շոբհա Դևիի հետ, ով 10 տարով փոքր էր նրանից։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են չորս երեխա՝ մեկ որդի և երեք դուստր։ Նրա թոռնուհիներից է դերասանուհի Անուրադհա Պատելը։ Աշոկ Կումարի կինը մահացել է նրանց ամուսնության 50-ամյակի նախօրյակին։ Աշոկ Կումարի 76-ամյակի օրը մահացել է նրա կրտսեր եղբայրը՝ Կիշոր Կումարը։ Դրանից հետո նա երբեք չնշեց իր ծննդյան օրը։ Նա մահացել է 2001 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր տանը, սրտի անբավարարությունից։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1936 Կյանքի նավակը Jeevan Naya Ռանջիտ
1936 Անձեռնմխելի կույսը Achhut Kanya Պրատապ
1940 Կապեր Bandhan Նիրմալ
1941 Ճոճանակ Jhoola Ռամեշ
1943 Ճակատագիր Kismet Շեքհար
1947 Սիրեցյալը Saajan -
1949 Առանձնատունը Mahal Հարի Շանկար
1950 Պայքար Sangram Կունվար
1950 Կեսգիշեր Aadhi Raat -
1951 Հանդիպում Deedar դոկ. Կիշոր
1952 Հոգի Bewafa Աշոկ
1952 Նոր կյանք Nau Bahar Աշոկ
1953 Ամուսնացած եմ Parineeta Շեքհար Ռայ
1957 Միսթր X Mr. X Աշոկ Կումար, միսթր X
1957 Դիմակը Ek-Saal Սուրեշ Կումար
1958 Նա, ով կառավարում է մեքենան Chalti Ka Naam Gaadi Բրիջմոհան Շարմա
1958 Հովրահի կամուրջը Howrah Bridge Պրեմ Կումար, Ռակեշ
1959 Ծաղիկը փոշու մեջ Dhool Ka Phool փաստաբան Ջագդիշ Չանդրա
1960 Հոգով մաքուր Masoom -
1960 Օրենք Kanoon Ջուդգե Բադրի Պրասադ
1962 Քո ձեռքերը զարդարված են հինայով Mehndi Lagi Mere Haath դոկ. Մեհտա
1963 Կալանավորուհին Bandini Բիկաշ Գհոշ
1963 Իշխանությունը չի իշխում սիրո վրա Aaj Aur Kal Մահառաջա Բալդիրսինգհ
1963 Մոլորություն Gumrah փաստաբան Աշոկ
1963 Իմ սիրելին Mere Mehboob Բուլան Ախտար Չանգեզի
1963 Սիրո ուղին Yeh Rastey Hain Pyar Ke Բում Կեշ Մուքհերջի
1964 Ծաղիկներ տաճարից Pooja Ke Phool Չոուդհարի Ռայ
1964 Չիտրալեկհա Chitralekha Յոգի Կումարգիրի
1965 Կրկնակի ամուսնություն Bahu Beti Ջուդգե
1965 Տոնական լապտերիկ Akashdeep -
1966 Մայրական սեր Mamta Մանիշ Ռոյ
1966 Հրեշտակը Afsana Գոպալ
1966 Տատիկը Daadi Maa Պրատապ, Ռաջա
1967 Արժեքներ առևանգողը Jewel Thief Արջուն Սինգհ
1967 Շուկայական հրապարակ Hatey Bazarey Մուքհերջի
1968 Պատիվ և սեր Dil Aur Mohabbat Չոուդհարի
1968 Օրհնություն Aashirwad Շրիվնաթհ Չոուդհարի
1969 Հավատարմություն Aradhana կոմանդոր Գանգուլի
1969 Հատուցում Intaquam Հիրալալ Մեհրա
1969 Երկու եղբայր Do Bhai Ջուդգե Աջայ Վերմա
1969 Կյանքի ճանապարհ Satyakam Սատյաշարան Աչարյա
1969 Ծաղիկներ դարձած արցունքներ Aansoo Ban Gaye Phool Վիդյանանդ
1970 Արևելք և արևմուտք Purab Aur Pachhim -
1970 Վեհանձնություն Sharafat Ջագատրամ
1970 Պատասխան քայլ Jawab Զամինդար Ումա Շանկար
1970 Ճանապարհորդություն Safar դոկ. Չանդրա
1971 Արդարադատություն Adhikar Շուկլա
1971 Նոր ժամանակներ Naya Zamana Սաչին Չոուդհարի
1971 Դու, ես և նա Hum Tum Aur Woh Մահենդրանաթհ
1972 Կուրտիզանուհին Pakeezah Շահաբուդդին
1972 Աստծուց բարձր Maalik Գանեշ Դատջի
1972 Վիկտորիա 203 Victoria No. 203 Ռաջա
1972 Ձգտում Anuraag միսթր Ռայ
1972 Հոգի, հարստություն, խաղաղություն Dil Daulat Duniya Սեթ Կալիդաս, Կալլուռամ
1972 Կյանք, կյանք Zindagi Zindagi Չոուդհարի Ռամպրասադ
1972 Երկիր և երկինք Zameen Aasmaan Շանտի Շվարուպ
1972 Կավատը Rakhi Aur Hathkadi Թհակուր Վիրենդրա Սինգհ
1973 Մառախուղ Dhund Մեհտա
1973 Երկու ծաղիկ Do Phool Դիվան Բահադուր Ատալ Ռայ
1974 Սիրո քաղաքը Prem Nagar Ռաջա Ուդայ Սինգհ
1974 Ճանապարհ դեպի լույսը Ujala Hi Ujala պրոֆեսոր Շյամլալ Գուպտա
1975 Գողությունն իմ աշխատանքն է Chori Mera Kaam Շանկար
1975 Պայքար սիրո համար Aakraman -
1975 Երազանքի պալատը Ek Mahal Ho Sapno Ka Անանդ Կումար
1975 Միլի Mili միսթր Կհաննա
1975 Փոքրիկ իր Chhoti Si Baat գնդապետ Սինգհ
1976 Դպրոցական սեր Bhanwar դոկ. Վերմա
1976 Մեկը մյուսից լավն է Ek Se Badhkar Ek Ռաջա
1976 Վրիժառուն Barood Բալռաջ Գուպտա
1976 Ընտանեկան արժեքներ Aap Beati Կիշորիլալ Կապուր
1976 Ընտանիք Santan -
1977 Ալմաստ և քար Hira Aur Patthar դոկ. Անանդ
1977 Ձեզ եմ դիմում Anurodh միսթր Մաթհուր
1977 Անուրջների աղջիկը Dream Girl միսթր Վերմա
1978 Երկու ճամփորդ Do Musafir Կայլաշ Նաթհ
1978 Ծաղիկները բացվել են այգում Phool Khile Hain Gulshan Gulshan Լալա Գանպատ Ռայ
1978 Ճակատագրի հեգնանք Anpadh Գուպտա
1978 Հարազատ արյուն Apna Khoon Գիտայի հայրը
1978 Սեր և պատ Dil Aur Deewaar Ռայ Սահեբ
1978 Հինավուրց անեծք Chor Ke Ghar Chor Ռանջիտ Սինգհ
1980 Երազանք Khwab փաստաբան Ջոշի
1980 Ատելության կրակը Jyoti Bane Jwala դոկ. Բոզե
1980 Բաժանում Judaai Ումականտ Վերմա
1980 Քույրիկները Khubsoorat Պրասադ Գուպտա
1981 Բանտային կալանք Jail Yatra Ռամնաթհ Վերմա
1982 Շակտի Shakti ոստիկանության տեսուչ
1982 Իրական կապ Anokha Bandhan Զամինդեր
1982 Կապ Sumbandh Հարդայալ Մաթհուր
1983 Սիրային գաղտնիք Prem Tapasya դոկ. Չովդարի
1983 Զարմանալին Mahaan Ռայ
1983 Հանդիպում Haadsaa դոկ. Վեդ Կապուր
1983 Ոստիկանը Chor Police միսթր Սինհա
1984 Հրեշտակը Farishta Ռայ Բահադուր
1984 Ռամ. Քո երկիրը Ram Tera Desh Ռամ Դաս
1984 Դաժան աշխարհ Duniya Ռ. Դ. Պուրի
1984 Խաբեության զոհը Hum Rahe Na Hum պրոֆեսոր Մուլկ Ռաջ
1984 Ընտանիքի գլխավորը Grahasthi Շանկար
1984 Խանդ Akalmand մայոր
1985 Կուրտիզանուհին Tawaif միսթր Նիգամ
1985 Կրկին արի, անձրև Phir Aayee Barsat Բաջաջ
1987 Միսթր Հնդկաստան Mr India պրոֆեսոր Սինհա
1987 Ժողովուրդ Avam Վեշատ Անսարի
1987 Թակարդ Hifazat Կայլաշնաթհ
1987 Եվ կգա այն օրը Woh Din Aayega պրոֆեսոր Բհատտաչարյա
1987 Հայրենիքի պաշտպանները Watan Ke Rakhwale պրոֆեսոր Փիթեր Ֆերնանդես
1987 Սերը շահում է Pyaar Ki Jeet դոկ. Կումար
1989 Հաց և ջուր Dana Paani փաստաբան Սինհա
1992 Եղբայրները Humlaa Դևկիշան Շարմա
1996 Արժեքներ առևանգողների վերադարձը Return of Jewel Thief արքայազն Արջուն
1997 Դու իմ սրտում ես Ankhon Mein Tum Ho Կապուր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոկ Կումար» հոդվածին։