Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ
Wiener Philharmoniker
Musikverein Goldener Saal.jpg
Վիեննայի երաժշտական միության ոսկե սրահ
ժանրսիմֆոնիկ դասական երաժշտություն
տարիներ1842 - առ այսօր
երկիրԱվստրիա Ավստրիա
քաղաքՎիեննա
համերգասրահMusikverein
կազմըսիմֆոնիկ նվագախումբ
պարգևներHerbert von Karajan Music Prize
Պաշտոնական կայք
Vienna Philharmonic Orchestra Վիքիպահեստում

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ (գերմ.՝ Wiener Philharmoniker), սիմֆոնիկ նվագախումբ, հիմնվել է Վիեննայում, Ավստրիայում: Համարվում է լավագույններից մեկն աշխարհում։ Նվագախմբի հիմնական համերգասրահն է գերմ.՝ Musikverein – Երաժշտասեր հասարակության միության համերգասրահը (Gesellschaft der Musikfreunde)։ Երաժիշտները հավաքագրվում են Վիեննայի պետական օպերայի նվագախմբից, որտեղ նրանք պետք է նվագած լինեն երեք տարուց ոչ պակաս։ Նվագախումբը հիմնվել է 1842 թվականին Օտտո Նիկոլայի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Musikverein, հունիս 2006

Մինչև Վիեննայի համար պատմական օրը՝ 1842 թվականի մարտի 28-ը, ավստրիական կայսրության մայրաքաղաքում պրոֆեսիոնալ նվագախմբեր գոյություն ունեին միայն օպերային թատրոններում և արքունիքին կից (Արքունական կապելլա)։ Հանդիսավոր սիմֆոնիկ համերգների համար հրավիրում էին կամ այդ նվագախմբերից մեկին կամ հատուկ կազմված և ոչ միշտ պրոֆեսիոնալ երաժիշտներից կազմված անսամբլներին։ Հանդիսավոր համերգների անցկացման համար բարձր որակավորում ունեցող նվագախմբերի կարիքը զգացվում էր արդեն 19-րդ դարասկզբին: Այդ նպատակի համար Երաժշտասեր հասարակության միությունը ստեղծել էր Վիեննայի կոնսերվատորիան[1], սակայն Երաժշտասեր հասարակության կողմից ստեղծված սիմոֆնիկ նվագախումբը սկզբնական շրջանում ուժեղացնում էր Արքունական օպերայի նվագախումբը, և միայն 1830 թվականին կատարվեց շրջադարձային քայլ, երբ Արքունական օպերայի նվագախմբի ղեկավար Ֆրանց Լախները այդ անսամբլով կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները[2]:

Նվագախմբի ծննդյան օրն է համարվում 1842 թվականի մարտի 28-ը, երբ Օտտո Նիկոլային, որ 1841 թվականին նշանակվել էր Կարտներ թատրոնի նվագախմբի ղեկավար, անցկացրեց այդ անսամբլի հետ մեծ սիմֆոնիկ համերգ, որը կազվմած էր վիեննական դասական ստեղծագործություններից: Հենց այդ ժամանակից սկսած նվագախմբի համերգները տեղի էին ունենում պարբերաբար մինչ 1847 թվականը, երբ Նիկոլային հեռացավ Վիեննայից[2]:

Նիկոլայի գնալուց հետո նավագախմբում տիրեց լճացման շրջան` առաջին հերթին փորձառու ղեկավարի բացակայության պատճառով։ Վիեննայի ֆիլահարմոնիկ նավագախմբի համար կարևոր ուղենիշ եղավ 1860 թվականի հունվարի 15-ի` Վիեննայի օպերայի տնօրեն Կառլ Էկերտի անցկացրած բաժանորդագրված չորս համերգներից առաջինը։ Այդ պահից սկսվեց Վիեննայում պարբերաբար ընթացող «Ֆիլհարմոնիկ համերգների» պատմությունը։[2]:

Նվագախմբի առաջին արտասահմանյան համերգը տեղի է ունեցել 1900 թվականին` Փարիզի միջազգային ցուցահանդեսի ժամանակ, Գուստավ Մալերի ղեկավարությամբ։ Առաջին երկարատև համերգային շրջագայությունը նվագախումբը նախաձեռնել է 1922 թվականին Ֆելիքս Վեյնգարտների ղեկավարությամբ Լատինական Ամերիկայում:

Այժմ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը պաշտոնապես հանդիսանում է Վիեննայի պետական օպերայի ֆիլհարմոնիկ նվագախումբ, որտեղ պարտադիր փորձաշրջան են անցնում բոլոր երաժիշտները[3]:

Նվագախմբին է պատկանում մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումների պատիվը՝ Հանս Ռիխտերի ղեկավարությամբ. Յոհաննես Բրամսի Սիմֆոնիա № 2 և Սիմֆոնիա № 3, Անտոն Բրուկների Սիմֆոնիա № 8[2]:

Գլխավոր և հրավիրված դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի համերգ, 2013
Շենբրուն, Ամառային գիշերվա համերգ, 2012

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը երբեք չի ունեցել գեղարվեստական ղեկավար և երկար ժամանակով պայմանագրեր չի կնքել դիրիժորների հետ։ Մինչև 1933 թվականը ամեն տարի ընդհանուր քվեարկությամբ ընտրվել է այսպես կոչված «բաժանորդագրված» դիրիժոր (Abonnementdirigent)` Musikverein-ում համերգային սեզոն անցկացնելու համար, չնայած որ երկար տարիներ կարող էր լինել հենց նույն դիրիժորը, օրինակ՝ Օտտո Դեսսոֆը 1860-1875 թվականներ, Հանս Ռիխտեր 1875-1882 թվականներ և 1883-1898 թվականներ (վերջինիս անունի հետ է կապված նվագախմբի «ոսկե դարը»), Ֆելիքս Վեյնգարտներ 1908-1927 թվականներ, կամ էլ Գուստավ Մալեր 1898-1901 թվականներ[2]: Բացի դրանից նվագախումբը փառատոների ժամանակ, ինչպես նաև ավանդական «Ամանորի համերգը» և «Ամառային գիշերվա համերգը» ղեկավարելու համար, առանձին հրավիրում է նաև շրջագայող դիրիժորների։

1993 թվականից նվագախումբն աշխատում է առանց գլխավոր դիրիժորի` միաժամանակ շրջագայությունների ժամանակ ունենալով մի քանի հրավիրված դիրիժորներ, որոնք համագործակցում են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մշտական հիմունքներով, երբեմն նույնիսկ տասնյակ տարիներով։ Հրավիրված դիրիժորների մեջ եղել են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Վիլհելմ Ֆուրտվենգլերը, որ 1933-1945 թվականներին և 1947-1954 թվականներին փաստացի, չնայած ոչ պաշտոնապես, եղել է նվագախմբի գլխավոր դիրիժորը[2], Կառլ Բյոմը, Հերբերտ ֆոն Կարայանը, Կառլո Մարիա Ջուլինին, Լեոնարդ Բերնշտայնը, Վալերի Գերգիև և այլք։

Օպերայի հայտնի երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեդրամի դիմերեսը և դարձերեսը «Վիեննայի ֆիլհարմոնիա»

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ամեն տարի անցկացնում է ավանդական «Ամանորի համերգ»: Համերգի հեռուստադիտողների լսարանն ամբողջ աշխարհում 2010 թվականի գնահատված տվյալներով կազմել է 50 միլիոն մարդ 72 երկրից[4]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Universität für Musik und darstellende Kunst Wien (պաշտոնական կայք)(գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Dr. Clemens Hellsberg։ «Die Geschichte der Wiener Philharmoniker»։ Wiener Philharmoniker (պաշտոնական կայք) (գերմ.)
  3. Clemens Hellsberg. Berufsbild (պաշտոնական կայք)
  4. 100.000 евро, Австрия (Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ)(ռուս.)