Հեքելֆոն
Հեքելֆոն | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | հոբոյ, վերադաշնակող երաժշտական գործիքներ և երաժշտական գործիք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 422.112-71[1] |
Հնարող | Wilhelm Heckel? և Wilhelm Hermann Heckel? |
Հեքելֆոն (անգլ.՝ Heckelphone, ֆր.՝ Heckelphone, գերմ.՝ Heckelphone), փայտյափողային երաժշտական գործիք, պատկանում է հոբոյների ընտանիքին։ Տեսքով շատ նման է բաս հոբոյին։ Ստեղծվել է 1904 թվականին Վիլլիամ Հեքելի կողմից։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքելֆոնը հոբոյից ուղիղ մեկ օկտավա ցածր է։ Այն համարվում է հոբոյը ֆագոտին կապող գործիքը։ Նրա երկարությունը 1,30 մետր է և այն բավական ծանր է դրա համար շատ հաճախ օգտագործվում է փոքրիկ հենակ, որը դրվում է հեքելֆոնի ներքևի վերջնամասում, այսպիսով հեքելֆոնը հենվում է գետնին։ Ինչպես և հոբոյը, հեքելֆոնը ունի երկմասանի խողովակ և լեզվակ։ Այն ունի մետաղյա շրջանակներ իր խողովակի վրա։ Իր հնչողությամբ այն ավելի մոտ է ֆագոտին։
Հեքելֆոն օգտագործող հայտնի ստեղծագործություններից են Ռիխարդ Շտրաուսի «Սալոմեա» և Պոլ Հինդեմիտի «Տրիո հեքելֆոնի, ալտի և դաշնամուրի համար»
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Howe, Heckelphone; Alan Lurie, Michael Dulac, piano (2005). Centennial Recital for Heckelphone. Wilbraham Music.
- Paul Winter Consort (1990). Earth: Voices of a Planet. Living Music.
- Paul Winter Consort (1990). The Man Who Planted Trees. Living Music.
- Winter, Paul (1994). Prayer for the Wild Things. Living Music.
- Grossman and others (2002). Music by Paul Hindemith. Centaur Records.
- Arthur Grossman, Heckelphone; Lisa Bergman, piano. Arthur Grossman Plays Heckelphone. Wilhelm Heckel GmbH.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեքելֆոն» հոդվածին։ |
|