Պիկոլո հոբոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիկոլո հոբոյ
Hautbois musette bois de rose 19ème.JPG
Որակավորումհոբոյ և վերադաշնակող երաժշտական գործիքներ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.112-71[1]
"Կանտիտաս" գրքի հոբոյահարները

Պիկոլո հոբոյը (անգլերեն՝ picolo oboe, ֆրանսերեն՝ musette, իտալերեն՝musette de cour ), փողային երաժշտական գործիք է։ Պատկանում է փայտյափողայինների հոբոյների ընտանիքին և համարվում է այդ ընտանիքի ամենափոքր և հնչողությամբ ամենաբարձր գործիքը։ Պիկոլո հոբոյը երաժշտության մեջ գոյություն է ունեցել դեռ 11-րդ դարից։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկմասանի պիկոլո հոբոյ

Սկզբնական շրջանում պիկոլո հոբոյը ունեցել է ընդամենը մեկ խողովակ և լեզվակ։ 13-րդ դարի Ալֆոնս լը Սաժի "Կանտիգաս" երգերի գրքի մեջ կարելի է տեսնել մի պատկեր, որտեղ երկու երաժիշտ նվագում են պիկոլո հոբոյ և ի տարբերություն հին գործիքների, այս նկարի հոբոյները երկմասանի են։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ հենց 13-րդ դարից են սկսել օգտագործել երկմասանի պիկոլո հոբոյը։ Միջնադարյան և հետագա ժամանակաշրջանների պատկերներից և վկայություններից կարելի է եզրակացնել, որ պիկոլո հոբոյը կարևոր գործիք է եղեկ թագավորական պալատներում։ Այն միշտ առկա է տարբեր երկրների պալատական պատկերներում։ Գոյություն ունեն նաև մի շարք նկարներ, որոնք պատկերում են երաժշտի՝ ձեռքին պիկոլո հոբոյ։

Նվագը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում պիկոլո հոբոյը բավականին դժվար է եղել նվագելը։ Այնուհետև մշակվել են տարբեր ձևեր՝ նվագը հեշտացնելու համար։

Գրվել են տարբեր գրքեր, որոնցում գրված է, թէ ինչպես պետք է պատրասել պիկոլո հոբոյը և ինչպես այն նվագել։ Այս գործիքի տեսքը սովորական հոբոյից քիչ է տարբերվում։ Հիմնական տարբերությունը գործիքի երկարությունն է և խողովակի վրայի անցքերի մետաղյա շրջանակների բացակայությունը։ Պիկոլո հոբոյի վերջնական մասը օվալաձև է։ Րեգիստրը սոպրանինոն է։

  1. Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium