Անգլիական եղջրափող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլիական եղջրափող (անգլ.՝ english horn, ֆր.՝ cor anglais, {{lang-de|Englischhorn), փողային երաժշտական գործիք է, որը պատկանում է հոբոյի ընտանիքին։ Այն իր չափսով հոբոյից ավելի մեծ է և հնչողությամբ ավելի ցածր և տաք։

Կառուցվածք և օգտագործում[խմբագրել]

Անգլիական եղջրափող

Համեմատելով հոբոյի հետ անգլիական եղջրափողը ավելի երկար է։ Նրա վեջնամասը ավելի լայն է և ունի օվալաձև տեսք։ Անգլիական եղջրափողը համարվում է հոբոյի ընտանիքի ալտային հնչողություն ունեցող գործիքը։

Նրա անունը (անգլիական)ծագել է ֆրանսերեն լեզվի սխալ թարգմանությունից։ Ֆրանսերենում այն պետք է լիներ anglé (կեռ), բայց կատարվել է լսողական սխալ՝ anglé և anglais (անգլիական) բառերի միջև և քանի որ երկու բառերն էլ ունեն նույն հնչողությունը, գործիքի անունը մնացել է «անգլիական»։

Անգլիական բառը թարգմանվել է բոլոր լեզուներում։ Չնայած նրան, որ գործիքի անունը ունի սխալ արմատներ, այնուամենայնիվ այս գործիքը, և դրա տիպի այլ գործիքներ, լայն օգտագործում են ունեցել Անգլիայում։ Այն ունի նմանություններ որսորդական հոբոյի հետ։

Անգլիական եղջրափողը գործածության մեջ է մտել 17-րդ դարից։ Սկզբում այն պատրաստվում էր ինչպես սովորական հոբոյը, միայն ավելի երկար։ Այնուհետև նրան տվել են որսորդական հոբոյի տեսք։ Եղել են նաև անգլիական եղջրափողեր, որոնք ունեցել են անհետացող գործիք կոռնետի տեսքը։

Վերջնական տեսք ունեցող անգլիական եղջրափողերը սկսել են օգտագործել 19-րդ դարից սկսած։ Առաջին կոմպոզիտորները, որոնք սկսել են օգտագործել այս գործիքը նվագախմբում Յոզեֆ Հայդնն ու Քրիստոֆ Գլյուկն են եղել։ Այնուհետև Յոհանն Հումմելը այս գործիքի համար գրել է վիրտուոզ մի կոնցերտ։ Հետագա կոմպոզիտորներից Հեկտոր Բեռլիոզն է, որը այն օգտագործել է իր "Ֆանտաստիկ Սիմֆոնիա"-յում։ Բացի իրենից անգլիական եղջրափող օգտագործել են նաև Ջուզեպպե Վերդին, Ռիխարդ Վագները, Ջոակինո Ռոսսինին, Մորիս Ռավելը, Յան Սիբելիուսը և այլոք։ Անգլիական եղջրափողի ամենավառ և ամենահայտնի նվագախմբային պարտիան Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիայի երկրորդ մասում հնչող սոլոն է։

Անտոնին Դվորժակի "Նոր Աշխարհից" սիմֆոնիայի երկրորդ մասի անգլիական եղջրափողի սոլոն

Նվագախմբում անգլիական եղջրափողը հիմնականում նվագում է սոլոներ այն ժամանակ, երբ լռությունէ։