Բաս հոբոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաս հոբոյ
HbB.jpg
Որակավորում oboe family instrument և transposing instrument
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 422.112-71[1]
Bass oboe Վիքիպահեստում

Բաս հոբոյը (անգլերեն՝ Bass oboe, ֆրանսերեն՝ Hautbois baryton, գերմաներեն՝ Baritonoboe) լեզվակավոր փայտյափողային գործիք է, որը պատկանում է հոբոյների ընանիքին։ Այն իր հնչողության ցածրությանբ գտնվում է անգլիական եղջրափողից հետո։ Որոշ լեզուներում այն անվանվում է ոչ թե բաս, այլ բարիտոն հոբոյ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից բաս հոբոյները իրենց տեսքով և հնչողությամբ շատ նման են անգլիական երղջրափողին։ Սկզբնական շրջանում պատրաստված բաս հոբոյենրը իրենց տեսքով ավելի շատ ֆագոտ էին հիշեցնում։ Դրանք ունեին լատինական U տառի նման երկարավուն խողովակ, որին և ամրանում էր լեզվակը։ Բաս հոբոյի խողովակը երկմասանի է։ Այն անգլիական եղջրափողից ավելի երկար է։ Նրա վերջնամասը շատ ցայտուն ուռուցիկություն ունի։ Խողովակի անցքերի շուրջ կան մետաղյա փոքրիկ շրջանակներ։ Բաս հոբոյի ամենացածր նոտան մեծ օկտավայի սին է։ Իր կառուցվածքի առանձնահատկության շնորհիվ լինում են դեպքեր, երբ բաս հոբոյը կարողանում է նույնիսկ սի բեմոլ նվագել։ Բաս հոբոյի նոտաները գրված են սոլի բանալում, բայց քանի որ այն փոխադրող գործիք է, լսված երաժշտությունից գրվածից մեկ օկտավա ներքև է հնչում։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաս հոբոյը սիմֆոնիկ նվագախմբերում լայն գործածություն չունի։ Նրա դերը հիմնականում կատարում է ֆագոտը, որի տենորաբասային հնչողությունը կոմպոզիտորներին ավելի է գերում։ Այն հիմանկանում օգտագործվել է տարբեր տիպի հնաոճ երաժշտություններ կատարելու մեջ։ Բաս հոբոյ օգտագործել է Գուստավ Հոլսթը իր "Մոլորակներում"։ "Մարս" մոլորակի համարում այս գործիքը ունի սոլո։ Օգտագործվել է նաև այլ կոմպոզիտորների կողմից։

Բաս հոբոյի համար գրված ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Բլադ - "Մռայլ ձմեռային պատկերներ" բաս հոբոյի և դաշնամուրի համար
  • Գեյվին Բրիարզ - Կոնցերտ
  • Շարլ Կոշլան - Սյուիտ սոլո անգլիական եղջրափողի կամ բաս հոբոյի համար
  • Դրեյկ Մաբրի - Արիա բաս հոբոյի և հոբոյների անսմաբլի համար
  • Ռոբերտ Մորան - "Դարմսթադի փրկվածներ" ինը բաս հոբոյների համար
  • Բարի Տրուաքս - "Ներքնաշխարհ" սոլո բաս հոբոյի համար
  • Պատրիկ Վիդյեսկոգ - "Դիվերտիսմենտ" բաս հոբոյի ակորդեոնի տավիղի և հարվածային գործիքի համար
  • Ջիլլի Վիթաքեր - Սյուիտ բաս հոբոյի և դաշնամուրի համար

Բացի այս սոլո ստեղծագործություններից բազմաթիվ այլ ստեղծագործություններ փոխադրվել են այս գործիքի համար։

  1. Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium