Կառլո Մարիա Ջուլինի
Կառլո Մարիա Ջուլինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 9, 1914[1][2][3][4][5][6][7] Բարլետա, Ապուլիա, Իտալիա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 14, 2005[1] (91 տարեկանում) կամ հունիսի 15, 2005[8] (91 տարեկանում) Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր և music director |
Գործիքներ | ջութակ և ալտ |
Լեյբլ | EMI, Deutsche Grammophon և Sony Classical Records |
Կրթություն | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Պարգևներ | Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» |
Carlo Maria Giulini Վիքիպահեստում |
Կառլո Մարիա Ջուլինի (իտալ.՝ Carlo Maria Giulini, մայիսի 9, 1914[1][2][3][4][5][6][7], Բարլետա, Ապուլիա, Իտալիա - հունիսի 14, 2005[1] կամ հունիսի 15, 2005[8], Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի սիմֆոնիկ և օպերային դիրիժոր:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլոն ծնվել է 1914 թվականի մայիսի 9-ին Բարլետա կոմունայի տարածքում, հասարակ ընտանիքում: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո տեղափոխվում են Բոլցանո: Բոլցանո քաղաքում արմատացել էր ավստրիական մշակույթը: Հիմնական լեզուն գերմաներենն էր: Այդ պատճառով էլ Կառլոն աշխատում էր հիմնականում գերմանական և ավստրիական ստեղծագործությունների վրա[9]:
Մանուկ հասակում Կառլոն ջութակ էր նվագում: Սովորել է Հռոմի Սանտա Չեչիլիա երաժշտական ակադեմիայում: Նաև սովորել է ալտ նվագել, Ռեմի Պրինչիպի մոտ: Երբ նա նվագում էր սիմֆոնիկ նվագախմբում, այդ ժամանակ դիրիժորի պաշտոնում էին` Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Բրունո Վալտերը, Օտտո Կլեմպերերը և այլք[10][11]։
Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականին Ջուլինին կատարում է իր դիրիժորական աշխատանքները Աուգուսեո նվագախմբի հետ (սա նրա առաջնելույթն էր)[12]։ 2 տարի անց նա գլխավորում էր Հռոմի ռադիոյի նվագախումբը։ Այս նվագախմբի երգացանկի մեջ էին մտնում տարբեր ստեղծագործություններ։ 1950 թվականին նա հիմնադրում է Միլանսկի ռադիոյի նվագախումբը։ Եվ հենց այստեղ էլ կատարում է իր դիրիժորական առաջնելույթը՝ օպերային երաժշտությունում[10][12]։
Ջուլինիի հիմնադրած նվագախումբը կատարում էր ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ օպերային ստեղծագործություններ։ Այդ թվում էլ «մոռացված» օպերային ստեղծագործություններ, որոնցից են՝ Դոմենիկո Չիմարոզայի «Գորացիներ և Կուրիացիներ»-ը, Յոզեֆ Հայդնի «Լուսնային երկիր»-ը և այլ ստեղծագործություններ։ 1951 թվականին պատանի Ջուլինին հանրության կողմից մեծ ուշադրության է արժանանում։ 1952 թվականին Ջուլինին Արթուրո Տոսկանինիի խորհրդով, որպես դիրիժոր հանդես է գալիս Լա Սկալա թատրոնում՝ «Կյանքը կարճ է» ստեղծագործության ժամանակ[13]։
«Լա Սկալա»-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին Արտուրո Տոսկանինիի խորհրդով, զբաղեցնում է Լա Սկալայի գլխավոր դիրիժորի պաշտոնը[14][12]։ Այս պաշտոնում աշխատում է 3 տարի։ Այդ 3 տարիների ընթացքում նաև աշխատել է օպերային ռեժիսորի պաշտոնում[15][16]։ 1955 թվականին, որպես ռեժիսոր իր վրա է վերցնում Տրավիատի ստեղծագործության կառուցողական և բեմադրական աշխատանքները[17]։
1952 թվականին Լա սկալայում աշխատում էին բազմաթիվ դիրիժորներ, սակայն նրանցից ամենավստահվածը և աշխատասերը Ջուլինին էր[18]։ Նրա ղեկավարությամ առաջին ձայնագրությունը կատարվել է 1952 թվականին (Լ. Կերուբինի, «Ռեքվիեմ»)[19][10]։
Ջուլինին Լա Սկալայից հեռանում է 1956 թվականին, ղեկավարության դժգոհումի պատճառով։ Հեռանում է և այլևս չի վերադառնում այստեղ[20][21]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1942 թվականին ամուսնացել է հայտնի արդյունաբերող Մարչելլա Ջիրոլամիի դստեր՝ Մարիա Ջիրոլամիի հետ (ով նրան 3 զավակ է պարգևել)[22][23]։
-Երբ մենք երիտասարդ էինք, մենք այդքան էլ հարուստ չէինք: Մարչելլան շատ է օգնել մեզ[24]:
-Կառլո Մարիա Ջուլինի
-Իմ կինը ինձ օգնել է ամեն հարցում: Այժմ ժամանակն է, որ ես նրան օգնեմ[23]:
-Կառլո Մարիա Ջուլինի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 AA.VV. Dizionario Biografico degli Italiani — 1960.
- ↑ 5,0 5,1 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 7,0 7,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 8,0 8,1 8,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119302209 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Bras, 2006, էջ 11-14
- ↑ 10,0 10,1 10,2 Л. Григорьев, Я. Платек Карло Мария Джулини // Современные дирижеры. — М.: Советский композитор, 1969.
- ↑ Klaus Geitel Ein Stiller im Reich der Töne(գերմ.) // Die Welt. — 17 июня 2005.
- ↑ 12,0 12,1 12,2 Цодоков Е.։ «Карло Мария Джулини - 100 лет со дня рождения»։ OperaNews.Ru/Все об опере։ Վերցված է 2014-10-09
- ↑ Saler, 2010, էջ 16-17
- ↑ Saler, 2010, էջ 18
- ↑ Saler, 2010, էջ 19—20
- ↑ Bras, 2006, էջ 25—26
- ↑ Bras, 2006, էջ 26—30
- ↑ Bras, 2006, էջ 33
- ↑ Bras, 2006, էջ 33―35
- ↑ Bras, 2006, էջ 30―31
- ↑ Кестинг Ю. Мария Каллас (перевод с немецкого). — М.: Аграф, 2001. — С. 150—151. — 400 с. — ISBN 5-7784-0187-6
- ↑ Bras, 2006, էջ 80—81
- ↑ 23,0 23,1 Myung-Whun Chung Souvenirs d'un assistant // Bras J.-Y. Carlo Maria Giulini. — BNE, 2006. — С. 5―6.
- ↑ Bras, 2006, էջ 82—83
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Thomas D. Saler Serving Genius: Carlo Maria Giulini. — Urbana and Chicago: University of Illinois Press, 2010. — 226 с. — ISBN 978-0-252-03502-9
- Jean-Yves Bras Carlo Maria Giulini. — BNE, 2006. — 192 с. — ISBN 2-913575-81-1
- Alessandro Zignani Carlo Maria Giulini. Una demonica umiltà. — Zecchini, 2009. — ISBN 978-88-87203-77-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սկավառակագրություն (ֆր.)
- Musik als aufrichtige Kunst betrachtet (Die Welt)
- Gramophone Award Listings, 1977–2002
- Conducting the Los Angeles Philharmonic in the first movement of Beethoven's Fifth Symphony ՅուԹյուբում
- Raccolta di articoli su Giulini su Il Fieramosca
|