Որսորդական հոբոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որսորդական հոբոյ

Որսորդական հոբոյը (անգլերեն՝ Oboe da caccia, գերմաներեն՝Oboe da caccia) փողային երաժշտական գործիք է։ Պատկանում է հոբոյների ընտանիքին և հիմնականում օգտագործվել է 18-րդ դարում։ Այն իր հնչողությամբ շատ մոտ է անգլիական եղջրափողին:

Կառուցվածքը և հնչողությունը[խմբագրել]

Ի տարբերություն հոբոյի ընյանիքի մյուս գործիքներին, որոնց խողովակը ուղիղ է, որսորդական հոբոյի խողովակը գալարաձև է։ Նրա լեզվակը նման է մյուս հոբոյների լեզվակին, իսկ վերջնամասին ամրացված է մետաղյա փոքր լայնացած խողովակ, որը ավելի շատ հիշեցնում է պղնձյա փողային գործիքներին (գալարափող, շեփոր)։ Այն մեկ կվինտա ցածր է սովորական հոբոյից։ Նրա խողովակը երկմասանի է։ Ի տաբերություն հոբոյի, որսորդական հոբոյի խողովակի վրայի անցքերը պարուրված չեն մետաղյա փոքրիկ շրջանակներով։ Որսորդական հոբոյը հոբոյի ընտանիքի մյուս գործիքներից ամենաշատ տարբերվողն է։ Եթե չլիներ ձայնային նմանությունը, շատ հնարավոր է, որ այս գործիքը նույնիսկ չմտներ հոբոյի ընտանիքի շարքերը։ Որսորդական հոբոյի հնչողությունը հոբոյ դ̕ամուրի և անգլիական եղջրափողի հնչողությունների խառնուրդն է : Նրա տեմբրը շատ տարբերվող և յուրահատուկ է, այդ իսկ պատճառով շատ կոմպոզիտորներ այն օգտագործել են իրենց ստեղծագործություններում յուրօրիանակ երանգտալունպատակով։