Վարահագիրի Գիրի
| Վարահագիրի Գիրի | |
| Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
|---|---|
| Կրթություն՝ | Դուբլինի համալսարանական քոլեջ և Մադրասի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | հինդուիզմ |
| Ծննդյան օր | օգոստոսի 10, 1894[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բերհամպուր, Ganjam district, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[4] |
| Վախճանի օր | հունիսի 23, 1980 (85 տարեկան) |
| Վախճանի վայր | Չեննայ, Հնդկաստան |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Վարահագիրի Գիրի (տելուգու՝ వరాహగిరి వేంకట గిరి
, հինդի՝ वराहगिरी वेंकट गिरी, (
արտասանություն), օգոստոսի 10, 1894[1][2][3][…], Բերհամպուր, Ganjam district, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[4] - հունիսի 23, 1980, Չեննայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ։
Ավարտել է Իռլանդիայի ազգային համալսարանի (Դուբլին) իրավաբանական ֆակուլտետը։ Հայրենիք վերադառնալով, ընդգրկվել է ազգային-ազատագրական շարժման մեջ և հարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցությանը։ 1922-1929 թվականներին մասնակցել է համահնդկական արհմիութենական շարժմանը և դարձել դրա ղեկավարներից մեկը։ Անգլիայի գաղութային տիրապետության դեմ պայքարելու համար 1939-1945 թվականներին գտնվել է բանտում։ Անկախության հռչակումից հետո նշանակվել է Հնդկասաանի դեսպան Ցեյլոնում (1947-1951), իսկ 1952-1954 թվականներին՝ Հնդկաստանի կենտրոնական կառավարության աշխատանքի նախարարը, 1957-1967 թվականներին նահանգապետ՝ տարբեր նահանգներում։ 1967-1969 թվականներին եղել է Հնդկաստանի փոխնախագահ, 1969-1974 թվականներին՝ Նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 Гири Варахагири Венката // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Varahagiri Venkata Giri (словацк.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 86)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարահագիրի Գիրի» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Հունիսի 23 մահեր
- 1980 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ քաղաքական գործիչների մասին
- Հնդիկ պետական գործիչներ
- Հնդկաստանի նախագահներ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա
- Հնդկաստանի ղեկավարներ