Վահիդա Ռեհման
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 3, 1938[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Չենգալպատտու, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ընտրանի | Pyaasa?, king for Bulgaria?, Chaudhvin Ka Chand?, Sahib Bibi Aur Ghulam?, Abhijan?, Guide?, Khamoshi?, 15 Park Avenue? և Rang De Basanti? |
Ամուսին(ներ) | Շաշի Ռեխի |
Պարգևներ և մրցանակներ | |
Վահիդա Ռեհման (հինդի` वहीदा रहमान, փետրվարի 3, 1938[1], Չենգալպատտու, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի և պարուհի, նկարահանվել է տելուգու, հինդի և թամիլերեն լեզուներով մոտ 80 ֆիլմում։ Ազգային կինոմրցանակի և Filmfare Awards-ի մրցանակակիր, պարգևատրվել է նաև կառավարական Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահիդա Ռեհմանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 3-ին[2], ներկայիս Թամիլնադ նահանգում ` հնդկական ադմինիստրատիվ ծառայության սպայի ընտանիքում[3] և ուներ երեք քույր։ Երբ ընտանիքը տեղափոխվել է Ջայպուր, նա հաճախել է տեղի Սուրբ Հովսեփի վանքին կից դպրոցը[4], միաժամանակ ուսումնասիրելով հնդկական դասական պարեր։ 1948 թվականին նրան հրավիրել են «Rojulu Marayi» ֆիլմում պարային համար կատարելու։ Այդ ժամանակ նա 15 տարեկան էր։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1955 թվականին և երեկույթներից մեկի ժամանակ, որտեղ նշում էին ֆիլմի հաջողությունը, նրան նկատել է ռեժիսոր Գուրու Դատը և հրավիրել Բոլիվուդ։
1956 թվականին Վահիդա Ռեհմանը նկարահանվել է «Դետեկտիվ» ֆիլմում, սակայն նրա առաջին գլխավոր դերը 1957 թվականին նկարահանված «Ծարավ» ֆիլմում էր։ Այնուհետև հաջորդել են «Թղթե ծաղիկներ» (1959 թ.), «Լիալուսին» (1962 թ.) և «Տերը, տիրուհին և ծառան» (1962 թ.) կինոնկարները։ Վահիդա Ռեհմանը հիանալիորեն էր աշխատում Դև Անանդի հետ։ Նրանք միասին նկարահանվել են «16 թվականը» (1958 թ.) և «Սև շուկա» (1960 թ.) ֆիլմերում, սակայն 1965 թվականին նկարահանված «Սուրբը» («Էքսկուրսավարը») կինոնկարի համար Վահիդա Ռեհմանը ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։
1962 թվականին Վահիդա Ռեհմանը նկարահանվել է Սաթյաջիտ Ռայի «Ուղևորություն» կինոնկարում։ Նրա տաղանդի դրսևորման վառ օրինակներից էր «Երրորդ խոստումը» (1967 թ.) ֆիլմը՝ Ռաջ Կապուրի մասնակցությամբ։ 1967 թվականին Դիլիպ Կումարի հետ նկարահանվել է «Ռամն ու Շյամը» ֆիլմում, իսկ 1968 թվականին Ռաջեշ Կհաննայի հետ՝ «Երկնագույն լոտոս» կինոնկարում։ 1971 թվականին նկարահանվել է «Ռեշման և Շերան» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերն էր Սունիլ Դատը։ 1970-ական թվականներին արդեն նրան առաջարկում էին երկրորդական դերեր, իսկ 1980-1990-ական թվականներին հազվադեպ էր ընդունում առաջարկները, քանի որ զբաղված էր երեխաների դաստիարակությամբ և իր անձնական բիզնեսով։ Վահիդա Ռեհմանի հետագա տարիների աշխատանքներից են «Սիրո ակնթարթ» (1991 թ.), «Ջուր» (2005 թ.), «Քրքումի գույնը» (2006 թ.), «Դելի-6» (2009 թ.) և այլ ֆիլմեր։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահիդա Ռեհմանը երկարատև սիրավեպ է ունեցել ռեժիսոր Գուրու Դատի հետ։ Նրանց բաժանման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ Գուրու Դատը ամուսնացած էր։ 1974 թվականին նա ամուսնացել է դերասան Շաշի Ռեքհիի հետ և ունեցել երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի[5]։ Վահիդա Ռեհմանի ամուսինը մահացել է 2000 թվականին։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1956 | Դետեկտիվ | C.I.D. | Կամինի |
1957 | Ծարավ | Pyaasa | Գուլաբո |
1958 | Կեսգիշերին | 12 O'Clock | Բանի Չոուդհարի |
1958 | Տասնվեց թվականը | Solva Saal | Լաջ |
1959 | Թղթե ծաղիկներ | Kaagaz Ke Phool | Շանտի |
1960 | Սև շուկա | Kala Bazar | Ալկա Սինհա |
1961 | Լիալուսին | Chaudhvin Ka Chand | Ջամիլա |
1961 | Գեղեցկության թագուհին և գողերի թագավորը | Roop Ki Rani Choron Ka Raja | Ռուպա |
1962 | Ուղևորություն | Abhijaan | Գուլաբի |
1962 | Տերը, տիրուհին և ծառան | Sahib Bibi Aur Ghulam | Ջաբա |
1962 | Գիշերը պատմված հեքիաթ | Baat Ek Raat Ki | Նիլա, Մինա |
1963 | Մեկ սիրտ - հարյուր սիրային պատմություններ | Ek Dil Sao Afsane | Սունիտա |
1963 | Թույլ տվեք ինձ` ապրել | Mujhe Jeene Do | Չամելիջան |
1964 | Հմայվածը | Shagoon | Գիտա |
1965 | Սուրբը | Guide | Նալինի |
1967 | Ռամն ու Շյամը | Ram Aur Shyam | Անջանա |
1967 | Քարե սիրտը | Patthar Ke Sanam | Տարունա |
1967 | Երրորդ երդումը | Teesri Kasam | Հիրա Բայ |
1968 | Երկնագույն լոտոս | Neel Kamal | Ռաջկումարի Նիլ Կամալ, Սիտա |
1968 | Դիմակայություն | Baazi | - |
1968 | Մարդը | Aadmi | Մինա |
1970 | Պատերազմ և սեր | Prem Pujari | Սուման Մեհրա |
1970 | Լռություն | Khamoshi | Նուրսի Ռադհա |
1970 | Դառը ճշմարտություն | Man Ki Aankhen | Գուդդի (Գիտա) |
1972 | Ռեշման և Շերան | Reshma Aur Shera | Ռեշմա |
1972 | Կյանք, կյանք | Zindagi Zindagi | Միտա Շարմա |
1972 | Ռաջայի սիրտը | Dil Ka Raaja | Լակշմի |
1972 | Առավոտ և երեկո | Subha-O-Sham | Շիրին |
1976 | Սերը կյանք է | Kabhie Kabhie | Անջալի Մալհոտրա |
1976 | Արդարադատություն | Aadalat | Ռադհա |
1978 | Շիվա աստծո եռաժանին | Trishul | Շանտի |
1980 | Ատելության կրակը | Jyoti Bane Jwala | Մալտի |
1980 | Հրաբուխ | Jwalamukhi | Սավիտա Դևի |
1982 | Ինչպես փրկել սերը | Sawaal | Անջու |
1982 | Աստվածային պատիժ | Dharam Kanta | Ռադհա Սինգհ |
1982 | Կենվորը | Namkeen | Ջյոտհի |
1982 | Նվիրված ծառան | Namak Halaal | Սավիտրիդևի |
1983 | Զարմանալի | Mahaan | Ջանակի |
1983 | Զանգակածաղիկներ | Ghungroo | Ռանիմա |
1983 | Բեռնակիրը | Coolie | Սալմա |
1983 | Ծարավ հայացքներ | Pyaasi Aankhen | - |
1984 | Ջահ | Mashaal | Սուդհա Կումար |
1984 | Օձային աստված | Maqsad | Շարդա |
1984 | Սաննի | Sunny | Գայատրի |
1986 | Աստծո կողմից փրկվածը | Allah-Rakha | Սալմա Անվար |
1989 | Չանդնի | Chandni | միսիս Կհաննա |
1991 | Սիրո ակնթարթ | Lamhe | Դայ Ջա |
2002 | Հոգեկան մտերմություն | Om Jai Jagadish | Սարասվատի Բատրա |
2005 | Ջուր | Water | Բհագավատի |
2005 | Ես չեմ սպանել Գանդիին | Maine Gandhi Ko Nahin Mara | Կհաննա |
2006 | Քրքումի գույնը | Rang De Basanti | միսիս Ռատհոդ |
2009 | Դելի-6 | Delhi-6 | Աննապուրնա Մեհրա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wikipedia: Waheeda Rehman's date issues — The Times of India.
- ↑ Rachana Dubey (2014 թ․ մայիսի 15). «Waheeda Rehman's date issues». The Times of India. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Ipshita Mitra (2012 թ․ հուլիսի 24). «100 yrs of Indian cinema, 50 shades of Waheeda Rehman». The Times of India (անգլերեն).
- ↑ Visakhapatnam (2013 թ․ օգոստոսի 29). «A nostalgic Waheeda Rehman visits her alma mater». The Hindu (անգլերեն).
- ↑ Devesh Sharma (2013 թ․ նոյեմբերի 12). «Features Timeless classic: Waheeda Rehman». Filmfare (անգլերեն). The Times Group. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահիդա Ռեհման» հոդվածին։ |
|