Շահնայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահնայ
Shehnai.jpg
Որակավորումquadruple reed? և երկլեզվակ փողային նվագարան
ԵրաժիշտներԲիսմիշահ Խան (անգլ.՝ Bismillah Khan)
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.112

Շահնայ, փողային երաժշտական գործիք, հայտնի է հյուսիսային Հնդկաստանում։

Պատկանում է հոբոյների ընտանիքին, իրենից ներկայացնում է 30-50 սմ երկարությամբ խողովակ, կոնաձև է, անցքերով և երկակի պիպիչով (լեզվակ)։ Գործիքը պատրաստված է փայտից, ներքևի մասում ունի տափակեցված մետաղական փողալայնուկ։ Անցքերի քանակը 6-9 է, դիապազոնը` 2 օկտավա։

Շահնայի ձայնը յուրահատուկ է, երկյուղածության զգացմունք է ստեղծում։ Այն օգտագործվում է կրոնական և հարսանեկան արարողությունների ժամանակ։

Շահնայ նվագող ամենահայտնի երաժիշտներից է Բիսմիշահ Խանը (անգլ.՝ Bismillah Khan) (1916—2006), վիրտուոզ, պարգևատրվել է Հնդկաստանի պետական ամենաբարձր պարգևով` «Բխարատ Ռատնա»։ Դեյվ Մեյսոնը այդ գործիքը նվագել է «The Rolling Stones» խմբի «Street Fighting Man» երգի ժամանակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]