Սաթյաջիտ Ռայ
| Սաթյաջիտ Ռայ բենգալերեն՝ সত্যজিৎ রায় | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 2, 1921[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[4] |
| Մահացել է | ապրիլի 23, 1992[1][3][5] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Կալկաթա, Հնդկաստան[6] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | բենգալերեն |
| Կրոն | հինդուիզմ |
| Կրթություն | Կալկաթայի համալսարան[7], Վիսվա-Բհարատի համալսարան[8][9], Ballygunge Government High School?[10][9] և Նախագահական համալսարան (1939) |
| Ազդվել է | Ժան Ռենուար, Ջոն Ֆորդ, Ռաբինդրանաթ Թագոր[11] և Վիտտորիո դե Սիկա |
| Երկեր | Pather Panchali?, Mahanagar?, Two?, Aparajito?, Apur Sansar?, Parash Pathar?, Charulata? և Nayak? |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, գրող, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, երգերի հեղինակ, լրագրող, երգերի հեղինակ, մանկագիր, նկարիչ, օպերատոր-բեմադրիչ, բանաստեղծ և կինոքննադատ |
| Ամուսին | Բիջորա Ռայ[12][13] |
| Ծնողներ | հայր՝ Սուկումար Ռայ, մայր՝ Suprabha Ray? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Սանդիպ Ռայ[27] |
| 🌐 | |
Սաթյաջիտ Ռայ (բենգալի` সত্যজিত রায়, մայիսի 2, 1921[1][2][3][…], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[4] - ապրիլի 23, 1992[1][3][5], Կալկաթա, Հնդկաստան[6]), հնդկական կինեմատոգրաֆի խոշորագույն ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, մանկագիր, կինոքննադատ, հրատարակիչ։ «Օսկար» մրցանակի արժանացած առաջին հնդիկն է, հանդիսանում է իր ֆիլմերի մեծամասնության երաժշտության հեղինակը, համարվում է հնդկական կինոյում նեոռեալիստական ուղղության հիմնադիրը։ Արժանացել է նաև Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաթյաջիտ Ռայը ծնվել է 1921 թվականի մայիսի 2-ին` Կալկաթայի հայտնի ընտանիքներից մեկում։ Նրա հայրը հնդկական գրականության դասական համարվող Սուկումար Ռայն է։ Ընտանիքում Սաթյաջիտը միակ երեխան էր։ Նրա պապը Բրահմո-Սամաջ կրոնական շարժման հայտնի ներկայացուցիչներից էր։ Սաթյաջիտ Ռայը երկու տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Չնայած մանկությունն անցել է աղքատության մեջ, այնուամենայնիվ սովորել և ավարտել է Կալկաթայի համալսարանի նախագահական քոլեջը։ Այնտեղ սովորելու տարիներին էլ հրապուրվել է կինոյով և արևմտյան դասական երաժշտությամբ։ Այնուհետև ընդունվել է Ռաբինդրանաթ Թագորի հիմնած Վիսվա Բհարատա համալսարանը։ 1942 թվականին, կիսատ թողնելով ուսումը, վերադարձել է տուն և ընդունվել աշխատանքի գովազդային գործակալությունում։ 1947 թվականին ստեղծել է Հնդկաստանում առաջին կինոակումբը, ուր հաճախում էին շատ հայտնի մարդիկ։ Հաճախորդների թվում էր նաև ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր Ժան Ռենուարը։
Մեկնելով Լոնդոն` գործուղման, Սաթյաջիտ Ռայը կարողացել է դիտել հսկայական քանակությամբ ֆիլմեր, ծանոթացել է Ֆեդերիկո Ֆելինիի, Վիտտորիո դե Սիկայի, Օրսոն Ուելսի, Ջոն Ֆորդի և այլ հայտնի ռեժիսորների աշխատանքներին։ Նրա վրա առավելապես ազդեցություն են թողել իտալական նեոռեալիզմի ռեժիսորների աշխատանքները։ Այդ ժամանակ էլ նա որոշում է կայացրել նկարահանել ֆիլմ և վերադառնալով հայրենիք, ֆինանսական մեծ դժվարություններ հաղթահարելու գնով, 1955 թվականին նկարահանել է «Ճանապարհի երգը» կինոնկարը։ Ֆիլմն ունեցավ հսկայական հաջողություն։ Ջավահառլալ Ներուի միջնորդությամբ այն ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում և շահեց «Տարվա լավագույն մարդկային փաստաթուղթ» մրցանակը։ Այդ ֆիլմի շնորհիվ հնդկական կինոն ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։ Դա Ապուի մասին պատմող եռապատումի առաջին մասն էր և համարվում է համաշխարհային կինոյի մարգարիտներից մեկը։ 1956 թվականին Սաթյաջիտ Ռայը նկարահանեց եռապատումի երկրորդ՝ «Աննվաճը» ֆիլմը։ Կինոնկարը շահել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ (Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ», ամերիկյան «Ոսկե դափնի» և այլն)։ Ֆիլմի երրորդ մասը 1959 թվականին նկարահանված «Ապուի աշխարհը» կինոնկարն է, որն ստացել է Հնդկաստանի նախագահի կողմից շնորհված ոսկե մեդալ և Էդինբուրգի կինոփառատոնի մրցանակը։
Սաթյաջիտ Ռայի կողմից վաղ շրջանում նկարահանված ֆիլմերի մեծամասնությունը նվիրված են ընտանեկան հարաբերությունների բարդ խնդիրներին։ Այդ թեման են շոշափում նաև «Կանչենջանգա» (1962 թ.) և «Մեծ քաղաքը» (1963 թ.) ֆիլմերը։ 1964 թվականին նա նկարահանել է «Չարուլատա» պատմական ֆիլմը։ «Մեծ քաղաքը» և «Չարուլատա» կինոնկարները արժանացել են Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին։
Բացի ռեժիսուրայով զբաղվելուց, Սաթյաջիտ Ռայը գրում էր սցենարներ և երաժշտություն։ Նա բենգալերեն գրված բազմաթիվ պատմվածքների ու վեպերի հեղինակ է։ 1973 թվականին նկարահանել է «Հեռավոր որոտ», իսկ 1978 թվականին՝ «Շախմատիստները» կինոնկարները։ Սաթյաջիտ Ռայի վերջին ֆիլմը «Թափառականը» (1991 թ.) կինոնկարն է, որը նույնպես հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմությամբ։
1992 թվականին Սաթյաջիտ Ռայը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ կինեմատոգրաֆում կատարած հսկայական ներդրումների համար։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաթյաջիտ Ռայը 1948 թվականին ամուսնացել է իր զարմուհու՝ Բիջոյա Դասի հետ և ունեցել մեկ որդի։ Որդին ռեժիսոր Սանդիպ Ռայն է։
Սաթյաջիտ Ռայը մահացել է 1992 թվականի ապրիլի 23-ին՝ ինֆարկտից։
Ֆիլմագրության ընտրանին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվը | Վերնագիրը | Բնօրինակի վերնագիրը |
|---|---|---|
| 1955 | Ճանապարհի երգը | Pather Panchali |
| 1957 | Աննվաճը | Aparajito |
| 1958 | Երաժշտական սենյակ | Jalsaghar |
| 1958 | Փիլիսոփայական քարը | Parash Pathar |
| 1959 | Ապուի աշխարհը | Apur Sansar |
| 1960 | Աստվածուհին | Devi |
| 1961 | Երեք դուստր | Teen Kanya |
| 1961 | Ռաբինդրանաթ Թագոր | Rabindranath Tagore |
| 1962 | Կանչենջանգա | Kanchenjungha |
| 1962 | Ուղևորություն | Abhijaan |
| 1963 | Մեծ քաղաքը | Mahanagar |
| 1964 | Չարուլատա | Charulata |
| 1965 | Կեղծ սուրբը | Mahapurush |
| 1965 | Վախկոտը | Kapurush |
| 1966 | Հերոսը | Nayak |
| 1967 | Գազանանոց | Chiriyakhana |
| 1969 | Գուպին երգում է, Բագհան` պարում | Goopy Gyne Bagha Byne |
| 1970 | Օրեր և գիշերներ անտառում | Aranyer Din Ratri |
| 1970 | Հակառակորդը | Pratidwandi |
| 1971 | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը | Seemabaddha |
| 1971 | Սիկկիմ | Sikkim |
| 1972 | Ներքին հայացքով | The Inner Eye |
| 1973 | Հեռավոր որոտ | Ashani Sanket |
| 1974 | Ոսկյա ամրոցը | Sonar Kella |
| 1976 | Միջնորդը | Jana Aranya |
| 1977 | Շախմատիստները | Shatranj Ke Khilari |
| 1979 | Փառք հայր Ֆելունաթհին | Joi Baba Felunath |
| 1980 | Ալմաստների թագավորությունը | Heerak Rajar Deshe |
| 1981 | Ձերբազատում | Sadgati |
| 1984 | Տուն և խաղաղություն | Ghare-Baire |
| 1989 | Ժողովրդի թշնամին | Ganashatru |
| 1990 | Մի ծառի ճյուղեր | Shakha Proshakha |
| 1991 | Թափառականը | Agantuk |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Bose B. Modernity, Globality, Sexuality, and the City: A Reading of Indian Cinema — IU Press, 2008. — Vol. 2, Iss. 1. — P. 35–58.
- ↑ Satyajit Ray Honorary Fund / University of California, Santa Cruz — 2025.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://www.satyajitraysociety.org/biography.html
- ↑ 9,0 9,1 Vaidyanathan C. Satyajit Ray (1921-1992): A Great Indian Filmmaker / Johns Hopkins University — 2011.
- ↑ Marik P. Ballygunge Government High School alumni pay tribute to Satyajit Ray — 2023.
- ↑ Monihara und Rabindranath Tagore (գերմ.)
- ↑ Bijoya Ray passes away at 98 — 2015.
- ↑ Satyajit Ray's wife Bijoya passes away / The Daily Star — 2015.
- ↑ Sangeet Natak Akademi Awardees
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 https://www.cnbctv18.com/webstories/entertainment/happy-birthday-satyajit-ray-a-look-at-honours-received-by-the-filmmaker-6181.htm / CNBC
- ↑ Ramachandran N. atyajit Ray: India Marks Centenary of Cinema Giant, but Legacy Has Multiple Interpretations / Variety — 2021.
- ↑ 17,0 17,1 Awards
- ↑ Schlichter A. Dadasaheb Phalke Award (գերմ.) / Hrsg.: Christian-Albrechts-Universität zu Kiel
- ↑ Dadasaheb Phalke Award Winners / Film Federation of India
- ↑ https://www.oscars.org/news/two-satyajit-ray — 2016.
- ↑ http://www.dashboard-padmaawards.gov.in/?Award=Bharat%20Ratna
- ↑ Awards Won by Satyajit Ray / Columbia University Press — 2013. — doi:10.7312/RAY-16494-026
- ↑ https://books.google.ru/books?id=eAP2DwAAQBAJ&pg=PA106
- ↑ Honoris Causa (1876 - 2020) / University of Calcutta
- ↑ Satyajit Ray awarded honorary doctorate for contribution to world cinema by Oxford University / The Times of India — 2015.
- ↑ Robinson A. The unique universe of Satyajit Ray — 2024.
- ↑ Singh S. S. Satyajit Ray’s Feluda and Professor Shanku to share screen / The Hindu — 2020.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթյաջիտ Ռայ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 2 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Կալկաթա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 23 մահեր
- 1992 մահեր
- Կալկաթա քաղաքում մահացածներ
- Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդիկ ռեժիսորներ
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Օսկարակիրներ
- Հնդիկ մանկագիրներ
- Հնդիկ սցենարիստներ
- Հնդիկ պրոդյուսերներ
- Հնդիկ կոմպոզիտորներ
- Հնդիկ լրագրողներ