Jump to content

Բհարատ Ռատնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բհարատ Ռատնա
Изображение орденской планки
Երկիր Հնդկաստան
Տեսակcivil decoration?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհունիսի 2, 1954
Պարգևատրման քանակը43 (2014)
Հերթականություն
Կրտսեր պարգևParam Vir Chakra? և Պադմա Վիբխուշան
Կայքdashboard-padmaawards.gov.in/?Award=Bharat%20Ratna
 Bharat Ratna Վիքիպահեստում

Բհարատ Ռատնա (հինդի` भारत रत्न, բառացի` Հնդկաստանի գանձ), Հնդկաստանի բարձրագույն պետական քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է ի նշան երախտագիտության` հասարակության առջև բարձր մակարդակի ծառայությունների համար։ Այն շնորհվում է 1930-1940-ական թվականների հնդկական ընդդիմության և անկախության համար պայքարի մարտիկներին, ինչպես նաև քաղաքական, պետական, հասարակական գործիչներին, գիտնականներին, երաժիշտներին և այլ մասնագիտությունների տեր մարդկանց` հաշվի չառնելով նրանց ռասայական պատկանելիությունը, գործունեության ոլորտը, հասարակության մեջ նրանց զբաղեցրած դիրքը և սեռը[1][2]։ Ըստ աստիճանակարգի, Բհարատ Ռատնային նախորդում են կրտսեր դասի Պադմա Վիբհուշան, Պադմա Բհուշան և Պադմա Շրի պետական քաղաքացիական պարգևները։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհարատ Ռատնա պարգևը սահմանվել է 1954 թվականի հունիսի 2-ին, Հնդկաստանի առաջին նախագահ Ռաջենդրա Պրասադի կողմից։ Պարգևատրումը կանոնավոր բնույթ չի կրում, օրինակ` 1991, 1992, 1997, 1998 և 1999 թվականներին այն շնորհվել է յուրաքանչյուր տարում երեք մարդու, իսկ 1993-1996 թվականների ընթացքում չի շնորհվել[3]։ Հետմահու շնորհվելու կարգը մտցվել է 1955 թվականին և այդ պահից այն անվիճելիորեն հետմահու շնորհվել է 12 մարդու։ Միայն մեկ անգամ, 1992 թվականին, հրապարակայնորեն հայտարարված հետմահու պարգևատրումը չի կայացել` բողոքի պատճառով։

Արտասահմանցիներին պարգևատրելու հարցը նույնպես վիճելի է։ Մինչ օրս, Բհարատ Ռատնա պարգևը շնորհվել է երկու արտասահմանցիների` հարավաֆրիկյան քաղաքական և պետական գործիչ Նելսոն Մանդելային և փուշթուների հոգևոր և քաղաքական առաջնորդ Աբդուլ Ղաֆար-խանին (Բաչա Խան), ով Մահաթմա Գանդիի գործընկերն ու հետևորդն էր։ Բհարատ Ռատնա պարգևը շնորհվել է նաև այլազգի, սակայն Հնդկաստանի քաղաքացիություն ունեցող Մայր Թերեզային։

Բհարատ Ռատնային արժանացած ամենաերիտասարդ մարդը` կրիկետի մարզիկ Սաչին Տենդուլկարն է, ում պարգևը շնորհվել է, երբ նա 40 տարեկան էր[4], այն դեպքում, երբ կանանց իրավունքների պաշտպան Դհոնդո Կեշավ Կարվեն պարգևին արժանացել է 100 տարեկանում։

Մինչ օրս, Բհարատ Ռատնա պարգևին արժանացել է 45 մարդ, որոնցից 12-ը` հետմահու։

Շքանշանի նկարագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանն ունի Սրբազան ֆիկուս (Ficus religiosa) ծառի տերևի տեսք։ Կենտրոնում արևն է, որի ներքևում դևանագարիով գրված է «Բհարատ Ռատնա» (भारत रत्न), իսկ շքանշանի հակառակ կողմում Հնդկաստանի զինանշանն է, որի ներքևում գրված է «Սատյամեվա ջայատե» (सत्यमेव जयते), որը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է. «Միայն ճշմարտությունն է հաղթանակում»։ Շքանշանին ամրացված է 51 մմ տրամագծով սպիտակ ժապավեն, որը թույլ է տալիս այն կրել պարանոցին[1][5][6]։

Բհարատ Ռատնայի մրցանակակիրները

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՊարգևատրված անձըԳործունեությունը
1954 Չակրավարտի Ռաջագոպալաչարիպետական գործիչ
1954 Սարվեպալլի Ռադհակրիշնանպետական գործիչ, փիլիսոփա
1954 Չանդրասեկհարա Վենկատա Ռամանֆիզիկոս
1955 Բհագվան Դասկրոնական փիլիսոփա
1955 Մոկշագունդամ Վիսվեսվարայաճարտարագետ, պետական գործիչ
1955 Ջավահառլալ Ներուքաղաքական և պետական գործիչ
1957 Գովինդ Բալլաբհ Պանտպետական գործիչ, ազատության համար պայքարի մարտիկ
1958 Դհոնդո Կեշավ Կարվեկանանց իրավունքների պաշտպան
1961 Բիդհան Չանդրա Ռոյքաղաքական և պետական գործիչ
1961 Պուրուշոտտամ Դաս Տանդոնքաղաքական գործիչ, ազատության համար պայքարի մարտիկ
1962 Ռաջենդրա Պրասադպետական գործիչ, Հնդկաստանի առաջին նախագահ
1963 Զաքիր Հուսեյնպետական գործիչ
1963 Պանդուրանգ Վաման Կանեգիտնական, սանսկրիտի գիտակ
1966 Լալ Բահադուր Շաստրիքաղաքական և պետական գործիչ
1971 Ինդիրա Գանդիքաղաքական և պետական գործիչ
1975 Վարահագիրի Վենկատա Գիրիքաղաքական և պետական գործիչ
1976 Կումարասվամի Կամառաջքաղաքական և պետական գործիչ
1980 Մայր Թերեզակաթոլիկ միանձնուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր
1983 Վինոբա Բհավեկրոնական փիլիսոփա և քաղաքական գործիչ
1987 Աբդուլ Ղաֆար-խանփուշթուների հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ
1988 Մարուդուր Գոպալան Ռամաչանդրանդերասան, պետական գործիչ
1990 Բհիմռաո Ռամջի ԱմբեդկարՀնդկաստանի գործող Սահմանադրության հեղինակ, «Անձեռնմխելիներ» կաստայի առաջնորդ
1990 Նելսոն ՄանդելաՀարավաֆրիկյան քաղաքական և պետական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
1991 Ռաջիվ Գանդիքաղաքական և պետական գործիչ
1991 Վալլաբհբհայ Պատելքաղաքական գործիչ
1991 Մորարջի Դեսաիքաղաքական և պետական գործիչ
1992 Աբուլ Կալամ Ազադքաղաքական գործիչ, գիտնական, Հնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդներից
1992 Ջեհանգիր Ռատանջի Դադաբհոյ Տատախոշոր գործարար, բարեգործ
1992 Սաթյաջիտ Ռայկինոռեժիսոր, պրոդյուսեր, գրող, կոմպոզիտոր
Հատուկ դեպք Սուբհաս Չանդրա ԲոզեՀնդկաստանի անկախության համար պայքարի առաջնորդներից։ Պարգևատրվելու մասին հայտարարվել է 1992թ-ին, սակայն դատարանում բողոքարկվել է և շնորհումը չի կայացել։
1997 Գուլզարիլալ Նանդաքաղաքական գործիչ, տնտեսագետ
1997 Արունա Ասաֆ ԱլիՀնդկաստանի անկախության համար պայքարի ակտիվիստուհի
1997 Ավուլ Պակիր Ջայնուլաբդին Աբդուլ Կալամգիտնական, պետական գործիչ
1998 Մադուրայ Շանմուխավադիվու Սուբբուլակշմիերգչուհի, դերասանուհի, երաժիշտ
1998 Չիդամբարամ Սուբռամանյամքաղաքական և պետական գործիչ
1999 Ռավի Շանկարկոմպոզիտոր, սիտարահար
1999 Ամարտյա Սենտնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
1999 Գոպինաթհ Բորդոլոյքաղաքական և պետական գործիչ, Հնդկաստանի անկախության համար պայքարի մարտիկ
2001 Լատա Մանգեշկարերգչուհի
2001 Բիսմիլլահ Խաներաժիշտ, շահնայահար
2009 Բհիմսեն Ջոշիերգիչ
2013 Չինտամանի Նագեսա Ռամաչանդրա Ռաոքիմիկոս
2014 Սաչին Տենդուլկարկրիկետի մարզիկ, ռեկորդակիր
2015 Մադան Մոհան Մալավյափաստաբան, լրագրող, հասարակական գործիչ
2015 Ատալ Բիհարի Վաջպայիպետական և քաղաքական գործիչ
2019 Փրանաբ Կումար Մուքհերջիպետական գործիչ, Հնդկաստանի նախագահ
2019 Բհուպեն Հազարիկաերգիչ, բանաստեղծ, ռեժիսոր
2019 Նանաջի Դեշմուքհասարակական գործիչ
2024 Կարպուրի Թակուրքաղաքական գործիչ
2024 Լալ Կրիշնա Ադվանիքաղաքական գործիչ
2024 Պամուլապարթի Վենկատա Նարասիմհա Ռաոպետական գործիչ
2024 Չարան Սինգհպետական գործիչ
2024 Մանկոմբու Սամբասիվան Սվամինաթանգենետիկ, բուսաբույծ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Ayyar, N. M. (1955). «The Gazette of India—Extraordinary—Part I» (PDF). The Gazette of India. The President's Secretariat (published 1955 թ․ հունվարի 15): 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 18-ին. «The President is pleased to make the following revised regulations for the award of the decoration Bharat Ratna in supersession of those published in Notification No. 1-Pres./54, dated the 2nd January, 1954»
  2. ↑ «Bharat Ratna Scheme» (PDF). Ministry of Home Affairs (India). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  3. ↑ «List of recipients of Bharat Ratna (1954–2009)» (PDF). Ministry of Home Affairs (India). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  4. ↑ «Tendulkar receives Bharat Ratna». ESPNcricinfo. 2014 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  5. ↑ Hoiberg, Ramchandani, էջ 96
  6. ↑ «Crafting Bharat Ratna, Padma Medals at Kolkata Mint» (Press release). Press Information Bureau (PIB), India. հունվարի 21, 2014. Արխիվացված է օրիգինալից մայիսի 17, 2014-ին. Վերցված է մայիսի 13, 2014-ին.