Ֆագոտ (երաժշտական գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը երաժշտական գործիքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆագոտ (այլ կիրառումներ)։
Ֆագոտ (երաժշտական գործիք)
Որակավորում double reed instrument
Range bassoon.svg
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 422.112-71
Bassoons Վիքիպահեստում

Ֆագոտ (իտալ.՝ fagotto, բառացի՝ խուրձ, հանգույց գերմ.՝ Fagott, ֆր.՝ basson, անգլ.՝ bassoon), փայտափող երաժշտական գործիքների բաս ներկայացուցիչը։

Ստեղծվել է XVI դ. 20 - 30-ական թթ., հնում գոյություն ունեցող բոմբարդայի և այլ բաս գործիքների կատարելագործումից։ Ֆագոտի փողաբերանը նեղ է, այդ պատճառով հնչյունները խուլ են, ռնգային՝ օժտված թավշյա հնչերանգով։ Ձայնածավալը՝ Bi - d2։ Նվագախմբերում մուտք է գործել XVIII դ. կեսերից։ Սիմֆոնիկ, փողային նվագախմբերում հանդես է գալիս որպես բաս գործիք, հաճախ նաև մենանվագում է։

Գոյություն են ունեցել ֆագոտինո (փոքր ֆագոտ, օկտավա բարձր հնչողությամբ), տենոր, ալտ ֆագոտներ։ Կոնտրաֆագոտը չափերով ֆագոտի մեծ տարատեսակն է, հնչում է օկտավա ցածր, շարժունակ չէ, օգտագործվում է շատ թավ հնչյուններ ստանալու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png