Հոբոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբոյ
Oboj.jpg
Որակավորում double reed instrument
Range oboe.png
Կից գործիքներ անգլիական եղջրափող, որսորդական հոբոյ, հեքելֆոն
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 422.112-71
Oboes Վիքիպահեստում

Հոբոյ (ֆր.՝ hautbois, բառացի «բարձր փայտ», անգլ.՝ oboe, գերմ.՝ Oboe և իտալ.՝ oboe), փայտյափողայինների ընտանիքի փողային երաժշտական գործիք է։ Հոբոյների դասի գործիքների մեջ այն իր դիապազոնով ամենաբարձրն է պիկոլո հոբոյից և հոբոյ դ̕ ամուրից հետո։ Մյուս փողային գործիքների նման ունի փականներ և լեզվակ։ Ներկայիս հոբոյը իր վերջնական տեսքն ստացել է 17-րդ դարում[1]։ Հոբոյը համարվում է աշխարհի ամենահին գործիքներից մեկը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն որմնանկար

Անտիկ ժամանակներից մեզ են հասել տարբեր պատկերներ, որոնց վրա կարելի է հեշտությամբ նկատել հոբոյանման գործիքներ՝ սովորական կամ երկխողովականի։ Հոբոյ հիշեցնող գործիքի մասին խոսում է նաև Հոմերոսը իր "Իլիական" պոեմում։ Նա այն անվանում է "Օլոի"։ Անտիկ ժամանակների հնագույն հոբոյատիպ գործիք է նաև տիբիան։ Այս հին գործիքներից ծնվել են տարբեր այլ ժողովրդական գործիքներ, որոնցից են հայկական դուդուկը և զուռնան, աֆրիկական ալգաիդան, հունգարական տորոկսիպը, չինական սուոնան, ճապոնական հիշիրիկին, ֆրանսիական բինիուն և այլ ազգային գործիքներ։

Ժամանակակից հոբոյը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլասիկ ժամանակաշրջանի հոբոյ, 1805 թվական

Մինչ 17-րդ դարը հոբոյը ուներ տարբեր չափսեր և կրում էր տերբեր տեսակի անվանումներ։ 17-րդ դարում ֆիքսվել է հոբոյի չափսը և այն օգտագործվում է մինչ օրս։ Հոբոյ բառը ունի ֆրանսիական արմատներ (ֆր.՝ hautbois)։ Այն կազմված է երկու բառից՝ haut՝ բարձր և bois՝ փայտ։ Սկզբնական շրջանում Անգլիայում օգտագործվում էր բառի ֆրանսիական ձևը այնուհետև անգլիացիները սկսեցին գործածել գործիքի անգլիական անվանումը՝ ։ Հոբոյը միշտ ունեցել է լայն օգտագործում։ Հոբոյը առկա է եղել վաղ ժամանակերի թագավորական նվագախմբերում։ Այն օգտագործվել է նաև կամերային երաժշտությունում։

Տեմբրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոբոյիստ Ալբրեխտ Մեյերը լեզվակ պատրաստելիս

Ի տարբերություն այլ փողային գործիքների, հոբոյը ունի սուր և թափանցող հնչողություն։ Այն հոբոյների ընտանիքում գրավում է սոպրանոյի րեգիստրը։ Ավելի ցածր նոտաներ նվագելիս հոբոյը ունի շատ տխուր և թրթռան տեմբր։ Հոբոյի այս հնչողությունը կոմպոզիտորները օգտագործում եմ իրենց ստեղծագործությունների տխուր թեմաների համար։ Սակայն ավելի բարձր նոտաներ նվագելիս հոբոյի տեմբրը դառնում է լսելի, բարձր և որոշ ժամանակ ականջ ծակող։ Սովորաբար հոբոյի ձայնը միշտ լսելի է իր սուր տեմբրի շնորհիվ։ Հոբոյի տեմբրը տարբերվում է ֆլեյտայի և կլարնետի տեմբրից խողովակի քիչ տեսանելի օվալաձևության շնորհիվ։ Հոբոյի խողովակը կազմված է երկու հիմնական մասից։ Խողովակի վերին մասում ամրանում է փոքրիկ լեզվակը։ Այժմ հոբոյահարները իրենք են պատրաստում իրենց սեփական լեզվակները՝ հարմարեցնելով բերանի և ատամնաշարի կառուցվածքին։

Փայտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում հոբոյները պատրաստում էին տարբեր խոտերից օրինակ ՝ բամբուկից։ Այնուհետև սկսեցին հոբոյներ պատրաստել ավելի ամուր փայտերից և նույնիսկ փղոսկրից։ Ժամանակակից հոբոյների մեծ մասը պատրաստվում է էբենոսափայտից։ Օգտագործվում են նաև տարբեր տրոպիկական երկրների հսկայական ծառերի փայտեր։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբոյը ունի մոտավորապես 23 անցք։ Անցքերը իրարից մի քանի սանտիմետրի վրա են։ Անցքերի շուրջը պատված է կամ նիկելով կամ որևէ այլ մետաղով։ Փոքրիկ լեզվակը ունի երկու հիմնական մաս՝ շուրթերին դիպչող մասը և գործիքի մեջ խրվող մասը։ Լեզվակը հիմնականում պատրաստվում է հոբոյահարների կողմից։ Լեզվակը պատրաստվում է շատ նուրբ և բարակ փայտից։

Վիեննական հոբոյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այլ նվագախմբերի՝ Վիեննայի Ֆիլհարմոնիկ Նվագախումբը օգտագործում է 20-րդ դարի սկզբին Հերման Ցուլագերի կողմից պատրաստած հոբոյը։ Այդ գործիքը փոխում է ամբողջ նվագախմբի տեմբրը և նոր շունչ հաղորդում նրան։ Լեզվակի ոչ սովորական կառուցվածքի շնորհիվ փոխվում է հոբոյի հնչողությունը։ Այն տարբերվում է մյուս բոլոր հոբոյներից։

Նույն կարգին պատկանող գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբոյների ընտանիքին են պատկանում հետևյալ գործիքները՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Музыкальный энциклопедический словать, Москва, 1991 (ռուս.)